Ինչ իրավիճակ է Արցախում․ ՌԴ ՊՆ-ի հայտարարությունը
![Ինչ իրավիճակ է Արցախում․ ՌԴ ՊՆ-ի հայտարարությունը](/timthumb.php?src=/disc/29-03-23/bdaa266958e76c30c88053ff045e16e2.jpg&w=450)
Ռուս խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ պաշտպանության նախարարությունից։
Անցած մեկ օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։ Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։
Գորիս - Ստեփանակերտ երթուղով ապահովվել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի՝ մարդասիրական բեռներով ավտոշարասյան ուղեկցությունը։ Ստեփանակերտի մանկատանը և դպրոցում սննդի փաթեթներ բաժանելու նպատակով մարդասիրական ակցիա է իրականացվել։