ՌԴ-ի վրա հարձակվում են տարբեր ճակատներով, և Հայաստանը միացել է այդ հարձակումներին (տեսանյութ) Ոստիկանության կիրառած «Զարյա 3» տեսակի նռնակը նախատեսված է զինված հանցագործների համար Ալեն Սիմոնյանը ստում է․ ԱԺ Դեմիրճյան փողոցից ելումուտը միայն ՔՊ-ականների համար է. Տեսանյութ
14
Բագրատ Սրբազանը հանրահավաք է հրավիրել Բաղրամյան պողոտայում․ ՈՒղիղ Ինչո՞ւ է Փաշինյանը 2018-ին խաբել հանրությանը Արցախի խնդրի լուծման վերաբերյալ Երկրում առկա ճգնաժամի միակ հանգուցալուծումը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է, խաղաղ ճանապարհով նրա հեռացումը Մեր կոչն է ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու մերժելի դրսևորումներից․ Մայր Աթոռ Եթե այս շարժումն առաջնորդեր Փաշինյանը, մահերն անխուսափելի կլինեին. Արծվիկ Մինասյան Ճգնաժամի հաղթահարման քաղաքական ճանապարհը Փաշինյանի հեռացումն է․ հայտարարություն Նիկոլ Փաշինյանը ինքնախոստովանական ցուցմունքներ տվեց ոստիկանության վերաբերյալ, որը պիտի ստանա միջազգային գնահատական ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ Բագրատ սրբազանի գլխավորությամբ քաղաքացիները կառավարության մոտ են (ուղիղ) Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ պետական հանցագործ է. նա վիժեցնում է քաղաքական փոփոխությունների անցնցում տարբերակը Պատերազմ Արցախում
Արդյո՞ք պաթոլոգիկ ստախոս ղեկավարը իրավունք ունի շարունակել կառավարել Հայաստանում. ՀԱԿ Ադրբեջանի ՊՆ-ն երկրորդ ապատեղեկատվությունն է տարածել մեկ օրում Վաղվանից Բաղրամյան պողոտան կբացվի Բագրատ Սրբազանը հանրահավաք է հրավիրել Բաղրամյան պողոտայում․ ՈՒղիղ Գործող վարչախմբի ղեկավարը երկրորդ անգամ կրակեց սեփական ժողովրդի վրա. «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցություն ՔՊ վարչախումբը կորցրել է ժողովրդավարական ինքնիշխան պետություն կառուցելու բոլոր հնարավորությունները. «Միասին» «Դատապարտելը քիչ է». «Ժառանգության» հայտարարությունը Անթույլատրելի է ներքաղաքական հարցերի լուծումները տեսնել լուսաձայնային նռնակների մեջ. ԲՀԿ քաղխորհուրդ ՌԴ-ի վրա հարձակվում են տարբեր ճակատներով, և Հայաստանը միացել է այդ հարձակումներին (տեսանյութ) Սրանք ոստիկաններ չեն, այլ հացն արյունով ուտողներ. Բագրատ սրբազան Փաշինյանի առաջ վերջնաժամկետ են դրել, նա ստացել է ամերիկյան ինդուլգենցիան. Ձյունիկ Աղաջանյան Ոստիկանության կիրառած «Զարյա 3» տեսակի նռնակը նախատեսված է զինված հանցագործների համար «Բաղրամյան պողոտայից ձերբակալվել է նաև «Սիսական» ջոկատի հրամանատարը»․ Փաստաբան Արցախի տեղեկատվական շտաբն արձագանքել է Փաշինյանի հայտարարություններին Ինչո՞ւ է Փաշինյանը 2018-ին խաբել հանրությանը Արցախի խնդրի լուծման վերաբերյալ Երկրում առկա ճգնաժամի միակ հանգուցալուծումը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է, խաղաղ ճանապարհով նրա հեռացումը Մեր կոչն է ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու մերժելի դրսևորումներից․ Մայր Աթոռ Մինչ ոստիկանները զբաղված են քաղաքացիների վրա նռնակներ նետելով՝ հերթական սպանությունն է տեղի ունեցել Փաշինյանը հաստատեց, որ ինքը պետական հանցագործ է. քննարկում Ստեփան Դանիելյանի հետ (տեսանյութ) Երեկվա օրը ցույց տվեց, որ ՄԵԿ հոգին վերջացած է, նա պիտի գնա, ուրիշ ճանապարհ չկա Եթե այս շարժումն առաջնորդեր Փաշինյանը, մահերն անխուսափելի կլինեին. Արծվիկ Մինասյան Փոքրոգի մարդիկ տառապում են փառավորվելու սինդրոմով. Սեյրան Օհանյան Շարժումը մարելու մի ելք կա՝ սպանեք բոլորիս. Դավիթ Ամալյան (տեսանյութ) Ճգնաժամի հաղթահարման քաղաքական ճանապարհը Փաշինյանի հեռացումն է․ հայտարարություն Ալեն Սիմոնյանը ստում է․ ԱԺ Դեմիրճյան փողոցից ելումուտը միայն ՔՊ-ականների համար է. Տեսանյութ Ալեն Սիմոնյանը ստում է․ ԱԺ Դեմիրճյան փողոցից ելումուտը միայն ՔՊ-ականների համար է 09։30-ի դրությամբ բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան Առաջ գրեչկա էիք ուտում, իսկ հիմա՝ երևի սև իկրա. «Կարճ ասած» (տեսանյութ) Իշխանություն, որ ոչինչ չունի առաջարկելու՝ կորուստներից և մահակներից բացի. «Փաստ» Տարիների իրենց ցանկություններն ու նպատակները հստակ, հետևողականորեն, ծրագրավորված իրականացրել են. «Փաստ»

Գերիները ո՛չ քեզ կներեն, ո՛չ մեզ, ո՛չ էլ իրենց հարազատներին. «Կարճ ասած»․ Տեսանյութ

Ուղիղ երկու տարի առաջ՝ 2021 թվականի հունիսի 7-ին, Արմավիրի մարզ քարոզարշավի գնացած Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Գերիների հարցն ուզում են մեր պետության և մեր ժողովրդի դեմ օգտագործել` անհամաչափ զիջումներ պարտադրելու համար։ Այո, այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության, ինքնիշխանության համար, և, այո, նրանք մեզ կներեն մեկ ամիս, երկու ամիս ավել գերության մեջ մնալու համար, բայց չեն ների, եթե մենք հանուն նրանց ազատության զիջենք մեր երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը»։ Դրանից անցել է երկու տարի, բայց հա՛մ չեն վերադարձել, հա՛մ էլ Հայաստանը զիջել է ինքնիշխանությունից, անկախությունից, համ էլ տարածքներից ու դեռ պատրաստվում է զիջումներ անել, բոլոր առումներով։

Մայիսի 14-ին, հերթական բանակցություններից հետո, Եվրոպական Խորհրդի նախագահ Շարլ Միշելը ասաց, թե ևս մի քանի կալանավորվածներ ազատ կարձակվեն։ Ասաց, թե զինվորները, որ պարզապես մոլորվել ու անցել են մյուս կողմը, ազատ կարձակվեն արագացված ընթացակարգով։ Չասաց որ գերիներ են, ասաց կալանավորվածները, մոլորվածները, չասաց որ գերևարվել են, առևագումից հետո։ Մտավախություն առաջացավ, որ այն 2 ադրբեջանցիները, որ հատել էին սահմանը, նրանցից մեկը մարդասպանություն էր արել, նրանց էլ որպես մոլորյալ կվերադարձվեն։ Եկել-մարդ էին սպանել, Նիկոլն ասում էր՝ իր տեղեկություններով փախել են, ուզում են վերադառնալ։ Մեկ ամիս է արդեն, որ խոստացել է Միշելը գերիների ազատ արձակում, ո՞ւր են նրանք։ Խոստումներ կան, խոսակցություններ կան, բայց գերիները չկան։ Շարունակում են խոսքերով կերակրել մարդկանց։ Դուք տեսե՞լ եք որևէ բանակցություն, որի ժամանակ էդ թեմայով լուրջ խոսեն․ ընդամենը մեկ տող։

Սրանք գերիներին բերելու փոխարեն շոու են արել։ Ասեմ ինչպես․ կառավարական դաչաների մոտ մի գիշեր քնելուց հետո Նիկոլը վերջ ի վերջո հրավիրել է հանդիպման ու ինչ-որ անհասկանալի բաներ ասել ծնողներին, փոխվարչապետը խնդրել է, որ Հռոմի պապը աղոթի գերիների համար, ԱԱԾ տնօրենի գլխավորած «Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հնձնաժողովը» նիստեր է արել, Ալենը ասել է՝ գերիները մեզ համար չկան, գերիները զենքը գցել, փախել են, հանցագործություն են արել։ Էնտեղից վերադարձնում էին, ստեղ բռնում կալանավորում էիք, որ ձեր ասածների հետ բռնի, Ալիևն էլ ասում էր՝ վախենամ Հայաստանում տանջեն մեր վերադարձրած տղերքին։ Պետք է հետևություն անենք՝ վերադարձնենք, թե ոչ։

Փաստենք՝ միմիայն Հայաստանի իշխանության ապաշնորհության պատճառով, մենք դեռ ունենք Բաքվում գերիներ ու միայն Հայաստանի իշխանության թուլամորթության պատճառով Ադրբեջանը Հայաստանում գերիներ չունի։ Բազմաթիվ տեսանյութեր կան, թե ինչպես են վերաբերվում գերիներին, արժանապատվությունը նվաստացնելուց, ծեծելուց, սոված թողելուց մինչև տեղում գնդակահարում։ Էստեղ ԱԺ նախագահն ասում էր՝ խի՞ եք հնարում, չկա տենց բան։ Ադբեջանցիներն էլ ասում էին՝ տեսեք, անգամ Հայաստանի իշխանություններն են ասում, որ մենք գերիներին լավ ենք վերաբերում։ 

Նիկոլական ագիտպրոպը, ինչ է թե արդարացնի իր անգործությունը, գերիներին դավաճան էր սարքել։ Իր տղեն գնացել էր այսպես ասած՝ կռվելու, օդում կախված տեղեկությունների համաձայն՝ այնպիսի տեղում է եղել, պարզ էլ չէ՝ մարտական գործողության մասնակցել է, թե ոչ, բայց այ թիկունք տեղափոխելուց շատ կորուստների գնով է բերվել։ Հիմա, ըստ իր հոր՝ ինքը հերոս է, Աննան, Նիկոլի կինը՝ հերոսածին մայր, իսկ էն տղերքը, որ թշնամու բերան էին ու առևանգվել, գերի են ընկել, Նիկոլը դավաճան էր սարքել ԱԺ ամբիոնից ու ցուցում էր տալիս, որ կալանավորեն։ Գիտե՞ք ինչքան հերոսներ ունենք, որ իրենց վրա վերցրել են կրակը, զոհվել են, բայց փրկել են ընկերոջ, ջոկի կյանք, իսկ քա՞նի հոգու են վարի տվել այդ մեկ հոգուն փրկելու համար, քանի որ Նիկոլի որդին էր․ դա դեռ պետք է պարզվի։ Ու հիմա նա ազատ ֆռֆռում է՝ աջ ու ձախ գործ տալիս, բայց ծնողների մի մասը իրենց որդիների համար Եռաբլուր է գնում, մի մասն էլ գնում է կառավարական դաչաների մոտ, որ իմանա՝ բերելու են, թե չէ։

Սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ, երբ թշնամին մտել էր Ջերմուկ, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն ասաց, թե ադրբեջանցի որոշակի խմբեր, ջոկատներ գտնվում են մեր ստորաբաժանումների շրջափակումների մեջ։ Թե ինչ եղավ դրանց հետ՝ պարզ չէ: Որևէ դեպք հայտնի չէ, որ էդ շրջափական մեջ գտվողներին սպանել են կամ գերի են վերցրել․ երևի թողել են գնան։ Գեղարքունիքի մարզի սահմանային գոտում հայ դիրքապահները սահմանահատ ադրբեջանցի զինծառայողի էին բռնել, ասել էր մոլորվել եմ, բաց թողեցին գնաց։ Սրան անգամ 2014 թվականից որպես դիվերսանտ, մարդասպան դատված ադրբեջանցիներին հանձնեցին գնաց։ Ամիսներ շարունակ ոչ մի գերի չեն բերել, իսկ քա՞նի գերի են տվել։ Մենակ երկու հոգու մի քանի օր առաջ գողացան-տարան։

Գիտե՞ք բանը որն է․ այս ընթացքում Նիկոլը քանի անգամ սեղան է նստել Ալիևի հետ, կենաց են ասել, հաց են կիսել, լիաթոք ծիծաղացել են Նիկոլի կատակների վրա, էս ընթացքում 100 անգամ գործուղումների են գնացել, 100 անգամ հարսանիքների ու քեֆերի են մասնակցել, հարյուր անկապ օրենք են ընդունել, մարդա մի հատ տուն են առել, մարդ կա՝ մի քանի հատ, մեշոքներով պարգևավճար են ստացել, բայց իրենց եղբայրներին, որ պետք է երկու ամսից բերեին, չեն բերել։

Ոչ միայն չեն բերել, այլև հստակ թիվն էլ չգիտեն։ Նիկոլն ասում է 33 գերի ունենք, այնինչ այդ գործով ամեն օր զբաղվածղներն ասում են 110-ից ավելի է։ Ուղղակի, չենք հականում ինչու, իշխանությունը Ադրբեջանի թվերն է արժանահավատ ընդունում, դե երևի իրենց ավելի շատ է վստահում։

Գերիները, վստահաբար չեն ներելու։ Նրանք իրավունք չունեն ներել։ Բայց չեն ներելու ոչ միայն Նիկոլին, իր սուտասան ու ապաշնորհ թիմին, այսպես կոչված մեր պաշտպանության նախարարին, արտաքին գործերի նախարարին, այլև չեն ներելու ողջ հանրությանը, որ մոռացնել է տալիս իրենց։ Բայց առաջին հերթին, նիկոլից ոչ պակաս չեն ներելու ու պետք է չներեն իրենց հարազատներին։ Կներեք, այլ գնահատական չեմ կարող տալ։ Նրանց, ովքեր նիկոլենց ամեն ստին հավատում էին ու օգտագործվում ինչպես ուզում էր իշխանությունը։ Էսօր պետք է Նիկոլը չկարողանար տանից դուրս գալ, պետք է էդ մարդիկ օր ու արև չտային։ Բայց վերջին անգամ ե՞րբ եք տեսել գերու ծնողը բողոք արտահայտի։

Կարճ ասած՝ մենք բոլորս էս իշխանության գերին ենք, մեր երկիրը էս թշնամահաճո իշխանության գերին է։ Բազիմցս ասել ենք՝ Հայաստանում հաստատված է ոչ հայկական իշխանություն ու նրանք չեն գնա, քանի դեռ իշխանության գալու ծրագիրն ու նպատակը ամբողջությամբ չեն իրականացրել։ Պատրա՞ստ եք բռնել նրանց ձեռքը, ո՞ր փուլից, ինչքա՞նը հանձնելուց ու զիջելուց հետո, չգիտեմ։

Այսօր հրապարակվել են հարցման արդյունքներ այն մասին, որ Արցախի հարցով Փաշինյանի հետ համաձայն է ընդամենը 9 տոկոսը, իսկ բնակչության 82 տոկոսը դեմ է։ Էսօր Հայաստանում իշխում է այդ 9 տոկոսը։ Իսկ ի՞նչ է անում 82 տոկոսը, այ սա դեռ պետք է պարզել։

Աղբյուրը՝ Yerevan.Today

Սևակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan