Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան
29
Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Պատերազմ Արցախում
Փաշինյանի հետ զրույցից հետո Բլինքենը զանգել է Ալիևին Անչափահասների են Կիրանց գյուղից հրավիրել ոստիկանության բաժին․ Բագրատ Սրբազան Դեմ ենք փաստացի իրականացվող միակողմանի զիջումներին․ Կոնսերվատորիայի Միասնական շարժում Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն Հայաստանը Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. Սպուտնիկ Armenia Հայաստանում այդքան բանտ չկա, որ բոլորին նստացնեն. Ժամանակն է, որ ժողովուրդը սահմանազատի Նիկոլին. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյան 2018-ին է՛լ սկզբում չկար նախահեղափոխական վիճակ. Կարեն Քոչարյան Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Փաշինյանի «սահմանային սյուները» հակաիշխանական յուրօրինակ բողոքի ակցիայի առարկա են դարձել (լուսանկար) Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին Համերգի ժամանակ «Դավաճանը հող է հանձնում» գրառմամբ պաստառներով երիտասարդները բեմ են բարձրացել. հանդիսատեսը երկար ծափահարում էր «Նիկոլ, դավաճան», «Դավաճանը հայրենիք է հանձնում» պաստառներով ակցիա՝ Պարոնյանի անվ. թատրոնում. դահլիճը ծափահարում է (տեսանյութ) Ազգային և ապազգային ուժերի միջև ի՞նչ կոնսոլիդացիա և համերաշխություն եք ուզում․ Արշակ Սրբազան (տեսանյութ) Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան Ի՞նչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում․ Ստեփան Դանիելյան Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Իշխանությունը և Պետությունը տարբեր հասկացություններ են Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներ անեին․ փաստաբան Այսօրվա լուսաբացը Էրեբունի զանգվածում Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում Կիրանց ժամանած մի խումբ զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ)

Արցախի իշխանությունները մինչ այս պահը որևէ քայլ չեն կատարել, որը կհակասեր ՀՀ օրվա իշխանությունների վարած քաղաքականությանը. Բենիամին Մաթևոսյան

Սա պատմական աբսուրդ է։ Պատկերացրեք՝ արցախյան առաջին գոյամարտի տարիներին Մոնթե Մելքոնյանը վրան տեղադրեր ու նստեր տակը, և խոսքը ոչ միայն Մոնթեի մասին է։ Եթե Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Մանվել Գրիգորյանը և այլոք զբաղված լինեին ոչ թե ինքնապաշտպանության կազմակերպմամբ, այլ նստացույցեր անելով, ինչպե՞ս էր դասավորվելու մեր և Արցախի ճակատագիրը։ Իսկ, եթե իրավիճակն ավելի սթափ հայացքով վերլուծենք, ապա Արցախի իշխանությունները, գոնե մինչ այս պահը, որևէ քայլ չեն կատարել, որը կհակասեր Հայաստանի Հանրապետության օրվա իշխանությունների վարած քաղաքականությանը,-«Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ վերլուծելով Արայիկ Հարությունյանի հայտարարած նստացույցը։

Ինչքան էլ բազմիցս ասվել և բարձրաձայնվել է, իրականությունը մնում է նույնը՝ այն ամենն, ինչ կատարվում է Հայաստանում և Արցախում, մեկ հիմնական նպատակ է հետապնդում՝ դուրս բերել տարածաշրջանից Ռուսաստանի Դաշնությանը, ասում է քաղաքագետն ու հավելում. «Հավաքական Արևմուտքն այս տարածաշրջանը պատրաստում են պլացդարմի՝ Իրանի Իսլամական Հանրապետության վրա հարձակվելու, ինչպես նաև Հարավային Կովկասը՝ պայթեցնելու համար, ինչպես դա տեղի ունեցավ 90-կանների պատերազմների ժամանակ։ Եթե այս տեսանկյունից փորձենք վերլուծել իրավիճակը, ապա Արցախի իշխանությունների վարքն, ավելի քան պարզ կդառնա»,-ասում է քաղաքագետը։

Նրա դիտարկմամբ՝ տակտիկական կամ անձնական հարցերի շուրջ Արցախի և հայաստանյան օրվա իշխանությունների միջև, երբեմն, որոշ տարաձայնություններ կարող են ի հայտ գալ, բայց գլոբալ քաղաքական առումով՝ Արցախի իշխանությունները որևէ քայլ չեն կատարում, որը համաձայնեցված չի լինի ՀՀ օրվա իշխանությունների հետ՝ սկսած կադրային քաղաքականությունից, վերջացրած ակտիվ գործողություններով, այդ թվում նաև՝ վրանների տակ նստացույց հայտարարելը։

Բանախոսը հավելում է՝ գաղտնիք բացահայտած չի լինի, եթե ասի, որ Արայիկ Հարությունյանն Արցախի նախագահական ընտրություններից առաջ այցելել է Մոսկվա, մի շարք հանդիպումներ ունեցել այնտեղ, որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել, սակայն, դրանք բոլորը նա խախտել է։ Հետևաբար, ըստ բանախոսի, բոլորովին պատահական չէ, որ Արայիկ Հարությունյանն, օրինակ, Արցախի պետնախարար է նշանակում մեկին, ով հայաստանյան շրջանակներում հայտնի է որպես սորոսական թևի ներկայացուցիչ, կամ իր խորհրդական է նշանակում ընդգծված հակառուսական տրամադրվածություններ ունեցող անձի և այլն։ Վերջինս կեսկատակ նկատում է՝ միգուցե հայաստանյան և Արցախի իշխանություններն իրենց գործն ավարտելուց հետո ցանկանում են ոչ թե Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչի օրինակով ապաստան խնդրեն Ռուսաստանի Դաշնությունից, այլ, ասենք, Շվեյցարիայից։

Երբ իրավիճակը մեր տեսանկյունից ենք փորձում վերլուծել, թվում է՝ սեղանին դրված է Արցախի և Հայաստանի հարցը, սակայն, ավելի լայն հայացք գցելով կտեսնենք, որ աշխարհաքաղաքական մեծ խաղացողների գերխնդիրը հիմա Ռուսաստանի Դաշնության դեմ երկրորդ մեծ ճակատ բացելն է, ասում է Բենիամին Մաթևոսյանը և հավելում՝ ամենայն հավանականությամբ, այդ ճակատը կբացվի հենց այստեղ՝ Հարվային Կովկասում, իսկ ավելի կոնկրետ՝ հենց Արցախում և Հայաստանում։ Այս նպատակին հասնելու համար, ըստ բանախոսի, Հայաստանում և Արցախում խիստ ինտիտուցիոնալ և երկարատև կազմակերպչական աշխատանքներ են կատարվել։

Հարցին՝ կհաջողվի՞ ի վերջո հավաքական Արևմուտքին իրականություն դարձնել այս սցենարը և տարածաշրջանից դուրս մղել Ռուսաստանի Դաշնությանը, բանախոսը պատասխանում է՝ իսկ ինչո՞ւ ոչ. «Պետք չէ թերագնահատել այս գործընթացը սկսած կողմերի ուժը, հատկապես, եթե խոսքը Հավաքական Արևմուտքի մասին է։ Իսկ ինչո՞ւ Վրաստանին հաջողվեց իր տարածքից խայտառակ կերպով դուրս բերել Ռուսաստանի Դաշնությանը, իսկ Արցախից կամ Հայաստանից դա հնարավոր չի լինի, մանավանդ, որ մինչ այս պահը ո՛չ Հայաստնում, ո՛չ Արցախում այս ծրագրիը թույլ չտալու դեմ կազմակերպված պայքար մղել չի հաջողվում մղել ընդդիմադիր քաղաքական ուժերից և ոչ մեկին»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan