Հանգիստ կյանքը վերջացավ․ պատրաստվեք. «Կարճ ասած» Անդրանիկ Թևանյանին առևանգելու փաստով հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. Տեսանյութ Բլինկենը Ֆիդանի հետ քննարկել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կապերը, որոնք կարող են անցնել Հայաստանով. Պետդեպ
27
Փաշինյանի մնալու դեպքում մինչև տարեվերջ կորցնելու ենք Սյունիքը. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ Էրդողանը հայտնել է՝ ինչ է խոսել Փաշինյանի հետ սեպտեմբերի 11-ին Թևանյանը դուրս եկավ ոստիկանության բաժանմունքի. Տեսանյութ Անդրանիկ Թեւանյանին ապօրինի բերման ենթարկեցին. Տեսանյութ Այց ԲՈւՀ֊եր. Տեսանյութ Երևանում անհնազանդության ակցիաներ էին. Տեսանյութ Հայաստանը թուրքական ծայրագավառը չի կարող ղեկավարել. Անդրանիկ Թևանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին. Տեսանյութ Հանրահավաք կառավարության շենքի դիմաց. Տեսանյութ Փաշինյանը ցանկանում է իր ձախողումների մեղքը բարդել Մոսկվայի վրա. ՌԴ ԱԳՆ Իվանյանում (Խոջալու) բանակցություններ են ընթանում Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև Պատերազմ Արցախում
Հանգիստ կյանքը վերջացավ․ պատրաստվեք. «Կարճ ասած» Անդրանիկ Թևանյանին առևանգելու փաստով հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. Տեսանյութ ՀՊՏՀ-ի ռեկտորը ԱՄՆ-ում մեղադրվում է հագուստի խանութից գողություն անելու մեջ ՔՊ-ական ակտիվին հանձնարարվել է քիչ խոսել, շատ լսել «Տաշիր» բարեգործական հիմնադրամը կընդունի Արցախից բռնի տեղահանված ևս 500 հոգու Նիկոլը ոչ միայն արցախցիների, այլև Հայաստանում բնակվող բոլորիս ապագան է գողացել՝ հայերի, եզդիների, քրդերի, մոլոկանների, ասորիների, հույների և այլն Բլինկենը Ֆիդանի հետ քննարկել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կապերը, որոնք կարող են անցնել Հայաստանով. Պետդեպ Փաշինյանի ու Ալիևի «գործը հեշտացել է». Գրանադայում կստորագրվի՞ խաղաղության պայմանագիրը. Տեսանյութ ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գործակալությունը պատրաստ է աջակցել Արցախից տեղահանվածներին Փաշինյանի մնալու դեպքում մինչև տարեվերջ կորցնելու ենք Սյունիքը. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ ՔՊ-ական պատգամավորները վախենում են փողոց դուրս գալ Ալիևին հորդորել եմ ձեռնպահ մնալ ԼՂ-ում հետագա ռազմական գործողություններից․ ԱՄՆ պետքարտուղար Արցախից բռնի տեղահանվածների համար ստեղծված հումանիտար կենտրոնների հասցեները՝ Հայաստանի տարածքում Հորդորում ենք ապահովել հումանիտար մուտք դեպի ԼՂ․ Սպիտակ տունը՝ Արցախում տեղի ունեցած պայթյունի մասին Հիքմեթ Հաջիևը գոհ է Արցախից Գորիս տեղահանության ճանապարհին մոտ 60 տարեկան տղամարդ է մահացել. Լուսինե Ղարախանյան Պայթյունից զոհվածների 125 աճյուն տեղափոխվել է Հայաստան Այրվածքաբանության կենտրոնում գտնվող 67 տուժածների վիճակը ծայրահեղ ծանր և ծանր է Արցախում սկսվել է չճանաչված դիերի նույնականացման գործընթացը «Միջազգային տարբեր լրագրողների Գորիսում թույլ չեն տալիս հարցազրույցներ վերցնել, գնալ հիվանդանոցներ և շփվել վիրավորների հետ». Նազենի Հովհաննիսյան «Ամեն ինչ կանենք՝ «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար»․ Էրդողան Կոռնիձորի անցակետը հատել է 19000 արցախցի Հոկտեմբերի 1-ը հռչակվել է Արցախի համար համազգային աղոթքի օր Դավիթ Սարգսյանը և Ցոլակ Ակոպյանը ազատ են արձակվել Այս պահին 4-րդ թռիչքն է իրականացվում` ՀՀ առողջապահության նախարարության և ռուս խաղաղապահների ուղղեկցությամբ՝ տարհանելու պայթունից տուժածներին Այսօր Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքը հետաձգվում է․ Ազգային կոմիտե Կարմիրբերետավորները ներխուժել են Ամերիկյան համալսարան, ուսանողների ձերբակալել Այս պահին ԳԱԱ Արզականի գիտաժողովների տանը կացարանով են ապահովվել 70 արցախցիներ Այս պահին ԳԱԱ Արզականի գիտաժողովների տանը կացարանով են ապահովվել 70 արցախցիներ Էրդողանը հայտնել է՝ ինչ է խոսել Փաշինյանի հետ սեպտեմբերի 11-ին

Ինձ համար անգնահատելի արժեք են մարզաշապիկի գերբը, դրոշն ու հենց ազգային ընտրանին. Վահան Բիչախչյան

«Արմենպրես»-ի հետ զրույցում Վահան Բիչախչյանը պատմել է անցած ճանապարհի, անելիքների և իր ֆուտբոլային փիլիսոփայության մասին:

-Վահան, Ձեր ընտանիքում սպորտը, ֆուտբոլը կոլորիտի մի մասն է: Ինչպե՞ս սկսվեց ֆուտբոլում Ձեր ճանապարհը: Ինչպե՞ս հասկացաք, որ այս մարզաձևն է ձերը:

-Եթե անկեղծ՝ հասկանալու կարիք չկար: Ֆուտբոլն իմն էր, երբ հասա գիտակցության մակարդակի: Մանկության տարիներին էլ գնդակը, ֆուտբոլը իմ առօրյայի մի մասն են եղել: Սերը ֆուտբոլի հանդեպ, կարելի է ասել, ի ծնե է ինձ մոտ: Ոչ մի ֆուտբոլիստ կամ խաղ չի եղել պատճառը, որ սկսել եմ սիրել այս մարզաձևը: Պարզապես սիրել եմ այն, իսկ ժամանակի ընթացքում սկսել եմ ավելի լուրջ վերաբերվել այս մարզաձևին:

-Ձեր պապիկը ծանրորդ է, հայրը` ֆուտբոլիստ: Առիթ չի՞ եղել այլ մարզաձևերում էլ ձեզ փորձել:

-Ի սկզբանե հայրս ցանկություն ուներ, որ ես ծանրամարտով զբաղվեի: Մի քանի մարզում էլ ըմբշամարտում եմ ունեցել: Բայց սկզբից ի վեր էլ ֆուտբոլին ոչինչ չի փոխարինում: Ոչ ծանրամարտը, ոչ էլ ըմբշամարտը չկարողացան գերազանցել ֆուտբոլին:

-Սովորաբար բարդ է որդիների այն ճանապարհը, ովքեր ընտրում են իրենց հոր ուղին: Ի՞նչ արձագանք ստացաք ավագ Բիչախչյանից:

-Առավել երիտասարդ հասակում ուրիշ մոտեցում ես ունենում, երբ մեծերը խորհուրդներ են տալիս, երբ խիստ կամ ոչ խիստ տոնով ինչ-որ բան են ասում, սովորեցնում, երբեմն մտածում ես, որ դու ճիշտ ես, սխալը նրանք են, բայց հիմա, հետ նայելով, հասկանում եմ, թե որքան ճիշտ խորհուրդներ եմ ստացել նրանից: Խորհրդատուների շարքում կարևոր դեր ունի նաև իմ մարզիչներից Արտակ Ադամյանը: Բայց այդ խիստ դաստիարակության, խորհուրդների կարիքն ունեցել եմ: Գուցե, ամեն ինչ այլ կերպ զարգանար, եթե հայրս քիչ խիստ լիներ: Սովորել եմ նրա խորհուրդները կյանքիս մի մասը դարձնել, աշխատել դրանց վրա և ժամանակի ընթացքում հասկացա, որ նրանք ինձ ճիշտ ճանապարհի վրա են դրել: 

-Սպորտը Շիրակի մարզում՝ առավել ևս Գյումրիում, տարերքի պես մի բան է: Ինչն եք ամենաշատը հիշում «Շիրակ»-ում կամ առավել շատ կարոտում:

-Գյումրին, «Շիրակ»-ն իմ տունն է: Այստեղից եմ սկսել ճանապարհս, կայացել որպես անձնավորություն ու ֆուտբոլիստ: «Շիրակ»-ը միշտ էլ առանձնացել է իր կարգապահությամբ, և հիշում եմ, որ ամեն խաղում միշտ մրցել ենք հաղթանակի համար: Թեպետ շատ երկար չեմ խաղացել «Շիրակ»-ում, սակայն այն ժամանակ, երբ ես էի խաղում, ակումբում ուժեղ կազմ կար, և մարզիչները քեզ հենց այնպես չէին ընդգրկի թիմում: Իհարկե, կարոտում եմ «Շիրակ»-ը: Այն կարծիքին եմ, որ կարող էի ավելին տալ թիմին` մի մրցաշրջան ավել խաղալով այստեղ: Քիչ եմ վայելել այստեղ խաղալու բերկրանքը:

-«Ժիլինա», «Պոգոն». երկու առաջնություն` սլովակական ու լեհական: Ինչպիսի՞ փուլեր անցաք այս առաջնություններում:

-«Ժիլինա» տեղափոխության տարում թիմը դարձել էր չեմպիոն, և ակումբի մարզիչներն առավելագույնի ակնկալիքներ ունեին: Ինձ համար էլ դժվար էր, քանի որ երիտասարդ էի, նոր երկրում, նոր ակումբում և լեզվին անծանոթ: Հետո սկսվեց բարդ փուլ, երբ վնասվածքներն ի հայտ եկան այն ժամանակ, երբ պատրաստ էի խաղաժամանակ ստանալուն: Իմ կյանքում դա ծանր շրջան էր: «Ժիլինա»-ն ինձ շատ բան է տվել, և այնտեղ անցկացրած ժամանակը կարևոր փուլ էր ինձ համար: «Պոգոն»-ին էլ միացա, երբ երիտասարդներով լավ թիմ էր ձևավորվել: Եթե անկեղծ՝ չէի կարծում, որ այդքան արագ կմերվեմ թիմին: Ու, քանի որ լեհերենը սլովակերենին մոտ է, շատ կարճ ժամանակում նաև լեհերեն սովորեցի, ինչն ինձ հիմա օգնում է լավ լեզու գտնել ակումբի ֆուտբոլիստների, մարզիչների ու երկրպագուների հետ: Ֆուտբոլը փոփոխվում է, ու ես սպասում եմ իմ հնարավորությանը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan