Թուրքիայում նոր երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում (Մարաշ), 4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, այս մասին հինգշաբթի՝ մարտի 30-ին, հայտնել է Anadolu գործակալությունը՝ հղում կատարելով այդ երկրի Արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման վարչությանը:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Օնիկիշուբատ շրջանում, օջախը՝ 7 կմ խորության վրա։ Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։