ՆԳ նախարար ավտոշարասյան համար ճանապարհը մասնակի փակելու համար վթար է եղել. պարզաբանում
Դիտել նաև
Փաշինյանի ավտոշարասյան կողմից Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով քրեական հետապնդում կրկին չի հարուցվի
«Մեր մանկության մանկական երկաթուղին վերածվել է խայտառակ տարածքի»․ Սոնա Աղեկյան
ՔՊԿ-ն ունենալով միահեծան իշխանություն Երևանում արդեն 6 տարի գեթ մեկ խնդիր չի կարողանում լուծել հիմնովին (տեսանյութ)
Աղբն ամենուր է, իսկ պատասխանատուները մեկնել են հանգստանալու. Սոնա Աղեկյան
Քաղաքային իշխանության «նվերը» երևանցիներին
Ոստիկանությունից պարզաբանում են․
«Համացանցում հրապարակում է տարածվել Գրիգոր Լուսավորչի փողոցում այսօր առավոտյան տեղի ունեցած վթարի վերաբերյալ: Նշվել է, որ վթարը տեղի է ունեցել ՆԳ նախարարի ավտոշարասյան համար ճանապարհը մասնակի փակելու պատճառով:
Պարզաբանում ենք, որ ՆԳՆ ներքին անվտանգության վարչությունում նշված ճանապարհատրանսպորտային պատահարով արդեն իսկ նշանակված է ծառայողական քննություն:
Ծառայողական քննության շրջանակում քննարկման առարկա կդառնա նաև ուղեկցող անձնակազմի գործողությունների պատճառահետևանքային կապը տեղի ունեցած վթարի հետ: Բացի այդ, նախաքննական մարմնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի»: