Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 2 վիրավոր․ ՊՆ Հայկական կողմում կան տուժածներ. ՀՀ ՊՆ 9 ամիս թերսնումից հետո դու հիմա կարող ես ունենալ ամեն ինչ, բայց ոչ ամենաթանկը՝ Արցախ... արցախցին՝ իր փոքրիկին
3
ԱԺ քառօրյան մեկնարկեց․ պատգամավորները հանդես կգան հայտարարություններով․ ՈւՂԻՂ Միացյալ Նահանգները չեն շտապում Արցախի հետ կատարվածն «էթնիկ զտում» բնորոշել, ԱՄՆ-ին ապացույցներ են պետք Թուրքիան պահանջում է դադարեցնել Մեծամորի ատոմակայանի գործունեությունը ՄԱԿ-ականներն «ապշած են, թե ինչպես է տեղի բնակչությունը հանկարծակի լքել իր տները» Ադրբեջանը կրակ է բացել Կութի հայկական դիրքերի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Լքված քաղաքը՝ բռնագաղթածների կադրերում. Տեսանյութ Վարդան Ղուկասյանն (Դոգ) այնքան ընդդիմադիր է, որ կողմ է Ավինյանի վերարտադրվելուն Մենք զոհ ենք մի մարդու սխալ քաղաքականությանը, նրա տգիտությանը այս հարցերում, նրա բոբիկությանը, անգործությանը. Վարդան Օսկանյան. Տեսանյութ Սա տիեզերական մասշտաբի ողբերգություն է․ Անդրանիկ Թևանյանը Գորիսում է. Տեսանյութում Ժողովրդին մի՛ մեղադրեք, ժողովուրդն այս ամենին դեմ է․ «Կարճ ասած» (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Հռոմի ստատուսի հարցը մտավ օրակարգ Մե՞նք ենք բանակցությունները սկսել «սեփական կետից» Ո՞վ կլինի փոխքաղաքապետ Որտե՞ղ են Արցախի նախկին նախագահները ԱԺ քառօրյան մեկնարկեց․ պատգամավորները հանդես կգան հայտարարություններով․ ՈւՂԻՂ Միացյալ Նահանգները չեն շտապում Արցախի հետ կատարվածն «էթնիկ զտում» բնորոշել, ԱՄՆ-ին ապացույցներ են պետք ՔՊ-ին հաջողվել է համաձայնության հասնել Վարդան Ղուկասյանի կուսակցության հետ Չեն գիտակցում, թե ինչ է կատարվելու եւս մեկ սխալ որոշումից հետո Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 2 վիրավոր․ ՊՆ Թուրքիան պահանջում է դադարեցնել Մեծամորի ատոմակայանի գործունեությունը ՄԱԿ-ականներն «ապշած են, թե ինչպես է տեղի բնակչությունը հանկարծակի լքել իր տները» Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 452 է Հայկական կողմում կան տուժածներ. ՀՀ ՊՆ «Հայ ազգը կորցրել է իր ամենահզոր ձայնը, որի կարիքը մենք այդքան ունենք». Քրիստինա Ազնավուր «Մենք դեմ ենք սահմանների փոփոխությանը». Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Առաջիկա ժամերին սպասվում է Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում Ադրբեջանը կրակ է բացել Կութի հայկական դիրքերի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ 9 ամիս թերսնումից հետո դու հիմա կարող ես ունենալ ամեն ինչ, բայց ոչ ամենաթանկը՝ Արցախ... արցախցին՝ իր փոքրիկին Չեմ հավատում, որ ազգակործանը շարունակելու է նստել գահին ու խաղալ բոլորիս ճակատագրերի հետ. Աննա Կոստանյան Արցախից բռնագաղթած 5 հոգանոց ընտանիքի հայրենազրկման գինը... 750 հազար ՀՀ դրամ ՀՀ իշխանությունների որդեգրած քաղաքականությունը և մեր ժողովրդի երկպառակությունը հանգեցրին Արցախի կորստյանը․ Վեհափառ Հայրապետ Լքված քաղաքը՝ բռնագաղթածների կադրերում. Տեսանյութ Բաքվում Վագիֆ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունն ավարտվել է Վարդան Ղուկասյանն (Դոգ) այնքան ընդդիմադիր է, որ կողմ է Ավինյանի վերարտադրվելուն «Նույնիսկ Արցախի նկատմամբ ադրբեջանական վերահսկողությունը շատերին ռացիոնալության դաշտ չբերեց» Մենք զոհ ենք մի մարդու սխալ քաղաքականությանը, նրա տգիտությանը այս հարցերում, նրա բոբիկությանը, անգործությանը. Վարդան Օսկանյան. Տեսանյութ Չզարմանաք՝ ԱՄՆ-ից էլ նույն և կոպիտ պատասխանը կստանաք... Գագիկ Համբարյան Արցախի նախկին նախագահները Երեւան չեն տեղափոխվել Դուք, ի հեճուկս ժողովրդի իշխանության, շարունակում եք իշխանություն մնալ և պետություն կործանել․ Արսեն Բաբայան Ադրբեջանի փոխվարչապետը կմեկնի Ստեփանակերտ

ԷՐԴՈՂԱՆԸ ՄԱՀԱՑԵ՞Լ Է. ՈՂՋ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ Է

ԷՐԴՈՂԱՆԸ ՄԱՀԱՑԵ՞Լ Է. ՈՂՋ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ Է

Երեկվանից հայկական տեղեկատվական դաշտում ակտիվ քննարկվում է Թուրքիայի նախագահ Ռ.Թ. Էրդողանի հնարավոր մահվան մասին լուրը՝ ակնհայտ դրական լույսի ներքո։ 

Հիմա որպես թյուրքագետ ձեզ պատմեմ իրականությունը` ընդամենը 7 կետով։

▪️Էրդողանը չի մահացել։ Երեկվանից շրջանառվող լուրերը կաթվածի և ծայրահեղ ծանր վիճակում լինելու մասին որևէ փաստական հիմք չունեն։ Ընդ որում՝ այդ լուրերը պարբերաբար հայտնվում են լրահոսում։ Հավանաբար կհիշեք, որ պատերազմից առաջ երկար ժամանակ Ալիևի հիվանդ և մահամերձ լինելու մասին ևս «արժանահավատ» լուրեր էին տարածվում։

▪️Էրդողանը անցնող երկու օրերի ընթացքում էլ ավելի է մեծացրել իր հանդեպ հանրային համակրանքը՝ «գործնականում» ապացուցելով, որ «իրեն չի խնայում հանուն ժողովրդի»։ 

▪️Անկախ վատառողջ լինելու մասին լուրերին՝ մոտալուտ ընտրություններում (մայիսի 14) Էրդողանի վերընտրությունը շատ հավանական է։ Թուրքիայի քաղաքական համակարգն ու մշակույթը խորքային, այլ ոչ թե մի քանի արտասահմանյան լուրերով ու դավադրապաշտություններով ճանաչող մարդը գիտի, թե որքան մեծ հանրային աջակցություն ու ինչ ահռելի վարչական-քաղաքական ռեսուրսներ ունի Էրդողանը ընտրություններում հաղթելու համար։

▪️Իսկ հիմա ամենակարևորը. Թուրքիան լուրջ պետություն է, որտեղ քաղաքական համակարգի առջև դրված նպատակները և հատկապես արտաքին քաղաքականությունը չեն փոխվում՝ պայմանավորված մեկ անձով։ Էրդողանն այսօր իրականցնում է այնպիսի արտաքին քաղաքականությունը, որը համապատասխանում է Թուրքիայի ազգային-պետական շահերին, որոնք էլ, իրենց հերթին, սահմանվել են դեռևս Թուրքիա պետության հիմնադրման ժամանակ՝ 1918-1923 թվականներին։

▪️Այսպիսով, Էրդողանի մահով, պարտությամբ կամ որևէ այլ հանգամանքով, և մեկ այլ թուրք քաղաքական գործչի՝ ղեկավար ընտրվելով պայմանավորված Թուրքիայի՝ Հայաստանի ու հայության հանդեպ նպատակներն ու իրականացրած ծրագրերը չեն փոխվելու։ Կարող են լինել միայն որոշ ոճային/մարտավարական փոփոխություններ, բայց Թուրքիան շարունակելու է ձգտել Հարավային Կովկասը լիարժեք նվաճել ու վերացնել անկախ հայկական գործոնը։ Ուստի մեզ այս առումով չպետք է հետաքրքրի, առավել ևս՝ հուզական կարեկցանք չպետք է առաջացնի Թուրքիայի ներքաղաքական մրցակցությունը։

▪️Տեղին է հիշել այս օրինակը։ Թուրքիայի պատմության ամենաժողովրդավար ու արևմտամետ գործիչը վարչապետ Բյուլենթ Էջևիթն էր, ով չնայած իր «ժողովրդավարական» ու «կիրթ մարդու» կերպարին, 1974 թ. գրավեց անկախ Կիպրոսի 40%-ը՝ այնտեղ ստեղծելով թուրքական պետություն։ Մեկ տարուց՝ 2024-ին կլրանա ուղիղ 50 տարին՝ ինչ Կիպրոսը մնում է գրավված։ Այպիսի օրինակները բազմաթիվ են։

▪️Եվ վերջինը. Հայաստանի փրկությունը ուրիշ երկրների ղեկավարների մահվան մեջ չէ, այլ՝ մեր պետության վերածննդի։ Քանի դեռ չունենք հայկական կառավարություն, որը կսահմանի ու կհետապնդի մեր ազգային շահը, Թուրքիայի կամ Ադրբեջանի թուլանալու պարագայում նույնիսկ մենք միևնույն է շարունակելու ենք պարտվել։ Այս պահին Հայաստանում չկա հայկական իշխանություն, այն թուրքամետ է։ Ուստի միակ հույզը պետք է լինի կապված Հայաստանի ազատագրության հետ։

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan