Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են Արայիկ Հարությունյանի ձերբակալման կադրերը Արցախը տալուց հետո ադրբեջանական զորքի համար հարթ ճանապարհ ենք բացել դեպի Երևան Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 2 վիրավոր․ ՊՆ
5
Մայր Աթոռն իշխանություններին կոչ է անում վերջ դնել արկածախնդրություններին «Ընտրված վարչապետը» սպառնաց ընդդիմադիր պատգամավորուհուն Գնացեք ապահով Բաքու, կամ հաճելի մի այլ մայրաքաղաք, կամ «Վարդաշեն», հե՛-ռա՛-ցե՛ք. Աղվան Վարդանյանը՝ Փաշինյանին «Ո՞վ ես վաբշե...»,-Փաշինյանը հոխորտաց ընդդիմադիրների հասցեին (տեսանյութ) ՈՒՂԻՂ․ Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխան Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը Հայաստանում է Հայաստանն ունի Արտաքին հետախուզության ծառայություն, «թիվ 1 հետախույզն» էլ Քրիստինե Գրիգորյանն է Դրամի կտրուկ անկման պատճառները. մեկնաբանում է Անդրանիկ Թևանյանը Ֆրանսիան զգոն է, հայ ժողովրդի կողքին է, բարեկամ է և այլն. ի՞նչ ասաց Ֆրանսիայի ԱԳ նախարարը Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են Արցախի նախկին ու ներկա ղեկավարների ձերբակալվելու մասին Պատերազմ Արցախում
Մայր Աթոռն իշխանություններին կոչ է անում վերջ դնել արկածախնդրություններին «Ընտրված վարչապետը» սպառնաց ընդդիմադիր պատգամավորուհուն Գնացեք ապահով Բաքու, կամ հաճելի մի այլ մայրաքաղաք, կամ «Վարդաշեն», հե՛-ռա՛-ցե՛ք. Աղվան Վարդանյանը՝ Փաշինյանին «Ո՞վ ես վաբշե...»,-Փաշինյանը հոխորտաց ընդդիմադիրների հասցեին (տեսանյութ) Արևմտյան դիվանագետների հետ հանդիպում եղել է, բայց դրանք գաղտնի բանակցություն չեն. ՌԴ պաշտոնյաներ ՈՒՂԻՂ․ Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխան Ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ երեխան Բենզինն ու դիզվառելիքը Հայաստանում աննախադեպ թանկացել են Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են Արայիկ Հարությունյանի ձերբակալման կադրերը Ալիևը հրաժարվել է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ «Ինքնակամ պառկել ենք դшգաղը, վերջին մեխերն ենք մեխում»… Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը Հայաստանում է Ադրբեջանը յուրացրեց նաեւ Գանձասարը Քաղաքի տարածքում կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվեք Հայաստանն ունի Արտաքին հետախուզության ծառայություն, «թիվ 1 հետախույզն» էլ Քրիստինե Գրիգորյանն է ՀՀ-ում բուժում է ստանում Արցախից բռնի տեղահանված 345 բուժառու. 102-ի վիճակը ծանր է, 37-ինը՝ ծայրահեղ ծանր «Եկեք շարունակենք այսպես. Եվրոպան կանչում է». Մխիթարյանի գրառումը Ինտերի հաղթանակից հետո Դրամի կտրուկ անկման պատճառները. մեկնաբանում է Անդրանիկ Թևանյանը Խստորեն դատապարտում ենք ձերբակալությունները. ՀՀ ԱԳՆ Ֆրանսիան զգոն է, հայ ժողովրդի կողքին է, բարեկամ է և այլն. ի՞նչ ասաց Ֆրանսիայի ԱԳ նախարարը Ինչու են կառավարության շենքի ներսում արգելապատնեշներ ամրացրել Ով է լինելու Ստեփանակերտի պարետը Նարեկ Նալբանդյանը վաճառքի է հանել «Գոլդեն Փելիս» հյուրանոցի գույքը. չի հավանել «Շուտով բերելու են հրապարակում հայ-թուրքական բարեկամության արձան դնեն». Էդուարդ Շարմազանով.Տեսանյութ Հռոմի ստատուսը խնդիրներ է ստեղծելու Հայաստանի և նրա քաղաքացիների համար. Վոլոդին ՀՀ իշխանությունների հակառուսական քաղաքականությունը տալիս է իր «պտուղները». Հազարավոր մարդիկ դեպորտ կարվեն Ինչ խոստում է տվել Նիկոլ Փաշինյանն Էրդողանին Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են Արցախի նախկին ու ներկա ղեկավարների ձերբակալվելու մասին Իրենց վերջը գալու մասին արտահայտությունը բորբոքեց Ալեն Սիմոնյանին, լեզվակռիվ սկսվեց (տեսանյութ) Դուք մսխեցիք երկրի ներուժը, պաշտպանունակությունը, փոշիացրիք ներազագային հաղթանակներն ու իղձերը. Լիլիթ Գալստյան (տեսանյութ)

Վերջերս ականատես եղանք հրեշավոր մի գործարքի

Հայկական կինոյի անտերության ցավոտ թեման չսպիացող վերքի պես անընդհատ արնահոսում է։ Պետական ապաշնորհ կառավարման արդյունքում այսօր չունենք ժամանակակից մրցունակ խաղարկային կինո, բացակայում ենք համաշխարհային էկրանից, տարածաշրջանում անհույս հետնապահ ենք։ Այսինքն՝ նոր կինո չունենք, էդ գործը փայլուն արել են։

Հիմա նոր թեմա է առաջ գալիս․ իսկ ի՞նչ են անում ունեցածի՝ սովետական երկրի ամբիցիաների ու հայ կինոգործիչների տաղանդի համադրման շնորհիվ ստեղծված մեր ոսկե ֆոնդի, կինոժառանգության հետ։

Վերջերս ականատես եղանք հրեշավոր մի գործարքի։

Հայ կինոյի ամենասիրելի, ամենաազդեցիկ ստեղծագործոթյուններից մեկի, Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ե՛ս եմ» ֆիլմի թվայնացման ու վերականգնման աշխատանքները, որոնց հովանավորը հանդիսացել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամը, վստահվել էր Լիտվական մի կինոընկերության։ Նախ նշենք այս գործարքի անպատվաբեր, ամոթալի մասը, այսինքն՝ բարոյական կողմը։ Փաստորեն մենք՝ հայերս, ի լուր աշխարհի հայտարարում ենք, որ այլևս այնքան ապաշնորհ ազգ ենք, որ մեր դասականների ֆիլմերի թվայնացման ու վերականգնման գործը (իրականում՝ պարզ տեխնոլոգիական գործընթաց) ի վիճակի չենք իրականացնելու ինքնուրույն ու դա պետք է պատվիրենք լիտվացինեին։ Սա իսկապես ամոթ է, ես գիտեմ առնվազն 4-5 մասնագետի, որ փայլուն են տիրապետում ողջ գործընթացին։ Թշնամին նման բան չէր անի մեր կինոյի հանդեպ, բայց սա բարոյական կողմն է։ Կա խնդրի կոմերցիոն կողմը, որին չեմ անդրադառնա, որպեսզի չշեղեմ ուշադրությունը ավելի կարևոր՝ իրավական կողմից։

Շնորհիվ էս թեմայով հրապարակումների բուռն արձագանքի, իմ բարեկամներից մեկը՝ կինոճարտարագետ Satik Stepanyan-ը, կրկնակի ապշեցնող տեղեկություններ փոխանցեց, որոնց մասին մեղք է հանրությանը տեղյակ չպահելը։

Հայտնի է, որ 2005թ-ին Հայաստանի Հանրապետությունը վաճառեց Հայֆիլմը։

Ես ծանթ չեմ գործարքի մանրամասներին, այդ օրերին ես զբաղված էի իմ առաջին՝ «Խճճված զուգահեռներ» ֆիլմի նկարահանումներով՝ Նորվեգիայում, իմ ստորագրությունը չեք գտնի այդ գործարքին հավանություն տված կինեմատոգրաֆիստների ցուցակում, ես անտեղյակ եմ՝ ինչն ինչպես են արել։ Սակայն, Սաթիկի շնորհիվ, այժմ հասկանում եմ, որ նոր սեփականատերը, ամենայն հավանականությամբ, պայմանագրային պարտավորություններ է ունեցել Հայֆիլմի արտադրանքը՝ մեր կինոյի ոսկե ֆոնդը պահպանելու և թվայնացնելու վերաբերյալ։

2005թ-ից Հայֆիլի նոր սեփականատերը՝ «CS films – Հայֆիլմ»֊ը վերականգնել ու թվայնացրել է ահռելի քանակությամբ ֆիլմեր, որոնց թվում, բնականաբար, եղել է նաև Դովլաթյանի «Բարև, ե՛ս եմ» ֆիլմը։ Այն նույն ֆիլմը, որի թվայնացման ու վերականգնման համար վերջերս վճարել է «Հայաստան համահայկական հիմնադրամը»։

Վերջին մեկ տարում, ՀՀ պետական բյուջեի հաշվին, թվայնացվել և վերականգնվել են նաև այլ ֆիլմեր, որոնք, չեք հավատա, բայց ըստ Սաթիկ Ստեփանյանի, նույնպես արդեն թվայնացված և վերականգված են եղել «CS films – Հայֆիլմ»֊ի կողմից։

Այսինքն պետությունը, որ արդեն մեկ անգամ պատվիրել կամ պարտադրել է Հայֆիլմի սեփականատիրոջը թվայնացնել ու վերականգնել ֆիլմերը, հիմա կրկնում է նույն տեխնոլոգիական պրոցեսը, բայց արդեն ոչ թե նախկին սեփականատիրոջ, այլ մեր՝ ՀՀ հարկատուների միջոցներով։


Այս բացահայտ աֆյորայի մասին ավելի մանրամասն՝ շուտով։

Նկարում՝ 2006թ, ես նկարում էի Նորվեգիայում, իսկ Հայաստանում վաճառում էին Հայֆիլմը։

Հովհաննես Գալստյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan