Լեռնային Ղարաբաղը Հայաստանի «զրահաբաճկոնն» ու «սաղավարտն» էր. Սեյրան Օհանյան Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը Սա Տավուշի հարց չի, համահայկական է ու բոլորս պետք է պայքարենք. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
29
Մի՛ լռեք, հանդես եկե՛ք հայտարարություններով՝ դեմ արտահայտվելով Տավուշում մեկնարկած միակողմանի զիջումներին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ձեր հաղորդման մեջ Աշոտյանի գործով սուտ եք գրել… Տավուշում ինչի՞ են բողոքում. Մինասյանը՝ դատախազին Մեկնարկել են բողոքի, անհնազանդության ակցիաները (տեսանյութ) Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Պատերազմ Արցախում
Լեռնային Ղարաբաղը Հայաստանի «զրահաբաճկոնն» ու «սաղավարտն» էր. Սեյրան Օհանյան «Դավաճանը հողեր է հանձնում». պաստառներ՝ Կառավարության ներկայացուցիչների դիմաց Վրեժ՝ որդիներից․ Քաղաքականության ու անբարոյականության մեջտեղում. «Կարճ ասած» (տեսանյութ) Դատախազությունը ստում է. Աշոտյանի գործով չի հիմնավորվել, որ պետությանը պատճառվել է 908 մլն դրամ վնաս Այն ինչ տեղի ունեցավ ուրբաթ օրը, ոստիկանապետության ամենացցուն դրսևորումն էր. ԱԺ պատգամավոր Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը Կիրանց են այցելել դաշնակցական երիտասարդները Սա Տավուշի հարց չի, համահայկական է ու բոլորս պետք է պայքարենք. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Տավուշում լուծվում է Հայոց պետականության ճակատագիրը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ձեր անտարբերությունը Հայաստանը կհանգեցնի Արցախի ճակատագրին․ Սոնա Աղեկյանի կոչը երևանցիներին (տեսանյութ) Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել, ոստիկանական զորքեր են բերվել Բերքաբեր. Գառնիկ Դանիելյան Ձեր անտարբերությունը Հայաստանը կհանգեցնի Արցախի ճակատագրին․ Սոնա Աղեկյանի կոչը երևանցիներին (տեսանյութ) Արտակարգ դեպք՝ Երևանի թիվ 140 դպրոցում Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո Վարդան Օսկանյան. Ի հեճուկս Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների՝ Արցախի հարցը լուծված չի, փակված չի Մի՛ լռեք, հանդես եկե՛ք հայտարարություններով՝ դեմ արտահայտվելով Տավուշում մեկնարկած միակողմանի զիջումներին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է Ադրբեջանն այս իշխանությանը մի տարածք կտա ու կասի՝ձեր իշխանությունն այդ տարածքում պահեք. Ռուստամյան Ձեր հաղորդման մեջ Աշոտյանի գործով սուտ եք գրել… Տավուշում ինչի՞ են բողոքում. Մինասյանը՝ դատախազին Առանց միջնորդների Ադրբեջանին հողեր հանձնելու վնասները․ Ոսկան Սարգսյան Մեկնարկել են բողոքի, անհնազանդության ակցիաները (տեսանյութ) Հանուն Հայաստանի ու Տավուշի․ «Մայր Հայաստանի» ակցիան ԲՈՒՀ-երում (ուղիղ) Վարչապետի տիկնոջը դավաճան, հողատու անվանելու համար մեկ քաղաքացու տանում են կալանքի Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Փաստաբան Փաշինյանի հետ զրույցից հետո Բլինքենը զանգել է Ալիևին Անչափահասների են Կիրանց գյուղից հրավիրել ոստիկանության բաժին․ Բագրատ Սրբազան Դեմ ենք փաստացի իրականացվող միակողմանի զիջումներին․ Կոնսերվատորիայի Միասնական շարժում Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն Հայաստանը Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. Սպուտնիկ Armenia Հայաստանում այդքան բանտ չկա, որ բոլորին նստացնեն. Ժամանակն է, որ ժողովուրդը սահմանազատի Նիկոլին. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյան

Մարզերում եղած աշխատատեղերն էլ են փակվել. իշխանության տարածքային համաչափ զարգացման քաղաքականության արդյունքը

Առիթի դեպքում իշխանությունները չեն դադարում ճառեր ասել Հայաստանի տարածքային համաչափ զարգացման վերաբերյալ, խոսում են ճանապարհներ ասֆալտապատելու, մանկապարտեզներ վերանորոգելու կամ կառուցելու, ջրագծեր անցկացնելու, մարդկանց ապրելու պայմանները բարելավելու մասին։ Բայց իրականությունը դրանից բոլորովին էլ չի փոխվում։

Եթե համարենք, որ Երևանում կյանքը եռում է, ապա Երևանից դուրս, ինչպես տնտեսական, այնպես էլ սոցիալական իրավիճակը շատ տխուր է։

Հայտարարվող տնտեսական զարգացումների ու բարձր աճերի ազդեցությունը մարդկանց ապրելու պայմանների վրա ոչնչով նկատելի չէ։ Շատերը նույնքան վատ են ապրում, երբեմն նույնիսկ ավելի վատ, քան նախկինում։

Վերջին տարիներին կյանքն ահավոր թանկացել է, իսկ մարդկանց մի ստվար հատվածի եկամուտները գրեթե չեն ավելացել կամ այնքան չեն ավելացել, որքան թանկացումների հետևանքով առաջացած լրացուցիչ ծախսերը։

Պատճառներից մեկն էլ այն է, որ շատերն աշխատելու ու բավարար եկամուտ ստանալու հնարավորություն չունեն։ Այս մարդկանց համար ոչ մի նշանակություն չունի, թե տնտեսությունն ինչ տեմպերով է աճել, աշխատատեղերն ինչքանով են ավելացել, իսկ աշխատավարձերը՝ բարձրացել։ Նրանք աշխատանք չունեն ու աշխատավարձ չեն ստանում։ Աշխատատեղերը կավելանան, թե աշխատավարձերը կբարձրանան, միևնույն է։

Նիկոլ Փաշինյանը հպարտանում է, որ ամեն տարի Հայաստանում տասնյակ հազարների հասնող աշխատատեղեր են ավելանում, իսկ այդ ավելացումներն այս մարդիկ այդպես էլ չեն տեսնում։ Չեն տեսնում, որ իրենց գյուղում կամ քաղաքում նոր աշխատատեղեր են ավելացել։ Չեն տեսնում նաև տնտեսական աճերի ազդեցությունն իրենց վրա։ Լավագույն դեպքում կարող է 2-3 հազար դրամով թոշակ ու նպաստ ավելանալ։ Բայց թանկացումներն այնքան շատ են ու այնքան կտրուկ, որ այդ մի քանի հազարը ոչ մի խնդիր չի լուծում։

Տնտեսական աճի, անգամ հայտարարվող բարձր աճի բարիքներն այս մարդկանց հիմնականում հասանելի չեն։ Հասանելի չեն նաև հայտարարվող տասնյակ-հազարավոր աշխատատեղերի ավելացումներն ու աշխատավարձերի բարձրացումները։

Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ հայտարարվող աշխատատեղերի ավելացումները, անկախ նրանից՝ դրանք ստվերի՞ց են դուրս եկել, թե՞ նոր են ստեղծվել, տեղի է ունենում հիմնականում Երևանում։

Երևանից դուրս գրեթե տեղաշարժ չկա։ Որոշ մարզերում, ինչպես վկայում են պաշտոնական տվյալները, նույնիսկ եղած աշխատատեղերն են փակվում։

Աշխատանքի շուկան կենտրոնացած է հիմնականում Երևանում։ Աշխատատեղերի գրեթե 70 տոկոսն այստեղ է։

Աշխատաշուկայի կենտրոնացումը վերջին մեկ տարում նույնիսկ խորացել է։

Մեկ տարի առաջ աշխատատեղերի 68 տոկոսն էր Երևանում, հիմա հասել է 70 տոկոսի։

Այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով, Հայաստանում գրանցված է եղել 699 հազար 239 աշխատատեղ, որից 488 հազար 776-ը՝ Երևանում։

Մյուս բոլոր բնակավայրերում միասին առնվազն երկու անգամ քիչ աշխատատեղ կա, քան միայն Երևանում։

Երևանից դուրս գրանցված աշխատատեղերը կազմել են ընդամենը 210 հազար 463, ավելի քան 278,3 հազարով պակաս, քան միայն Երևանում։

Ավելացող աշխատատեղերը, որոնց մասին այդքան հաճախ հայտարարվում է, Երևանում են։ Պաշտոնական վիճակագրությունը տարեսկզբին, նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ՝ 40,4 հազարով աշխատատեղի աճ է արձանագրել, որից ավելի քան 39,2 հազարը եղել է Երևանում։ Մյուս բոլոր մարզերում տարվա ընթացքում ընդամենը 1,1-1,2 հազար աշխատատեղ է ավելացել։ Այն էլ՝ ոչ բոլոր մարզերում։

Աշխատատեղերը մի քանի հարյուրով ավելացել են Կոտայքի, Սյունիքի և Լոռու մարզերում։

Կոտայքի մարզում անցած մեկ տարվա ընթացքում աշխատաշուկան համալրվել է 638 աշխատատեղով։ Սյունիքի մարզում 526 աշխատատեղ է ավելացել, իսկ Լոռու մարզում՝ 480։ Մնացածում չեն ավելացել կամ նվազել են։

Մարզերի մեծ մասում նախորդ տարվա համեմատ աշխատատեղերը կրճատվել են։

Արագածոտնի մարզում անցած տարվա առաջին եռամսյակում գրանցված է եղել 11 հազար 996 աշխատող, այս տարի մնացել է 11 հազար 588-ը։

Աշխատատեղերը կրճատվել են 408-ով։

Արարատի մարզում 27 հազար 361-ից մնացել է 27 հազար 313 աշխատատեղ, Արմավիրի մարզում 24 հազար 558-ից մնացել է 24 հազար 492-ը։

Վայոց ձորում, Գեղարքունիքում և Տուվուշում ևս աշխատատեղերը կրճատվել են։

Անշուշտ, մտահոգիչ է, որ աշխատատեղերը փակվել են, սակայն առավել մտահոգիչ է այն, որ այս մարզերն անմասն են մնացել արձանագրվող բարձր տնտեսական աճերից ու հայտարարվող տասնյակ-հազարավոր աշխատատեղերի ավելացումից։

Տարածքային համաչափ զարգացումից են խոսում, իսկ բևեռացումը գնալով ավելի է խորանում։ Աշխատաշուկան կենտրոնանում է Երևանում, այնինչ՝ մարզերում կյանքը մեռնում է, աշխատատեղերն ավելանալու ու մարդկանց եկամուտներով ապահովելու փոխարեն, ինչպես պաշտոնական վիճակագրությունն է փաստում, եղածներն էլ երբեմն փակվում են։

Մարզերում եղած աշխատատեղերն էլ են փակվել. իշխանության տարածքային համաչափ զարգացման քաղաքականության արդյունքը

Իրենց աշխատանքի ու սոցիալական խնդիրները լուծելու համար շատերը ստիպված են մեկնել արտագնա աշխատանքի։ Մի մասն էլ փորձում է Երևանում աշխատանք փնտրել, ինչի հետևանքով Երևանից դուրս և հատկապես աշխատանքով համեմատաբար քիչ ապահովված բնակավայրերը դատարկվում են, իսկ մարդիկ կենտրոնանում են Երևանում։

Սա է իշխանությունների իրականացրած տարածքային համաչափ զարգացման քաղաքականության արդյունքը։ Կարծում են, ճանապարհներ ասֆալտապատելով կամ մեկ-երկու շենք վերանորոգելով ու մի քանի մարդու ժամանակավոր աշխատանքով ապահովելով, իրավիճակը փոխվելու է։ Չեն հասկանում, որ տարածքային համաչափ զարգացման համար հարկավոր է նախ և առաջ աշխատատեղեր ստեղծել, մարդկանց հիմնական աշխատանքով ու կայուն եկամուտներով ապահովել։ Այսքանից հետո զարմանալի չէ, որ շատերը հեռանում են, և ոչ միայն իրենց բնակավայրերից, այլև երկրից։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Աղբյուրը՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan