Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան
29
Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Պատերազմ Արցախում
Փաշինյանի հետ զրույցից հետո Բլինքենը զանգել է Ալիևին Անչափահասների են Կիրանց գյուղից հրավիրել ոստիկանության բաժին․ Բագրատ Սրբազան Դեմ ենք փաստացի իրականացվող միակողմանի զիջումներին․ Կոնսերվատորիայի Միասնական շարժում Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն Հայաստանը Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. Սպուտնիկ Armenia Հայաստանում այդքան բանտ չկա, որ բոլորին նստացնեն. Ժամանակն է, որ ժողովուրդը սահմանազատի Նիկոլին. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյան 2018-ին է՛լ սկզբում չկար նախահեղափոխական վիճակ. Կարեն Քոչարյան Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Փաշինյանի «սահմանային սյուները» հակաիշխանական յուրօրինակ բողոքի ակցիայի առարկա են դարձել (լուսանկար) Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին Համերգի ժամանակ «Դավաճանը հող է հանձնում» գրառմամբ պաստառներով երիտասարդները բեմ են բարձրացել. հանդիսատեսը երկար ծափահարում էր «Նիկոլ, դավաճան», «Դավաճանը հայրենիք է հանձնում» պաստառներով ակցիա՝ Պարոնյանի անվ. թատրոնում. դահլիճը ծափահարում է (տեսանյութ) Ազգային և ապազգային ուժերի միջև ի՞նչ կոնսոլիդացիա և համերաշխություն եք ուզում․ Արշակ Սրբազան (տեսանյութ) Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան Ի՞նչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում․ Ստեփան Դանիելյան Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Իշխանությունը և Պետությունը տարբեր հասկացություններ են Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներ անեին․ փաստաբան Այսօրվա լուսաբացը Էրեբունի զանգվածում Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում Կիրանց ժամանած մի խումբ զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ)

Հրաժարականներ իհարկե կլինեն, եթե...

Հրաժարականներ իհարկե կլինեն, եթե... 

Երեկվա ասուլիսից հետո պետք է լինեին հրաժարականներ պետական համակարգից, քաղաքական, հայեցողական պաշտոններից, դիվանագետներից։ Գոնե մեկը կարող էր ասել, որ ինքը համաձայն չէ մաս կազմել ներքին ֆաշիզմի և պետական ու ազգային կազմաքանդման քաղաքականությանը։

Հրաժարականներ չկան, և այս պահին չեն էլ լինի, բայց դա չի նշանակում, որ իմ նշած համակարգերում բոլորը դավաճան են կամ թքած ունեն հայրենիքի վրա։ Ամենևին ոչ։ Այնտեղ կան շատ կարգին, պարկեշտ ու պրոֆեսիոնալ մարդիկ։ Պետք է ճիշտ հասկանալ իրավիճակը։ Հրաժարական տալուց 99 տոկոսը մտածում է՝ ո՞ւր է գնալու, ինչի՞ն է միանալու։ 

Եկեք մենք լինենք ազնիվ ու պատասխանենք. ո՞ւր պիտի գնա հրաժարական տված մարդը։ Տիտղոսային ընդդիմությունը նույնիսկ գրասենյակ չունի։ Ո՞ր պրոցեսին միանա՝ դատարկությա՞նը, արձակուրդի՞ն, թե՞ «չքաղաքականացնեք պայքարը» կոչերին։

Վստահ եմ՝ պետական համակարգի հարյուրավոր աշխատողներ, այդ թվում՝ ուժայիններում, հատուկ ծառայություններում, ԱԳՆ-ում, ամենուր՝ այս գիշեր չեն քնել, մարդկայնորեն տառապել են Նիկոլի ասածներից։ Ամոթ են զգացել թե´ տանը, թե´ աշխատասենյակում։ Բայց մենք այս մարդկանց պետք է փորձենք հասկանալ։

Պետական համակարգը միանում է մերժմանը, այդ թվում՝ զանգվածային հրաժարականներով, համապատասխան մթնոլորտի և համապատասխան ինստիտուցիոնալ պայքարի դեպքում։ Կազմակերպե՞լ ենք մենք դա։ Նրանք, ովքեր վերցրել էին պատասխանատվություն և դրա համար ստացել հարյուր հազարավոր ձայներ, արե՞լ են իրենց գործը։

Այնուհանդերձ՝ պրոցեսը ունի բոլոր շանսերը հենց այդպես զարգանալու, որովհետև երեկ սեղանի գլխին միայնակ նստածը անում է ամեն ինչ՝ առաջիկայում միայնակ մնալու համար։ 

Հետաքրքիր է նաև հակառակ պրոցեսը. ո՞վ և ովքե՞ր ՔՊ-ից և իշխանության ներսից հրապարակային կստարեն նրան, կստորագրեն նրա երեկվա ասածների տակ։ Այն է.

- Ներքին ֆաշիզմի քարոզ

- Հայրենիքի մեծածախ նվիրատվություն

Հետևենք նաև այս պրոցեսին։

Երեկվանից 2018-ի իր հայտնի բանաձևը նոր բովանդակություն է ստանում. կա´մ մենք չենք ունենա վարչապետ, կա´մ այլևս չենք ունենա պետություն։

Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan