Պատերազմի իշխանությունը բողոքում է պատարագներից Տապալման, ձախողման, երկիրը մղձավանջի տանելու առաջամարտիկները խոսում են խավարից․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Այս անգամ իրականում քաղաքակրթական ընտրություններ են. պատրա՞ստ ես Փաշինյանի հետ շնորհակալություն ասել Ալիևին, թե՞ ոչ
13
Ըստ գերմանական Die Zeit-ի՝ ԱՄՆ-ն կրում է քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական պարտություն Իրանի դեմ պատերազմում Մինչ այս պահը մեր մեծ թիմին միացած որևԷ ուժ, որևէ անհատ չի դրել ցուցակի կամ պաշտոնի նախապայման. Իվետա Տոնոյան «Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին». Ֆլեշմոբ` Երևանի ողջ տարածքով Իսրայելը հարվածել է Բեյրութի հայաբնակ Բուջ Համուդ թաղամասի բնակելի շենքերից մեկին Երևանի փողոցներից մեկը կանվանակոչվի լեգենդար մարզիչ Նիկիտա Սիմոնյանի անունով Զախարովա. ՌԴ-ից արցախցիներին տրամադրվող մարդասիրական օգնությունից հրաժարվելը պայմանավորված է ՀՀ իշխանությունների նախընտրական ցանկությամբ՝ ջնջել Ռուսաստանի մասին ցանկացած հիշատակում Բացահայտումներ են սպասվում, մեքենան հրկիզելու պատվերը նախկին պաշտոնյաներ են տվել (տեսանյութ) Երևանի քաղաքապետարանի ղեկավար կազմի աշխատավարձը 4,5 անգամ ավել բարձրացել է. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Մի մոռացեք, թանկացրել եք՝ մտել եք քաղաքացիների գրպանը ու բարձրացրել սեփական եկամուտները. Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) Ինչու է Եվրոպական խորհրդարանը ծափահարում Փաշինյանին, Զելենսկուն, Սահակաշվիլուն, Զուրաբիշվիլուն Պատերազմ Արցախում
Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Երթի ժամանակ ԱՄՆ-ն ու Իսրայելը հարվածել են Թեհրանին Ըստ գերմանական Die Zeit-ի՝ ԱՄՆ-ն կրում է քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական պարտություն Իրանի դեմ պատերազմում Ալեն Սիմոնյանը կմեկնի Թուրքիա Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը. Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանին Մինչ այս պահը մեր մեծ թիմին միացած որևԷ ուժ, որևէ անհատ չի դրել ցուցակի կամ պաշտոնի նախապայման. Իվետա Տոնոյան «Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին». Ֆլեշմոբ` Երևանի ողջ տարածքով Իսրայելը հարվածել է Բեյրութի հայաբնակ Բուջ Համուդ թաղամասի բնակելի շենքերից մեկին Երկու տասնյակից ավելի հայ և օտարազգի gեղաuպանագետներ բաց նամակ են գրել՝ պահանջելով Էդիտա Գզոյանին վերականգնել Ցեղաuպանnւթյան թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնում Պատերազմի իշխանությունը բողոքում է պատարագներից Իրանը հարվածել է Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնին ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Երևանի Րաֆֆու փողոցում ավտոմեքենա է այրվել «Վերջ, կինոն պրծավ». Տիրադավները որոշել են Երեւանում հատուկ են պատրաստվում. Նոր հնարքներ են մտածում Խնջույքի ժամանակ Աննա Հակոբյանը Նիկոլի լոբբինգն է արել ՀՀ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է քաղաքացիներին Ռ. Ռուբինյան, քո պոռթկման պատճառը հասկանալի է Ուրացման նատացիաները գնացեք Նիկոլ Փաշինյանին կարդացեք․ ո՞ւմ եք եկել ինչ ասում․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Սեյեդ Ալի Խամենեիի կինը ողջ է Պարզաբանում 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական քննությունների անցկացման վերաբերյալ ՊԵԿ-ը խստացնում է կանխիկ դրամական միջոցների սահմանային վերահսկողությունը Գնա՞նք Ծիծեռնակաբերդն էլ բուլդուզերով քանդենք, որ պատերազմի սպառնալիք չլինի. Վարդանյան Տապալման, ձախողման, երկիրը մղձավանջի տանելու առաջամարտիկները խոսում են խավարից․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Մանիպուլացնում և պոպուլիստական հայտարարություններ եք անում․ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) Երևանի փողոցներից մեկը կանվանակոչվի լեգենդար մարզիչ Նիկիտա Սիմոնյանի անունով Զախարովա. ՌԴ-ից արցախցիներին տրամադրվող մարդասիրական օգնությունից հրաժարվելը պայմանավորված է ՀՀ իշխանությունների նախընտրական ցանկությամբ՝ ջնջել Ռուսաստանի մասին ցանկացած հիշատակում Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Իրանի ԱԳՆ-ն խնդրանքով դիմել է հարևան երկրներին ԲԴԽ-ն հերթական երրորդ անգամ դադարեցրեց Դավիթ Հարությունյանի լիազորությունները

ՀՀ վարչական դատարանը անվավեր է ճանաչել Սեդա Սաֆարյանի «Դանոսի» հիման վրա ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի կողմից իմ վերաբերյալ կայացված որոշումը. Արամազդ Կիվիրյան

Փաստաբան Արամազդ Կիվիրյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշման մասին, ըստ որի՝ Փաստաբանների պալատի խորհրդի կողմից Արամազդ Կիվիրյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և նմանատիպ որոշումները քանի որ ենթակա են քննության ՀՀ վարչական դատավարության կարգով, գործի քննությունը տեղափոխվել էր ՀՀ վարչական դատարան, որն էլ դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, անվավեր է ճանաչել Սեդա Սաֆարյանի բողոքի հիման վրա ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի կողմից կայացված որոշումը:

«Ժամանակին, իրականացնում էի դատական ներկայացուցչություն մի շարք քաղաքացիական գործերով, որոնցով դատավարական հակառակորդի ներկայացուցիչը, այն ժամանակ փաստաբան, իսկ ներկայումս ՍԴ դատավոր նշանակված Սեդա Սաֆարյանն էր:

Պարզաբանեմ, որ մշտապես ներկայացրել եմ մի ընտանիքի շահերը, որի նախկին անդամներից մեկը, ում անունից հանդես էր գալիս Սեդա Սաֆարյանը, որոշել էր դատական հայցեր նախաձեռնել այդ ընտանիքի դեմ և բնականաբար շարունակել եմ պաշտպանել այդ ընտանիքի շահերը, ընդ որում, ունենալով նաև նախկին այդ ընտանիքի անդամի գրավոր համաձայնությունն առ այն, որ իրավասու եմ ներկայացնելու ցանկացած անձի շահերը, թեկուզև առկա լինի շահերի բախում:

Այդ նույն ժամանակահատվածում ՀՀ փաստաբանների պալատը սկսել էր արշավ մի շարք փաստաբանների, այդ թվում նաև իմ նկատմամբ: Հարուցվում էին տասնյակ կարգապահական վարույթներ, կայացվում էին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումներ: Մոտավորապես այն նույն իրավիճակն էր, ինչ այսօր ԲԴԽ-ում:

Եվ ահա, պարտվելով բոլոր դատական գործերով և օգտվելով ՀՀ փաստաբանների պալատի կողմից ճնշումներ գործադրելու ցանկությունից, Սեդա Սաֆարյանը որոշել էր իմ նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և կարգապահական պատասխանատվության ենթարկելու հաղորդում (այսուհետ՝ Կլյաուզա կամ Դանոս) ներկայացնել ՀՀ փաստաբանների պալատ, որտեղ բնականաբար օգտվելով առիթից, երկար սպասել չտվեց ինձ կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշման կայացումը:

Պալատի կողմից կայացված որոշումը բողոքարկվել էր դատական կարգով, այնուհետև, ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված դիրքորոշման հիման վրա, առ այն, որ նմանատիպ գործերը ենթակա են քննության ՀՀ վարչական դատավարության կարգով, գործի քննությունը տեղափոխվել էր ՀՀ վարչական դատարան:

ԵՎ ԱՅՍՊԵՍ՝

08.06.2023 թվականին, ՀՀ վարչական դատարանը, դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, անվավեր է ճանաչել Սեդա Սաֆարյանի Դանոսի հիման վրա ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի կողմից կայացված որոշումը»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>