Էրդողանը կհետևի Մխիթարյանի խաղի՞ն
![Էրդողանը կհետևի Մխիթարյանի խաղի՞ն](/timthumb.php?src=/disc/02-06-23/395a859bba6710d13749d0e08a3db0fc.jpg&w=450)
Դիտել նաև
«Զանգեզուրի միջանցքի բացումն այս համաձայնագրի վերջնական քայլն է». Էրդողան
Թուրքիան հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտափույթ խաղաղության համաձայնագիր կկնքվի. Էրդողան
Էրդողանն այսօր Հայաստանի և Ռուսաստանի միջև միջնորդ է. Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
Էրդողանը Փաշինյանին հրավիրել է Թուրքիա. Կընդունի՞ Նիկոլն այդ հրավերը
Հայաստանը պետք է ձերբազատվի երրորդ երկրների և իր սփյուռքի վնասակար ազդեցությունից․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում ներկա կգտնվի Միլանի «Ինտերի» և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» միջև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին: Թուրք առաջնորդի հետ կլինի նաև ԱՄԷ-ի նախագահ շեյխ Մուհամմեդ բեն Զաիդ Ալ Նահայանը, հայտնում է «Hürriyet» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հիշեցնենք, որ Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և իտալական «Ինտերի» միջև Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա հունիսի 10-ին Ստամբուլի Աթաթուրքի օլիմպիական մարզադաշտում։
Ի դեպ, Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Միլանի «Ինտերում» է հանդես գալիս 2022 թվականից։ Նա Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս եկած առաջին հայ ֆուտբոլիստն է պատմության մեջ։
Աղբյուր` Hraparak.am