Կնոջս ու որդուս նկատմամբ այս գործողությունները համարում եմ պարզունակ վրեժխնդրություն Պատերազմում զոհվածների սիրելի մայրեր, եթե դուք դեմ եք այս իշխանությանը, ապա կլինեք բանտում․ փաստաբան Հունիսին կքննարկվի պայմանագրի նախագիծը. Հաջիև
1
Արցախը պետք է հստակ ուղերձներ ունենա և դրանք փոխանցի Հայաստանի հանրությանը. Վիկտոր Սողոմոնյան. Տեսանյութ «Շան որդի է, բայց մե՛ր շան որդին է» սկզբունքը և «ժողովրդավարության ֆորումը» Հայ զինծառայողների առևանգումը կատարվել է Շիկահողից 2-3 կմ հյուսիս-արևելք. Լուսանկար «Ժամանակին Ղարաբաղը մտել էր ոչ թե Ադրբեջանի, կամ Հայաստանի կազմ, այլ ռուսական կայսրության կազմ». Վլադիմիր Սոլովյովը՝ այն մասին թե որ երկիրն իրավունքներ ունի Ղարաբաղի նկատմամբ. Տեսանյութ Պուտինը հաստատել է. Ռուսաստանը հրթիռակոծել է Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչության շտաբը Կիևում. Տեսանյութ, լուսանկար Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում ապրող հայերի միջև երկխոսությունն այժմ կենսական նշանակություն ունի. Միշել Ժամանակավոր վարչապետը չպետք է մասնակցի արտահերթ ընտրություններին․ «Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խմբի անդամների մամուլի ասուլիսը. Տեսանյութ ԱԹՍ-ների հարձակում է տեղի ունեցել Մոսկվայի վրա. կան տարհանվածներ, աշխատում է ռուսական ՀՕՊ-ը. Տեսանյութ, լուսանկար, թարմացվող Փաշինյանն իշխանությունը պահել ու պահում է Թուրքիայի աջակցությամբ. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Մեր «կադաստրի վկայականը» մեր տղաների արյունն է․ «Մայր Հայաստան» ժողովրդկան շարժման Նաիրա Մելիքյան. Տեսանյութ «Արսեն Թորոսյանը կհարցաքննվի». Սասուն Խաչատրյան Սասուն Խաչատրյանը չի հիշում՝ բնակարանը զեղչով է գնել, թե առանց զեղչի Մեր «կադաստրի վկայականը» մեր տղաների արյունն է․ «Մայր Հայաստան» շարժման անդամ Հայ-ադրբեջանական սահմանին կլինեն անձնագրային, մաքսային և վերահսկողության այլ տեսակները. Օվերչուկ Արցախը պետք է հստակ ուղերձներ ունենա և դրանք փոխանցի Հայաստանի հանրությանը. Վիկտոր Սողոմոնյան. Տեսանյութ Դավա Մանուկյանը սերիալում գլխավոր դեր է ստացել Փաշինյանը ոչ մի անվտանգային երաշխիք ՀՀ-ի համար չի կարողանում ստանալ․ Բենիամին Մաթևոսյան Ժողովրդավարության հեքիաթով հանձնեց Արցախը, խաղաղության հեքիաթով հանձնում է Հայաստանը. Աշոտյան. Տեսանյութ ՀՀ ՊՆ-ն հերքում է ներքին կարգով «բրոնյաներ» հատկացնելու լուրը Նիկոլ Փաշինյանն Աննա Հակոբյանի հետ մեկնել է Մոլդովա Համաձայնեցվում են Պուտին-Էրդողան հանդիպման օրն ու վայրը. Պեսկով Սփյուռքահայերի՝ Հայաստան մուտքի արգելքի որոշման մեջ մասնակցություն չունեմ, ես ենթարկվում եմ վարչապետին. Զարեհ Սինանյան Ես ուզում եմ, որ Հայաստանը վավերացնի Ստամբուլյան կոնվենցիան. ԵՄ դեսպան Հիմա միակ փրկությունը միասնականությունն է, միայն այդ դեպքում կարող ենք հասնել մեր հայրենիքի փրկությանը. Լիսագորի գյուղապետ Հայտնի է Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձի գործով դատական նիստի օրը ԱՄՆ-ն պետք է համարժեք արձագանքի Ալիևի հայտարարություններին. ՀՀ ԱԳՆ Ինքս ցանկություն չունեմ այս իշխանության հետ աշխատել. ինչո՞ւ են աշխատանքից պարտադրել ազատվել ԱԱԾ նախկին տնօրենի կնոջը Հնարավոր չէ փոփոխություն իրականացնել առանց իշխանության ղեկին նստած անձի հեռացման․ «Մայր Հայաստան» շարժման անդամ Ձյունիկ Աղաջանյան. Տեսանյութ Հյուսիսարևելյան սահմանագոտում իրավիճակը հարաբերական կայուն է․ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար․ Տեսանյութ, լուսանկար ԱՄՆ-ի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել Շատ ուրախ եմ, որ ՀՀ-ում կան ոչ միայն քրիստոնեական տաճարներ, այլև մուսուլմանական մզկիթներ. Փաշինյան. Տեսանյութ Ցեղասպանության ճանաչումն օդի մեջ բան չի տալիս մեզ՝ բացի բարոյական շոյվածությունից. Սինանյան ԵՄ դեսպանը «շոկային» համարեց «ԼԳԲՏ համայնքում» առկա դեպքերը․ Տեսանյութ ՄԻԵԴ-ը Ադրբեջանին մինչև հունիսի 6-ը ժամանակ է տվել 2 հայ զինծառայողների մասին տեղեկություն հայտնելու համար «Շան որդի է, բայց մե՛ր շան որդին է» սկզբունքը և «ժողովրդավարության ֆորումը» Եթե էտ ծնողները փողի ու պաշտոնի դիմաց ծախվել են, բա է՞ս նկարի ծնողներն ինչ են արել Քիշնևի հանդիպումից առաջ Բաքուն հետևողականորեն բարձրացնում է խաղադրույքները. Անդրեյ Արեշև․ Տեսանյութ Ավետիսյան փողոցի բնակիչը բնակարանի պատշգամբից կրակոցներ էր արձակել օդ Փաշինյանը փորձում է բացատրել՝ ինչու իր «ժողովրդավարական» իշխանությունը չկարողացավ խուսափել պատերազմից․ Տեսանյութ

Գրիգորի Խաչատուրովի իրավունքների պաշտպանության նախաձեռնությունը կոչով դիմում է ՀՀ քաղաքացիներին

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ օրվա իշխանությունների ձեռքի գործիք հանդիսացող իրավապահ համակարգի կողմից հարուցվեց շինծու քրեական գործ և մարտի 16-ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Մեսրոպ Մակյանի որոշմամբ Գրիգորի Խաչատուրովը կալանավորվեց:

Մ. Մակյանը բեկանեց դատավոր Տիգրան Դավթյանի՝ փետրվարի 21-ի որոշումը, որով մերժվել էր նախաքննական մարմնի՝ Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը:

Գ. Խաչատուրովի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործը իրականում կարված  է սպիտակ թելերով և կարող է փլուզվել անաչառ քննության պայմաններում։

Հայաստանի օրվա իշխանությունները հրապարակային խոստովանում են, որ Ադրբեջանի կողմից լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու հավանականությունը շատ բարձր է, միաժամանակ հայտարարելով, որ իրենք չեն կարող երաշխավորել Հայաստանի անվտանգությունը, և նման պայմաններում նրանք շարունակում են ուղղակիորեն թիրախավորել զինվորականներին։

Թիրախավորված զինվորականներից մեկն էլ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովն է, որին իշխանությունները չեն կարող ներել ադրբեջանցիներին բազմաթիվ դրվագներում պարտության մատնելը, անբասիր ծառայությունը և անմնացորդ հայրենիքին նվիրվելու ձգտումը:

Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը օրվա իշխանությունների թիրախում հայտնվել է նաև իր հստակ ու անփոփոխ դիրքորոշման պատճառով՝ երբ մի խումբ բարձրաստիճան զինվորականների հետ միասին պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Տավուշի մարզում Գրիգորի Խաչատուրովի բարձր հեղինակությունը գործնականում կարող է խոչընդոտ հանդիսանալ  մարզի որոշ բնակավայրերի՝ այսպես կոչված անկլավների Ադրբեջանին վերադարձնելու Հայաստանի ղեկավարության պատրաստակամությունը կյանքի կոչելու գործում։

Ադրբեջանի դեմ ազատագրական պայքարի ցանկացած մասնակից, որը Ադրբեջանի օրենքներով ահաբեկիչ է համարվում և ուրեմն պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, այսօր հետապնդվում է նաև ՀՀ օրվա իշխանությունների կողմից։ Ուստի Գրիգորի Խաչատուրովի ձերբակալությունը զգոնության ազդակ է Ազատամարտի, 44-օրյա պատերազմի  բոլոր մասնակիցների, ՀՀ ԶՈՒ ցանկացած զինծառայողի համար։

Գրիգորի Խաչատուրով քաղաքացու, զինվորականի, հայրենասերի իրավունքների պաշտպանությունը Հայաստանի յուրաքանչյուր պատասխանատու և արդարամիտ քաղաքացու պարտքն է։

Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի իրավունքների պաշտպանության նախաձեռնությունը կոչով դիմում է Հայաստանի քաղաքացիներին, մտավորականությանը, զինվորականներին, հասարակական և քաղաքական գործիչներին, արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին՝ պահանջել իշխանություններից դադարեցնել Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը։

Սույն հայտարարությունը բաց է միանալու համար։

Երևան 30.03.2023

Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի իրավունքների պաշտպանության նախաձեռնություն

1․ «Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների մ իություն

2․ «Պահեստազորի սպաների» շարժում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan