Թբիլիսին պատրաստ է նորից ստանձնել Երևանի և Բաքվի միջև միջնորդի դերը. Վրաստանի ԱԳ նախարար

Դիտել նաև
Ձեր գովերգած խաղաղության խաչմերուկը ի՞նչ օգուտներ է տալու, որտե՞ղ է հաշվարկը. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
Ինքնիշխան երկրում Փաշինյանը վաղուց պետք է ճաղերի հետևում լիներ. Արա Վարդանյան (տեսանյութ)
Պետություն, որի «ղեկավարը» մուրում է խաղաղություն՝ դարավոր թշնամուց
Փաշինյանը հիմա իրեն ո՞նց է պահելու, դրանից է կախված մեր ֆիզիկական անվտանգությունը. քաղաքագետ (տեսանյութ)
Մեր բոլորիս ամոթն է, որ Փաշինյանը դեռ շարունակում է մնալ իշխանության. Հայկ Մամիջանյան (տեսանյութ)
Թբիլիսին պատրաստ է նորից ստանձնել Երևանի և Բաքվի միջև միջնորդի դերը։ Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, Վրաստանի խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին, փոխանցում է eadaily.com-ը։
««Խաղաղ հարևանություն» նախաձեռնության շրջանակում Վրաստանը նախկինում քայլեր է ձեռնարկել երկու հարևան երկրների միջև կառուցողական երկխոսություն սկսելու համար։ Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում շարունակելու մեր գործունեությունն այս ուղղությամբ»,-ասել է պաշտոնյան:
Նրա խոսքերով, Վրաստանը հավատում է, որ տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված իր ջանքերն արդյունավետ կլինեն․ «Մենք պատրաստ ենք զգալի ներդրում ունենալ այդ գործում», -ասել է Դարչիաշվիլին:
Աղբյուր՝ 24news.am