Ոստիկանությունը պատրաստվում է «պարեկաֆիկացնել» 20 ավտոմեքենա
![Ոստիկանությունը պատրաստվում է «պարեկաֆիկացնել» 20 ավտոմեքենա](/timthumb.php?src=/disc/29-03-23/f56a763a6a75c71841e3e617d8ecf210.jpg&w=450)
Դիտել նաև
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ոստիկանությունը պարեկային ծառայության եւս 20 մեքենա է համալրում «մոբայլ» համակարգով։ Այս համակարգն իրենից ներկայացնում է սովորական մեքենան ոստիկանական դարձնելու գործընթաց: Այսինքն՝ ավելանում են բարձրախոսները, ուլտրաձայնային ազդանշանները, փարոսիկները, մյուս տեխնիկական միջոցները։
Ոստիկանությունը պատրաստվում է «պարեկաֆիկացնել» 20 ավտոմեքենա՝ յուրաքանչյուր միավորը՝ 1 մլն 679 հազար 900 դրամ գնով։ Ընդհանուր ծախսվել է 33 մլն 598 հազար դրամ։ Գնումը կատարվել է Zhejiang Hua'an Security Equipment Co.,Ltd. չինական ընկերությունից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում