Լևոն Քոչարյանը ձերբակալվեց Անդրանիկ Թևանյանը հանրահավաքում ընթերցեց գործադուլին միացած ընկերությունների ցանկը Պետք է հասնենք նրան, որ Նիկոլի պաշտպան ոտիկաները զեկուցեն, որ այլևս չեն կարողանում դիմադրեն ժողովրդին․ Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ
23
Կա միջազգային կոնսենսուս Նիկոլ Փաշինյանին դուրս մղելու հարցում․ Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Միացե՜ք ակցիային. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Պարզվեց՝ կեղծ զեկուցագրով են ինձ բերման ենթարկում․ Անդրանիկ Թևանյան ՇՏԱՊ. Անդրանիկ Թեւանյանը դուրս եկավ Քննչական կոմիտեից. Տեսանյութ, թարմացվող Անդրանիկ Թևանյանի կոչը ձերբակալությունից հետո. «Չշեղվել բուն օրակարգից և այսօր՝ ժամը 10։00-ին լինել Կառավարության շենքի դիմաց». Տեսանյութ Հայ ժողովուրդը Փաշինյանին չի ընտրել: Շատերը գիտեին, թե ով է իրականում այս Հուդան. Մարգարիտա Սիմոնյան. Տեսանյութ Անդրանիկ Թեւանյանին տարել են քաղմաս. Տեսանյութ, թարմացվում է Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը. Տեսանյութ Փաշինյանը տեղյակ է եղել Ադրբեջանի «հակաահաբեկչական» գործողության մասին. Էրդողան Վաղը առավոտյան 7:30-ից սկսում ենք գործողությունները. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Լևոն Քոչարյանը ձերբակալվեց Կա միջազգային կոնսենսուս Նիկոլ Փաշինյանին դուրս մղելու հարցում․ Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Անդրանիկ Թևանյանը հանրահավաքում ընթերցեց գործադուլին միացած ընկերությունների ցանկը Պետք է հասնենք նրան, որ Նիկոլի պաշտպան ոտիկաները զեկուցեն, որ այլևս չեն կարողանում դիմադրեն ժողովրդին․ Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ Միացե՜ք ակցիային. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Մարզերի բնակիչները նույնպես միացել են բողոքի ակցիաներին. Տեսանյութ Վայ պապի ջան, ես հեսա կլացեմ. տարեց մարդը ջուր քաղցրավենիք է բերել երիտասարդների ցուցարար համար. Տեսանյութ Անհանգիստ անձնավորության զանգով՝ Թևանանին ուզում են փակի տակ պահել՝ ցույց տալով իրենց վախերը․ Արեգնազ Մանուկյան. Տեսանյութ Պարզվեց՝ կեղծ զեկուցագրով են ինձ բերման ենթարկում․ Անդրանիկ Թևանյան Վաղը ձեր տուն են մտնելու ու ձեր էրեխեքին ձեր աչքի առաջ մորթելու են, էդ ժամանակ կզգաք դա ինչ ա. արցախցի կինը՝ կարմիր բերետավորին. Տեսանյութ Areal Travel-ը նույնպես միանում է գործադուլին Բուժաշխատողները Կարմիր Խաչից պահանջում են Արցախից տարհանել վիրավորներին․ Ակցիան՝ ՈւՂԻՂ Ռայիսին կարևորել է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության ապահովումը Որոշվել է հետաձգել Մյուռոնօրհնեքը՝ պայմանավորված Արցախի շուրջ ստեղծված ծանր իրավիճակով Նկատի առնելով Արցախի շուրջ ստեղծված ծանր իրավիճակը՝ որոշում կայացվեց հետաձգել Մյուռոնօրհնեքը. Գերագույն հոգևոր խորհուրդ «Օտարերկրյա ագենտուրան» զավթել է ՀՀ-ի իշխանությունը և գործում է ընդդեմ մեր պետականության․ Օհանյան Չենք աշխատելու այնքան ժամանակ, քանի արցախյան մեր եղբայրները ապահովության մեջ չլինեն. Նարեկածին Ժոզեպ Բորելը և Հաքան Ֆիդանը Նյու Յորքում քննարկել են Արցախում ստեղծված վիճակը Լեզուդ չէր պտտվո՞ւմ համարձակ խոսեիր ՄԱԿ-ում Արցախի մասին, ջհանդամը, թե չեք ճանաչել Ադրբեջանի տարածքը. Տեսանյութ Այցելել եմ Ձերբակալվածների պահման վայր, որտեղ վերջին մի քանի օրերի ընթացքում շուրջ 3 տասնյակ մարդ է տարվել ՄԻԵԴ-ը բավարարել է ՀՀ կառավարության պահանջը և միջանկյալ միջոց կիրառել ընդդեմ Ադրբեջանի Ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են ընթանում. ԱՀ տեղեկատվական շտաբ Իրավունք» ԻՀԿ-ն ՝ ընդհանուր ճակատով հանդես գալու նախաձեռնությամբ է հանդես գալիս Ձեր առաջ թուրքը չի կանգնած, հայերն են. Քաղաքացին՝ ոստիկաններին. Տեսանյութ Անհնազանդություն իրավապահ համակարգում Հայաստանի պահանջով Բաքվից տեղափոխվել է բռնցքամարտի Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնությունը Ցեղասպանությունը մեկ-երկու օրից կմտնի Հայաստան, Արցախում հայի արյունն է հոսում, այստեղ ՆՈՐ-ի մասին են խոսում Փաստաբանի խորհուրդները ուսանողներին. որևէ մեկը բուհից չի կարող ձեզ հեռացնել Մտավորականը դատապարտում է Թևանյանին բերման ենթարկելը. Տեսանյութ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի դասախոսական և ուսանողական կազմ, խոսքս ուղղում եմ Ձեզ՝ լինելով ՀՌՀ-ի շրջանավարտ

Մեր միակ քաղաքականությունը ստորանալն է, որը մեզ խաղաղություն չի բերելու․ «Մայր Հայաստան» շարժման անդամ Արթուր Խաչիկյան

Հունիսի 3-ին Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Թուրքիայի մայրաքաղաք Անկարա, որտեղ մասնակցում էր Ռեջեփ Թայիբ Էրդողանի երդմնակալության արարողությանը։ Միջոցառումից հրապարակվող կադրերը շատերը որակեցին որպես հայերի ազգային արժանապատվության նվաստացման հերթական ակտ։ Նախ հրապարակված տեսանյութերում ու կադրերում տեսանք, որ դահլիճում Նիկոլ Փաշինյանին նստեցրել էին Իլհամ Ալիեւի հետեւում, տեսանք, որ Փաշինյանն անցնում է թուրք զինվորականների առջեւով, որոնք, յաթաղանները ձեռքին, կանգնած էին դահլիճում` որպես թուրքական պատմության վկայություններ։ Կային նաեւ կադրեր, որտեղ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը լիաբերան ծիծաղում են։ Մինչդեռ դժվար է պատկերացնել, թե ծիծաղի ինչ համատեղ թեմա կարող են ունենալ երկու երկրների ղեկավարները, որոնք ընդամենը 2.5 տարի առաջ արյունալի պատերազմի մեջ էին։

Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր, «Մայր Հայաստան» շարժման անդամ Արթուր Խաչիկյանն էլ է կարծում, որ Փաշինյանի վարքագիծն Անկարայում ստորացուցիչ էր Հայաստանի Հանրապետության համար․ «Սա, իհարկե, շատ ստորացուցիչ իրավիճակ է եւ վարք է՝ հաշվի առնելով, որ հենց Թուրքիայի ռազմական ղեկավարությունն էր պատրաստ ղեկավարել 2020 թվականի պատերազմը եւ սպանել 5.5 հազար մեր տղաներին, եւ նա հանդիպում է այդ պետության ղեկավարի հետ։ Եթե Դուք ուզում եք համեմատություն անել, համեմատեք, թե հիմա, օրինակ, Զելենսկին կհանդիպե՞ր Պուտինի հետ, թե՞ ոչ, կամ Զելենսկին կգնա՞ր հանդիպման մի մարդու հետ, որն ուկրաինացիներին է սպանում։ Եթե համեմատություն եք ուզում, ապա համեմատեք, եւ այդ հարցը պետք է տրվի այն մարդկանց, ովքեր քվեարկեցին, որ այս խումբը հետ գա, իրենցից հարցրեք։ Իսկ, ընդհանուր առմամբ, աշխարհն այսօր եւս մեկ քայլ արեց դեպի շատ լայնածավալ պատերազմ, այս պայմաններում այսպիսի ղեկավարություն ունենալը շատ վտանգավոր է մեզ համար»,-hraparak.am-ին ասել է նա։

-Ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք, որ աշխարհը քայլ արեց դեպի ավելի լայնածավալ պատերազմ։

-Այսօր սկսվել է լայնածավալ հարձակումն ուկրաինական ճակատում, եւ որոշ տեղեկություններ կան, որ Լեհաստանի զինված ուժերն արդեն համարյա պաշտոնական ձեւով մասնակցում են պատերազմին։

-Իսկ ի՞նչ պետք է աներ Նիկոլ Փաշինյանը՝ ստանալով Թուրքիայի նախագահի հրավերը` մերժե՞ր, գուցե արտգործնախարար Արարատ Միրզոյանին կամ հայ-թուրքական հարաբերությունների բանագնաց Ռուբեն Ռուբինյանի՞ն ուղարկեր։

-Գիտեք՝ ես պրոտոկոլի մասնագետ չեմ, այդ պայմանական բաները չգիտեմ, բայց եթե անգամ գնում էր, նա կարող էր իրեն ուրիշ ձեւով պահել, իսկ այն, ինչ մեր ղեկավարը հիմա պետք է անի, եւ մեր ղեկավարությունը պետք է մտածի, այնպես անելն է, որ այս նոր պատերազմում, որը հիմա բռնկվելու է ամեն տեղ, եւ շատ հնարավոր է, որ հասնելու է մեր տարածաշրջան, Հայաստանը չկործանվի։ Դրա համար պետք է նոր արտաքին քաղաքականություն, պետք են նոր դաշնակիցներ, եւ այսպիսի ղեկավարությունը, որը կարծում է՝ ամեն ինչ հանձնելով, ենթարկվելով, ամեն ինչ մոռանալով մենք կհասնենք խաղաղության, ապա շատ եւ շատ սխալվում են։

-Ռուս-ուկրաինական պատերազմի թեժացումը, պատերազմում նոր մասնակիցների ընդգրկվելն ինչպե՞ս կարող է ազդել հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների վրա, չէ՞ որ Փաշինյանը պատրաստվում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել։

-Եթե շարունակվի եւ ընդարձակվի այս կոնֆլիկտը, որը մենք տեսնում ենք, Ռուսաստանի դիրքերը գնալով թուլանալու են այստեղ, Ռուսաստանը գնալով ավելի կախված է դառնալու Թուրքիայից, եւ մենք մնալու ենք այստեղ մենակ։ Այդ հնարավորությունը Թուրքիան ու Ադրբեջանը կօգտագործեն, որպեսզի մեր Սյունիքի հարցերը լուծեն, քանի որ, ինչպես տեսնում եք, միջազգային հանրությունը եւ Արեւմուտքը մեզ չեն հիշում, նրանք հիշում են Բաքվի նավթն ու գազը եւ իրենց գործընկեր Ալիեւին, այլ ոչ թե մեզ։ Այսինքն՝ մենք բոլոր կողմերից լքված ենք, ինչպես միշտ մնացինք որբ, առանց արտաքին քաղաքականության, եւ մեր միակ քաղաքականությունը ստորանալն է, դա մեզ խաղաղություն չի բերելու։

-Այսինքն՝ այն «կադաստրի վկայականը», որը պատրաստվում է Փաշինյանը ստանալ, մեզ խաղաղություն չի՞ բերելու։

-Գիտեք՝ այդպիսի խոսքերին ընդհանրապես անդրադառնալն իմաստ չունի, դա պետության ղեկավարի խոսք չէ, դա քաղաքական գործչի խոսք չէ։ Եթե նա կարծում է, որ մեր երկիրը սահմաններ չունի, ապա հինգ տարի առաջ նա ինչո՞ւ եկավ իշխանության, դա մեծ հարց է։ Բոլոր երկրներն ունեն իրենց սահմանները, տարածքը։ Իհարկե, որոշ վեճեր կան, բայց մենք վաղուց արդեն գիտենք, թե որտեղ են մեր սահմանները, դրանք 1991 թվականին արդեն սահմանվել են, այսինքն՝ այդպիսի հայտարարությունները, անընդհատ արդարացումներ գտնելը․․․, երկրի ղեկավարին այդպես խոսելը չի սազում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan