Գաղափարազուրկ էլիտայի ճգնաժամը ՔՊ-ի հեռանալուց հետո նոր կերևա, թե ինչ մեծ ծավալի թալանով են զբաղվել. Աննա Գրիգորյան Մաշտոցի պողոտայի թունելը հեղեղված է (տեսանյութ)
15
Երևանյան... ջրերի խրոնիկա ՔՊ-ն փողերը փողոցում է լվանում (տեսանյութ) Հայաստանը մեծ հնարավորություն ունի. Թուրքիան մի օր կարող է Հայաստանի հարևանը չլինել․ քննարկում 8 ամսում «կարմիր գծերի» համար վճարվել է այնքան, որքան 2022-ի և 2023-ի ողջ ընթացքում, իսկ խցանումները չեն նվազել Քաղաքային կառավարման համակարգն անհապաղ փոխել է պետք․ «Երևանը և երևանցիները» (տեսանյութ) Հրայր Թովմասյանը հանդես է գալիս պաշտպանական ճառով Երկու տարի առաջ այս օրը Ադրբեջանը հարձակվեց Ջերմուկի ուղղությամբ Դուրս գա՛նք պայքարի. թույլ չտանք թալանչիական թանկացումը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Թուրքիայում Էրդողանի դեմ զինվորականները նոր հեղաշրջո՞ւմ են պատրաստում Անդրանիկ Թևանյանը հարցազրույց է տվել Սուլեմանիում տեղակայված «Channel 8» հեռուստաընկերությանը (տեսանյութ) Պատերազմ Արցախում
ՔՊ-ի կարգախոսը՝ էլի փող կեր, էլի խախտի, էլի խախտի, էլի փող կեր (տեսանյութ) Ավագանու անդամի ծաղրական-հումորային տեսանյութը՝ նվիրված Ավինյանին Ավինյանը «գազ է տալիս». Երևանի քաղաքապետարանի թանկարժեք «գարաժը» (տեսանյութ) Երևանյան... ջրերի խրոնիկա Թուղթը Փաշինյանին պետք է արտաքին աշխարհի համար. Էդգար Էլբակյան Գաղափարազուրկ էլիտայի ճգնաժամը Պատերազմն, առաջին հերթին, քաղաքական ու դիվանագիտական պարտության արդյունքն է եղել ՔՊ-ի հեռանալուց հետո նոր կերևա, թե ինչ մեծ ծավալի թալանով են զբաղվել. Աննա Գրիգորյան Դուք ամբողջ կյանքում կլյուչ տվող էլ կմնաք. էս խելքով ուզում են մետրո սարքեն. Կարեն Քոչարյան Հայաստանի իշխանությունը 9 ամիս ժամանակ ուներ ադրբեջանական ագրեսիան կանխելու համար. Տիգրան Աբրահամյան «Թշնամին փաստացի կանգնած է Արփա գետի հունի մոտ»․ Անժելա Էլիբեգովա Իշխանությունը կրթությունը, «որբի գլուխ» համարելով, խուզում է՝ ոնց ուզում է. «Փաստ» Փաստորեն, լսելու իմաստ չկա՞. «Փաստ» Բաքվում անազատության մեջ գտնվող հայերը գերիներ են, այլ ոչ թե ռազմագերիներ. Օկամպո Սրբազան պայքարը սեպտեմբերի 22-ին բոլորին հրավիրում է Մարզահամերգային համալիր մեծ հավաքի Երևանում ամբողջությամբ խցանված են դիտահորերը (տեսանյութ) ՔՊ-ն փողերը փողոցում է լվանում (տեսանյութ) Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Արսենյանը չգիտես ինչու, հավատարմագրերի պատճենը հանձնել է ԱԳ փոխարտգործնախարարին Բայրամովն ու Քըլըչը քննարել են Բաքվի և Երևանի միջև բանակցությունների ընթացքը Վիզաների ազատականացումը դեռ թղթի վրա է, քաղաքացիներն էլ հիասթափված են Հարգանքի տուրք չմատուցեցին «Ստացա՞ն, կորզեցի՞ն մի բան, անցնում են հաջորդին»․ Վահե Սարգսյան Երևանում իսպառ բացակայում է կոյուղատար ու ջրահեռացման համակարգը (տեսանյութ) Մաշտոցի պողոտայի թունելը հեղեղված է (տեսանյութ) Երևանում կրկին ջրհեղեղ է Հայաստանը մեծ հնարավորություն ունի. Թուրքիան մի օր կարող է Հայաստանի հարևանը չլինել․ քննարկում 8 ամսում «կարմիր գծերի» համար վճարվել է այնքան, որքան 2022-ի և 2023-ի ողջ ընթացքում, իսկ խցանումները չեն նվազել Փաշինյանը հայտնվել է աքցանի մեջ.Կարեն Միրզոյան Գերասիմ Վարդանյանի կալանքը մեկ ամսով երկարացվեց

Պետական պահպանության ծառայության պետի կինն աշխատում է ԱԺ-ում, մի որդին իր մոտ՝ ՊՊԾ-ում, մյուս որդին՝ Կառավարությունում․ Հովհաննիսյանների ընտանիքի ունեցվածքը

Այսօր Սարգիս Հովհաննիսյանը նշանակվել է ԱԱԾ-ից առանձնացված Պետական պահպանության ծառայության պետ։

Hayastan.news-ին հայտնի դարձավ, որ նրա ողջ ընտանիքն աշխատում է պետական ապարատում։

ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ ներկայացված հայտարարագրի տվյալներով՝ Սարգիս Հովհաննիսյանի տարեկան աշխատավարձը 2021-ին կազմել է 21 մլն 112 հզր դրամ։

Որպես անշարժ գույք Սարգիս Հովհաննիսյանը հայտարարագրել է հողամաս Նոր Նորքում, որը որպես նվիրատվություն ստացել է 2012 թվականին, Աջափնյակում ավտոկայամատեղի ունի, գույքը ձեռք բերելու ժամկետը նշված չէ։

Որպես շարժական գույք հայտարարագրել է 2013 թվականին արտադրված Toyota մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2017-ին։

Որպես կանխիկ դրամ հայտարարագրել է 30 մլն դրամ, 27 հզր դոլար։

Նշենք, որ 2021-ին ներկայացված հայտարարագրում, որը վերաբերում է 2020 թվականի ունեցվածքին, որպես կանխիկ գումար Հովհաննիսյանը հայտարարագրել է 16 մլն դրամ տարվա սկզբին, 25 մլն դրամ տարվա ավարտին, բացի այդ հայտարարագրել է 23 հզր դոլար։

Տարեկան աշխատավարձը կազմել է 13 մլն 98 հզր դրամ։

Սարգիս Հովհաննիսյանի կինը՝ Գոհար Հարությունյանն, աշխատում է Ազգային ժողովում, կանխիկ հայտարարագրել է 4 մլն դրամ, տարեկան աշխատավարձը կազմում է 1 մլն 560 հզր դրամ։

Որդին՝ Լևոն Հովհաննիսյանն, աշխատում է Պետական պահպանության ծառայությունում։ Տարեկան աշխատավարձը՝ 4 մլն 230 հզր դրամ է, կանխիկ հայտարարագրել է 13 մլն դրամ, բնակարանի միանձնյա սեփականատեր է Աջափնյակում, որը, ըստ հայտարարագրի, ստացել է նվիրատվություն։ Բացի այդ ժառանգել է բազմաբնակարան բնակելի շենք` մեկից ավելի բնակարաններ, ոչ բնակելի և ընդհանուր օգտագործման տարածքներ ունեցող շինություն։ Ժառանգությունը ստացել է 2021թվականի օգոստոսի 31-ին։

Մյուս որդին՝ Դավիթ Հովհաննիսյանն, աշխատում է ՀՀ կառավարությունում, աշխատավարձը կազմում է 2 մլն 388 հզր դրամ։

Աջափնյակում բնակարանի սեփականատեր է, որը ձեռք է բերել 2021-ին, որպես կանխիկ գումար հայտարարագրել է 4 մլն 700 դրամ։

Մյուս որդու՝ Գարիկ Հովհաննիսյանի, աշխատավայրի մասին նշումներ չկան, կանխիկ հայտարարագրել է 4 մլն 300 հզր դրամ։

2022-ին ներկայացված 2021 թվականին վերաբերող հայտարարագրերում Հովհաննիսյանների ընտանիքը բանկային հաշիվների մասին նշումներ չի արել։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan