Ալիեւը հստակ բացահայտել է, թե ի՞նչ միջանցք է պահանջում Փաշինյանից (տեսանյութ) Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են Հայաստանի հաշվին Ինչու էր Խաչատուր Սուքիասյանը «փչացնում» Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)
8
ՊԵԿ-ը հորդորում է ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաները մաքսազերծել հնարավորինս շուտ Ալիևը փորձում է նոր պատերազմի առիթ ստեղծել. Արա Պողոսյան (տեսանյութ) Ադրբեջանն իր հաշվարկներն ունի. Արմեն Ռուստամյան (տեսանյութ) Փաշինյանի փոխարտգործնախարարը խույս տվեց լրագրողներից Քաղաքացին թալանի մատերիալ չէ Հայաստանի վերջնական կործանման նախազդը. Փաշինյանն ու Ալիևը աշխատակազմերով գրկախառնվել են ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈւՂԻՂ I Խորհրդարանական քառօրյայի վերջին նիստն է ԱԺ-ն ընդունեց 2024-ի պետբյուջեի նախագիծը Ալավերդիում իշխանությունները հանցագործություն են արել Թե ինչպես են Երևանում իրականացնում անորակ ասֆալտապատում անձրևի տակ (տեսանյութ) Պատերազմ Արցախում
ՊԵԿ-ը հորդորում է ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաները մաքսազերծել հնարավորինս շուտ Վերջին հինգ տարիների ընթացքում ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվը աննախադեպ է. Գոհար Մելոյան (տեսանյութ) Ալիևը փորձում է նոր պատերազմի առիթ ստեղծել. Արա Պողոսյան (տեսանյութ) Թալինի ղեկավարը 16 մլն դրամի պայմանագիր է կնքել իր ընտանիքին պատկանող ընկերության հետ. «Հետք» Ալիեւը հստակ բացահայտել է, թե ի՞նչ միջանցք է պահանջում Փաշինյանից (տեսանյութ) Պետականություն կարող է չունենանք, բայց միլիոնատերերն ավելացել են. «Կարճ ասած» (տեսանյութ) Ադրբեջանն իր հաշվարկներն ունի. Արմեն Ռուստամյան (տեսանյութ) Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են Հայաստանի հաշվին Պաղեստինում հայտարարել են Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով շուրջ 17 հազար 500 զոհվածների մասին Պուտինը հայտարարել է նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին «Ողջունում ենք Երևանի և Բաքվի որոշումը». Զախարովա Ինչու էր Խաչատուր Սուքիասյանը «փչացնում» Ալեն Սիմոնյանին (տեսանյութ) Թափառող շների խնդիրն ու նրանց սպանդը կառավարության և իրավապահների թերի աշխատանքի հետևանք է․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Ադրբեջանը Ուկրաինային էլեկտրատեխնիկա է ուղարկել Փաշինյանի փոխարտգործնախարարը խույս տվեց լրագրողներից Խաչատուր Սուքիասյանի և Ալեն Սիմոնյանի փոխադարձ կսմիթները (տեսանյութ) Քաղաքացին թալանի մատերիալ չէ Փաշինյանը Ղազախստանի նախագահին հրավիրել է Հայաստան Հերթական նվերը հպա՛րտ քաղաքացիներին… Հայաստանի վերջնական կործանման նախազդը. Փաշինյանն ու Ալիևը աշխատակազմերով գրկախառնվել են 2024-ից առցանց տաքսիներով ուղևորությունները կհարկվեն Լարսը բաց է Մենք հանդես ենք գալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման օգտին. Թուրքիայի ԱԳՆ Ուսապարկերը, փաստորեն, դուրս են գալիս կոնտրոլից ՔՊ-ական պատգամավորը շուտով ստիպված կլինի դատարանում բացատրություն տալ ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈւՂԻՂ I Խորհրդարանական քառօրյայի վերջին նիստն է Պատմաբանի ինչ գործն է, որ պատմության դասագիրք գրի Քա՞նի մարդ է զրկվել կյանքից Նիկոլի օրոք. «Կարճ ասած» (տեսանյութ) Նիկոլից հետո հանրային համերաշխության և արդարության վերականգնման համար խիստ կենսական է, որ չլինեն քաղաքական հետապնդումներ. Աշոտյանը՝ կալանավայրից ԱԺ-ն ընդունեց 2024-ի պետբյուջեի նախագիծը

Ռուսական արվեստի թանգարանը վերաբացվել է նորացված մշտական ցուցադրությամբ

Վերանորոգումից հետո վերաբացվել է Ռուսական արվեստի թանգարանը (Պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու)՝  այցելուներին  ներկայանալով նորացված մշտական ցուցադրությամբ:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ թանգարանի մշտական ցուցադրության բացման արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, արվեսատագետներ, մշակույթի գործիչներ, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, արվեստասեր հանրություն:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ողջունել է ներկաներին և նշել, որ Արամ Աբրահամյանի 125-ամյակի հոբելյանական տարվան ընդառաջ թանգարանն այցելուներին է ներկայանում վերանորոգված, նոր լուսավորությամբ և նորացված մշտական ցուցադրությամբ:

«Թանգարանների ոլորտներում պետական քաղաքականության հիմնական խնդիրներից է թանգարանների արդիականացումն ու թանգարանային միջազգային չափանիշներին  համապատասխան ցուցադրությունների կազմակերպումը: Միաժամանակ, ՀՀ կառավարությունը կարևորում և խրախուսում է պետություն-մասնավոր հատված համագործակցությունը: Այս համատեքստում կարևորում ենք Ռուսական արվեստի թանգարանի և «ԴԻ Սի Փարթներ» ընկերության միջև համագործակցությունը»,- ընդգծել  է Ալֆրեդ Քոչարյանը և շնորհակալություն հայտնել գործընկերներին՝ համագործակցության և վերանորոգման աշխատանքներին աջակցելու համար:

Նախարարի տեղակալի նշել է՝  հատկանշական է, որ դեռևս նախորդ տարի Ռուսական արվեստի թանգարանի և Պետական Տրետյակովյան պատկերասրահի միջև սկիզբ առած համագործակցության շրջանակում թանգարանի նոր ցուցադրության հայեցակարգի մշակման ու էքսպոզիցիոն աշխատանքներում ներգրավվել են Տրետյակովյան պատկերասրահի գիտական աշխատակազմը. «Այս համագործակցության արդյունքում 2024 թվականին՝ Արամ Աբրահամյանի 125-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում նախարարության աջակցությամբ պատկերասրահում կցուցադրվեն Արամ Աբրահամյանի աշխատանքները»: 

Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանի խոսքով՝ օրը տոնական է, քանի որ վերանորոգված թանգարանն իր դռներն է բացել այցելուների առջև նորացված մշտական ցուցադրությունով. «Նորացված ցուցադրության բացմամբ մեկնարկում է Սոցիալիստական աշխատանքի հերոս, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, խորհրդային բժշկության առաջատար ներկայացուցիչ, պրոֆեսոր Արամ Աբրահամյանի ծննդյան 125-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շարքը: Տարվա ընթացքում կկազմակերպվեն տարբեր ցուցահանդեսներ, միջոցառումներ, իսկ հոբելյանական տարին ամփոփվի Տրետյակովյան պատկերասրահում՝ Արամ Աբրահամյանին նվիրված ցուցահանդեսի բացմամբ»։

Նշենք, որ Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆեսոր՝ Ա. Աբրահամյանի հավաքածու) հիմնադրվել է պրոֆեսոր Արամ Հակոբի Աբրահամյանի անձնական հավաքածուի հիման վրա։ Այն  անգին նվերն է իր պատմական հայրենիք Հայաստանին։

Թանգարանի հավաքածուն ներկայացնում է ռուսական, ինչպես նաև համաշխարհային արվեստի պատմության համար չափազանց կարևոր և առանձնահատուկ ժամանակաշրջանի՝ 19-րդ դարի վերջի 20-րդ դարասկզբի գեղանկարչության, գրաֆիկայի, դեկորատիվ կիրառական արվեստի և բեմանկարչության վարպետների գործերը։

Ցուցադրված են այնպիսի արվեստագետների գործեր, ինչպիսիք են Կ. Կորովինը, Վ. Սերովը, Կ. Սոմովը, Վ. Բորիսով-Մուսատովը, Մ. Վրուբելը, Մ. Նեստերովը, Բ. Կուստոդիևը, Ա. Բենուան, Ն. Գոնչարովան, Կ. Պետրով-Վոդկինը, Ն. Ռերիխը, Ա. Գոլովինը, Ե. Լանսերեն, Մ. Վոլոշինը, Ռ. Ֆալկը, Պ. Կոնչալովսկին, Պ. Կուզնեցովը, Ա. Լենտուլովը, Մ. Սարյանը, Զ. Սերեբրյակովան, Ս. Սուդեյկինը, Ա. Տիշլերը և այլն։ Հեղինակները ներկայացված են ըստ անդամակցած արվեստի միությունների՝ «Արվեստի աշխարհ», «Երկնագույն վարդ», «Բուբնովի վալետ», «Ավանակի պոչ», «Ռուս նկարիչների միություն» և այլն:

Ռուսական արվեստի թանգարանն իր նշանակությամբ կարելի է դասել ռուսական մշակույթի ուսումնասիրության համաշխարհային կենտրոնների շարքին։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan