Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 2 վիրավոր․ ՊՆ Հայկական կողմում կան տուժածներ. ՀՀ ՊՆ 9 ամիս թերսնումից հետո դու հիմա կարող ես ունենալ ամեն ինչ, բայց ոչ ամենաթանկը՝ Արցախ... արցախցին՝ իր փոքրիկին
3
ԱԺ քառօրյան մեկնարկեց․ պատգամավորները հանդես կգան հայտարարություններով․ ՈւՂԻՂ Միացյալ Նահանգները չեն շտապում Արցախի հետ կատարվածն «էթնիկ զտում» բնորոշել, ԱՄՆ-ին ապացույցներ են պետք Թուրքիան պահանջում է դադարեցնել Մեծամորի ատոմակայանի գործունեությունը ՄԱԿ-ականներն «ապշած են, թե ինչպես է տեղի բնակչությունը հանկարծակի լքել իր տները» Ադրբեջանը կրակ է բացել Կութի հայկական դիրքերի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Լքված քաղաքը՝ բռնագաղթածների կադրերում. Տեսանյութ Վարդան Ղուկասյանն (Դոգ) այնքան ընդդիմադիր է, որ կողմ է Ավինյանի վերարտադրվելուն Մենք զոհ ենք մի մարդու սխալ քաղաքականությանը, նրա տգիտությանը այս հարցերում, նրա բոբիկությանը, անգործությանը. Վարդան Օսկանյան. Տեսանյութ Սա տիեզերական մասշտաբի ողբերգություն է․ Անդրանիկ Թևանյանը Գորիսում է. Տեսանյութում Ժողովրդին մի՛ մեղադրեք, ժողովուրդն այս ամենին դեմ է․ «Կարճ ասած» (տեսանյութ) Պատերազմ Արցախում
ԱԺ քառօրյան մեկնարկեց․ պատգամավորները հանդես կգան հայտարարություններով․ ՈւՂԻՂ Միացյալ Նահանգները չեն շտապում Արցախի հետ կատարվածն «էթնիկ զտում» բնորոշել, ԱՄՆ-ին ապացույցներ են պետք ՔՊ-ին հաջողվել է համաձայնության հասնել Վարդան Ղուկասյանի կուսակցության հետ Չեն գիտակցում, թե ինչ է կատարվելու եւս մեկ սխալ որոշումից հետո Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 2 վիրավոր․ ՊՆ Թուրքիան պահանջում է դադարեցնել Մեծամորի ատոմակայանի գործունեությունը ՄԱԿ-ականներն «ապշած են, թե ինչպես է տեղի բնակչությունը հանկարծակի լքել իր տները» Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 452 է Հայկական կողմում կան տուժածներ. ՀՀ ՊՆ «Հայ ազգը կորցրել է իր ամենահզոր ձայնը, որի կարիքը մենք այդքան ունենք». Քրիստինա Ազնավուր «Մենք դեմ ենք սահմանների փոփոխությանը». Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Առաջիկա ժամերին սպասվում է Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում Ադրբեջանը կրակ է բացել Կութի հայկական դիրքերի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ 9 ամիս թերսնումից հետո դու հիմա կարող ես ունենալ ամեն ինչ, բայց ոչ ամենաթանկը՝ Արցախ... արցախցին՝ իր փոքրիկին Չեմ հավատում, որ ազգակործանը շարունակելու է նստել գահին ու խաղալ բոլորիս ճակատագրերի հետ. Աննա Կոստանյան Արցախից բռնագաղթած 5 հոգանոց ընտանիքի հայրենազրկման գինը... 750 հազար ՀՀ դրամ ՀՀ իշխանությունների որդեգրած քաղաքականությունը և մեր ժողովրդի երկպառակությունը հանգեցրին Արցախի կորստյանը․ Վեհափառ Հայրապետ Լքված քաղաքը՝ բռնագաղթածների կադրերում. Տեսանյութ Բաքվում Վագիֆ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունն ավարտվել է Վարդան Ղուկասյանն (Դոգ) այնքան ընդդիմադիր է, որ կողմ է Ավինյանի վերարտադրվելուն «Նույնիսկ Արցախի նկատմամբ ադրբեջանական վերահսկողությունը շատերին ռացիոնալության դաշտ չբերեց» Մենք զոհ ենք մի մարդու սխալ քաղաքականությանը, նրա տգիտությանը այս հարցերում, նրա բոբիկությանը, անգործությանը. Վարդան Օսկանյան. Տեսանյութ Չզարմանաք՝ ԱՄՆ-ից էլ նույն և կոպիտ պատասխանը կստանաք... Գագիկ Համբարյան Արցախի նախկին նախագահները Երեւան չեն տեղափոխվել Դուք, ի հեճուկս ժողովրդի իշխանության, շարունակում եք իշխանություն մնալ և պետություն կործանել․ Արսեն Բաբայան Ադրբեջանի փոխվարչապետը կմեկնի Ստեփանակերտ Հրազենային վնասվածքներով ու դանակահարված վիճակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ են տեղափոխվել 4 քաղաքացի Երևանում հայտնվել են Ալիևի անվան այգիներ, ցայտաղբյուրներ․ Սամվել Մարտիրոսյան ՌԴ ՊՆ-ն հայտնել է, թե որքան զենք-զինամթերք է հանձնել Արցախի ՊԲ-ն Բաքուն Արայիկ Հարությունյանի և Ջալալ Հարությունյանի նկատմամբ հայտարարել է միջազգային հետախուզում

Արցախի ժողովուրդն ընտրել է իր ինքնորոշման, ինքնիշխանության ու պետականակերտման ճանապարհը․ ԱՀ ԱԺ-ի պատասխանն Իլհամ Ալիևին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնի մեկնաբանություն է տարածել Ադրբեջանի նախագահի մայիսի 28-ի հայտարարության վերաբերյալ։

«Ադրբեջանի նախագահի մայիսի 28-ի հայտարարությունները հերթական անգամ ընդգծված սպառնալիքներ են պարունակել Արցախի ժողովրդի և իշխանությունների հանդեպ՝ ոտնահարելով միջազգային իրավունքի հանրահայտ նորմերը և Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները:

Այս անգամ պահանջելով Արցախի ժողովրդի կողմից ժողովրդավարական հիմունքներով ընտրված մարմինների՝ Նախագահի և Ազգային ժողովի, ինչպես նաև պետական մնացած ինստիտուտների կազմաքանդումը՝ Ադրբեջանի ղեկավարը հերթական անգամ ապացուցել է, որ պատրաստ է ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ շարունակել Արցախի ժողովրդի էթնիկ զտման և տարածքների բռնազավթման քաղաքականության իրականացումը: Սա ևս մեկ ապացույց է, որ Արցախի ժողովուրդը պարզապես չի կարող Ադրբեջանի կազմում ապրել՝ այնտեղ տիրող հայատյաց ու հայամերժ քաղաքականությունից բխող գոյաբանական վտանգների պատճառով:

Արցախի ժողովուրդն ընտրել է իր ինքնորոշման, ինքնիշխանության ու պետականակերտման ճանապարհը, որոնց հենասյուներից են Նախագահն ու Ազգային ժողովը: Ուստի, վճռականորեն դատապարտում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, ինքնիշխանության և անվտանգության, ինչպես նաև տարածաշրջանի խաղաղության հանդեպ այսպիսի հարձակումները և ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքները:

Դիմելով միջազգային հանրության բոլոր դերակատարներին, այդ թվում՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած Ռուսաստանի Դաշնությանն ու Հայաստանի Հանրապետությանը, ինչպես նաև՝ տարածաշրջանում խաղաղությամբ ու կայունությամբ շահագրգռված բոլոր սուբյեկտներին՝ ակնկալում ենք նրանց գործնական ու ակտիվ գործողությունները՝ վերացնելու Արցախի գրեթե վեցամսյա շրջափակումը և այլ շարունակական ոտնձգությունները, ինչպես նաև՝ կանխելու Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ ուղղված նոր հանցագործությունները, այդ թվում՝ հնարավոր ռազմական ագրեսիան:

Միջազգային հանրության պարտավորությունն է երաշխավորելու նաև Արցախի ժողովրդի անվտանգությունը, որը ոչ մի վտանգ չի ներկայացնում միջազգային խաղաղության հանդեպ և պարզապես ձգտում է ազատ ու արժանապատիվ կերպով ապրել իր հայրենի հողում՝ միջազգային իրավունքի հիմնարար նորմերի հիման վրա:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, որպես ժողովրդի կողմից ընտրված բարձրագույն մարմին, անկախ Ադրբեջանի կողմից պարբերաբար կրկնվող սպառնալիքներից, կշարունակի իրագործել պետականակերտման իր հիմնական առաքելությունը և ազատ ապրելու մեր իրավունքների պաշտպանությունը»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan