Պատժամիջոցներ կիրառեք ցեղասպան Ադրբեջանի նկատմամբ․ԱՄՆ հայ համայնքը պահանջ է ներկայացրել Բայդենին
![Պատժամիջոցներ կիրառեք ցեղասպան Ադրբեջանի նկատմամբ․ԱՄՆ հայ համայնքը պահանջ է ներկայացրել Բայդենին](/timthumb.php?src=/disc/25-04-23/3bd744b36e5d783e2663c67e2f3b4f41.jpg&w=450)
Դիտել նաև
Փաշինյանը հանձնեց Արցախը, որպեսզի ամերիկացիները միջանցք ունենան Սյունիքով
«Զանգեզուրի միջանցք», թե՞ «проходной двор» (տեսանյութ)
Օգոստոսի 1-ից «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանում բացվելու է. Հայկ Նահապետյան (տեսանյութ)
Վերջերս Փաշինյանի կողմից դրական ուղերձներ են հնչել «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ. Թուրքիայի տրանսպորտի նախարար
Ալիեւը հստակ բացահայտել է, թե ի՞նչ միջանցք է պահանջում Փաշինյանից (տեսանյութ)
Ամերիկայի Միացյալ Նահանգների հայկական համայնքի ներկայացուցիչները երթ են անցկացրել Վաշինգտոնում՝ ոգեկոչելով Հայոց ցեղասպանության տարելիցը և նախագահ Բայդենից պահանջելով քայլեր ձեռնարկել Արցախում հայերի երկրորդ ցեղասպանությունը դադարեցնելու համար։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, երթի մասնակիցներն ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան մոտից քայլել են դեպի Թուրքիայի դեսպանատան մոտ, իսկ երթն ավարտվել է Սպիտակ տան մոտ կայացած ակցիայով։
Ակցիայի մասնակիցները պահել են «Արցախն ուժեղ է», «Դադարեցրեք Արցախի շրջափակումը», «120 հազար խաղաղ բնակիչներ պատանդ են Ադրբեջանի ձեռքում», «Պատժամիջոցներ կիրառեք ցեղասպան Ադրբեջանի նկատմամբ», «Ալիևը մեղավոր է պատերազմական հանցագործությունների մեջ» և այլ գրություններով պաստառներ։