Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
27
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան Պատերազմ Արցախում
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան

Հայրենի՞ք եք հանձնում, ԴՆԹ թեստ հանձնեք. Տիգրան Ներսիսյանը` երկրում կատարվողի մասին. Տեսանյութ

Երբ մտավորականը իր կարծիքն է հայտնում երկրում կատարվողի մասին, նրան մեղադրում են քաղաքականությամբ զբաղվելու համար, սակայն այդ եղանակով պարզապես փորձում են մտավորականին լռեցնել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը, որն աչքի է ընկնում համացանցային ակտիվությամբ և երկում տեղի ունեցող իրադարձություններին իր գնահատականներով։

«Դա քաղաքականությամբ զբաղվել չէ։ Այսինքն` երբ ես կարծիք եմ հայտնում առողջապահության մասին, բժի՞շկ եմ դառնում։ Կամ եթե դուք կարծիք եք հայտնում թատերական արվեստի մասին, զբաղվո՞ւմ եք թատերական արվեստով։ Սա որտե՞ղ է տեղավորվում։ Այս ամենը նրա համար է, որ լռեցնեն, որ չխոսեն մտավորականները, նպատակն է` քաղաքականությամբ մի զբաղվիր, քո գործով զբաղվիր։ Երբ հայ մարդն իր կարծիքն ասում է իր հայրենիքում կատարվողի մասին, դա չի նշանակում, որ նա դառնում է քաղաքական գործիչ»,–ասում է Ներսիսյանը։ Նրա խոսքով` մտավորականները բոլոր ժամանակներում են տարբեր եղել, խոսել են, կարծիք հայտնել` ամեն մեկն իր չափով։

«Հովհաննես Թումանյանը և Ավետիք Իսահակյանը հարց չեն լուծե՞լ։ Գրիգոր Զոհրաբն էլ է հարց լուծել, երբ Թալեաթի հետ նարդի կամ թղթախաղ էր խաղում, բայց ի վերջո ինքը դարձավ Թալեաթի առաջին զոհերից։ Մտավորականությունը տարբեր է եղել միշտ»,–կարծում է նա։

Չնայած դրան վաստակավոր արտիստն ինքն էլ է խոստովանում, որ այսօր արդեն խոսքն անզոր է, պետք է գործել, հատկապես` այս օրհասական վիճակում։ Նրա համար անհասկանալի է հասարակության իներտ պահվածքը հայրենիքում կատարվողի նկատմամբ։

Ներսիսյանը հիշում է` նախկինում ամենափոքր հարցերի շուրջ հայ մարդը մեծ աղմուկ էր բարձրացնում.

«Երբ տրանսպորտի 100 դրամը դարձավ 150, կամ պուրակում երկու ծառ էին կտրում` ի՞նչ էր կատարվում, ի՞նչ էին անում ակտիվիստները։ Հիշո՞ւմ եք` ինչպիսի արձագանք կար։ Իսկ հիմա դրա կողքին այսօր մեր երկրում, մեր հայրենիքում կատարվողն է, երբ գյուղեր ու հողեր են հանձնում` տարբեր պատճառաբանություններով, ամեն օր զոհ ունենք, և այս ինչ լռություն է»։ Վաստակավոր արտիստի խոսքով` այսօր լռության և մոռացության է մատնվում նաև 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը։ Եթե նախկինում ամեն տարվա ապրիլի 24–ին բոլորը սրտատրոփ սպասում էին, ԱՄՆ նախագահն ասի «genocide» բառը, այսօր հայ մարդը և հայ ղեկավարը չի ասում և խուսափում է եզրույթն օգտագործելուց։

«Պատմական փաստերից խուսափելու ենթատեքստն այն է, որ ոչինչ չի պատահի, եթե այս անգամ էլ պետություն ու պետականություն կորցնենք։ Բայց «պապն ամեն անգամ փլավ չի ուտում», այս անգամ կարող է չստացվի, կարող է կորուստն անդառնալի լինի, որովհետև ոչ թե 19-րդ, այլ 21-րդ դարում ենք։ Մենք այն վիճակում չենք, որ խաղեր տանք, Սյունիք հանձնենք, կոմունիկացիաներ բացենք։ Հաշվի չի առնվում, որ երեք միլիոնանոց մոնոէթնիկ երկում, եթե լցվեն տարբեր ազգեր, նաև թշնամին, փողոցում փափագելու ենք հայ տեսնել։ Այս ամենն այնպես է հանձնվում, որ ես ասել եմ` գնացեք ԴՆԹ թեստ հանձնեք»,–հավելում է Ներսիսյանը։

Վերջում վաստակավոր արտիստն ընդգծում է` հային իր երկրում ու հայրենիքում ապրելու համար «կադաստրի թուղթ» պետք չէ։ Այս գնով խաղաղությունը միայն կորուստներ կարող է բերել, իսկ դրանք Հայաստանի համար կարող են լինել վերջնական և անդառնալի։ Նշենք, որ մայիսի 24-ին Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել էր.

«Մենք 30 տարի ապրում ենք մի տեղ, որի կադաստրի վկայականը չունենք, Հայաստանը՝ որպես պետություն, իր բազմահազարամյա գոյության ընթացքում երբեք կադաստրի վկայական չի ունեցել։ Եթե էն, ինչ ուզում ենք անել, ստացվի, պատմության մեջ առաջին անգամ կստանանք կադաստրի վկայական»։

Աղբյուրը` armeniasputnik.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan