Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան
27
Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատերազմ Արցախում
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին Համերգի ժամանակ «Դավաճանը հող է հանձնում» գրառմամբ պաստառներով երիտասարդները բեմ են բարձրացել. հանդիսատեսը երկար ծափահարում էր «Նիկոլ, դավաճան», «Դավաճանը հայրենիք է հանձնում» պաստառներով ակցիա՝ Պարոնյանի անվ. թատրոնում. դահլիճը ծափահարում է (տեսանյութ) Ազգային և ապազգային ուժերի միջև ի՞նչ կոնսոլիդացիա և համերաշխություն եք ուզում․ Արշակ Սրբազան (տեսանյութ) Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան Ի՞նչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում․ Ստեփան Դանիելյան Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Իշխանությունը և Պետությունը տարբեր հասկացություններ են Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներ անեին․ փաստաբան Այսօրվա լուսաբացը Էրեբունի զանգվածում Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում Կիրանց ժամանած մի խումբ զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Տավուշի մարզպետը փորձել է գյուղացիների գլուխները լվանալ, որ չմիանան Տավուշի համար պայքարին Երկու սրբազան․ մեկը քաղաքական գնահատական է տալիս, մյուսը ղեկավարում է շարժումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել» Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան

Մեղադրում եմ. Հայոց պատմության ողջ ընթացքում ոսոխին այսքան ենթակա աթոռակից չի եղել երբևէ. Րաֆֆի Հովհաննիսյան

Հայոց պատմության ողջ ընթացքում պատասխանատվությունից այսպես փախչող, սեփական վախերն ու արատները ժողովրդի վրա այսպես բարդող, հայրենապիղծ ոսոխին այսքան ենթակա աթոռակից չի եղել երբևէ: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգության» առաջնորդ, ԱԳ առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, որն իր հայտարարությունը վերնագրել է Հայտարարությունում ասվում է. «Մեղադրում եմ:

Արթուր, Հենրիկ, Նարեկ, Մկրտիչ:

Նրանցից առաջ՝ ողջակիզված 15 ոսկե տղերք։

Ձեր գերագույն մեղքով՝ լքված ու մենության մեջ զոհված, հարյուրներով մահվան մատնված, հազարներով դավաճանված լույս զինվորներ։

Ամեն մեկն՝ իր անունով, ընտանիքով, ապագայով և արյամբ։ Ձեր տարիների՝ որքան որ կան, անցյալ և մնացյալ, մեր բոլոր նահատակների թիվ մեկ պատասխանատուն և հանցավորը՝ թշնամյաց հանգույն, դուք եք, գերագո՛ւյն գլխավոր։ Մեղավորության սլաքն ուրիշ տեղեր ուղղելու՝ ձեր, կողակցիդ, կամակատարներիդ փորձերը պարզապես և անամոթաբար անԱստված են, սաղմոսներով անսքողելի։ Դուք ոչ մի բանով, ոչ մի հյուսված բառով կամ արարով սքողելի չեք։ Զինվորասպան եք, քաղաքացիասպան և հայրենասպան՝ ոչ միայն երեկ կամ այսօր, այլև յուրաքանչյուր բացվող օր։ Խաղաղության պատրանքով Հայրենիքին պատերազմ և պարտություն երաշխավորած, սահմանադրական ուխտդ դրժած, աթոռապաշտ աղոթքիցդ կառչած՝ դարձել եք, դառնալու եք նզովքը հայոց սերունդների։

Այո՛, ես, մյուսը… ամեն մեկն իր հերթին տառապում է մեր ահավոր սխալներով ու զանցանքներով։ Բայց, գերագույն գլխավոր մեղավոր, ձեր խոսքի, ձեր արարքի, ձեր որոշման, հայրենի տարածքի հերթական կորուստների և վաղվա թաղումների միջև կապը ուղիղ է, տանում է ձեզ և դարձյալ ձեզ։ Հայոց պատմության ողջ ընթացքում պատասխանատվությունից այսպես փախչող, սեփական վախերն ու արատները ժողովրդի վրա այսպես բարդող, հայրենապիղծ ոսոխին այսքան ենթակա աթոռակից չի եղել երբևէ։ Իսկ այս «մանդատը» ոչ մեկը ձեզ չի տվել՝ դրժումից առաջ, թե հետո։ Ինքնաբացարկի արժանապատվություն չունեք՝ հայտնի է և շատոնց ապացուցված։ Ուրեմն շարունակեք՝ որքան կարող եք՝ նստեք, զիջեք, հանձնեք, սպանեք, արդարացեք, բարդեք, շեղեք, հերյուրեք, խաղեր տվեք…

Նժարի վրա միայն Հայրենիքն է, ազգն ու պետությունը, մի լուսավոր քաղաքակրթություն, որը տևապես փորձեցին ոչնչացնել չարի օտար իշխանությունները։

Հիմա դուք եք։ Կդիմանանք։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan