Փաշինյանը հող է նախապատրաստում Սյունիքը հանձնելու համար․ ամեն բան Տիգրանաշենում է որոշվում. Տեսանյութ «Ինչո՞ւ Նիկոլին տարան Անկարա». Վահե Հովհաննիսյան Կադաստրի, ամեն ինչ զիջելու ու անիմաստ ծափ տվողների մասին․ «Կարճ ասած». Տեսանյութ
4
Ինքնանվաստացման ակտ, բայց արդյոք հանուն ոչնչի՞ ․․․ Լուսանկարներ, տեսանյութ Առաջընթաց կա Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում․ ՌԴ փոխվարչապետ Արևմուտքն Ադրբեջանի նավթի և գազի դիմաց վաճառեց 120 հազար մարդու․ «Մայր Հայաստան» շարժման անդամ Արթուր Խաչիկյան Փաշինյանը մեկնում է Թուրքիա Կրեմլն ի գիտություն է ընդունում Փաշինյանի խոսքերն այն մասին, որ Հայաստանն ուկրաինական հակամարտության հարցում Ռուսաստանի դաշնակիցը չէ. սա կարևոր հայտարարություն է. Պեսկով Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում Ղարաբաղի հայերի տեղահանության կամ ցեղասպանության համար պատասխանատվությունից խուսափելու համար Հանդիպմանը ընդգծվել է ԼՂ հայերի իրավունքների և երաշխիքների ներդրման կարևորությունը․ Ելիսեյան պալատ «Մայր Հայաստան» շարժման անդամները հանդիպել են քաղաքացիների հետ Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք. Փաշինյան Քիշնևում Փաշինյանի մասնակցությամբ հնգակողմ հանդիպումն ավարտվեց Պատերազմ Արցախում
Ինքնանվաստացման ակտ, բայց արդյոք հանուն ոչնչի՞ ․․․ Լուսանկարներ, տեսանյութ Փաշինյանն Անկարայում է. Տեսանյութ Փաշինյանը հող է նախապատրաստում Սյունիքը հանձնելու համար․ ամեն բան Տիգրանաշենում է որոշվում. Տեսանյութ Կոչ ենք անում Փաշինյանին վերանայել Արցախի հարցում իր դիրքորոշումը․ Կանադայի Հայ դատի հանձնախումբ Արկադի Դումիկյանի և Միխայիլ Գալուստյանի տեսահոլովակի BACKSTAGE կադրերը «Հայաստանի դիվանագիտական դիրքերն է՛լ ավելի են թուլանալու». քաղաքագետ. Տեսանյութ Փաշինյանը գնացել է, որ անձամբ Էրդողանի թրի տակով անցնի. Արթուր Խաչատրյան Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներից պահանջել է չգնալ Իրան «Ինչո՞ւ Նիկոլին տարան Անկարա». Վահե Հովհաննիսյան Ինքնասպան եղած կինը զբաղվել է լրագրությամբ, նրան ամուսնության առաջարկություն էր արվել Հանրայինի եթերում. Hayastan.news Վերջերս ականատես եղանք հրեշավոր մի գործարքի Կործանվում ենք․ մեզ մի ելք է մնացել․ Անդրանիկ Միհրանյան. Տեսանյութ «Մենք հզոր կադաստրի թուղթ ունենք, իսկ ով ասում է՝ մենք այստեղ տնվոր ենք, ցնորամիտ է»․ Հրանտ Թոխատյան Կադաստրի, ամեն ինչ զիջելու ու անիմաստ ծափ տվողների մասին․ «Կարճ ասած». Տեսանյութ Ստեփանակերտի իշխանությունների կողմից որևէ նոր զիջում Ադրբեջանին, Արցախի մահվան դատավճիռն է լինելու. Արմեն Այվազյան Շարունակական նվաստացումներ ու հանգրվանային պարտությունների շարք. Ռուբեն Հակոբյան. Տեսանյութ Իմ ապագան, իմ երեխաների ապագան, իմ հարազատների ապագան ես տեսնում եմ Արցախում. որեւէ տեղ տեղափոխվելու որեւէ ցանկություն չունենք, մտադիր չենք. Արցախի նախագահ Քարվաճառից՝ Ջերմուկին, Տիգրանաշենից՝ Երևանին և ամերիկյան ողջույններ. Հայկ Նահապետյան. Տեսանյութ Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանը 2 ամսով կալանավորվել է. Դատախազություն Առաջընթաց կա Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում․ ՌԴ փոխվարչապետ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ «Արցախի ինքնապաշտպանության խնդիրը մնացել է այնտեղ ապրող մեր հայրենակիցների վրա». Տիգրան Աբրահամյան Հայաստանում ճանապահներն անցանելի են. Լարսը բաց է Շուշիի շրջանում հրադադարի խախտում է արձանագրվել․ ՌԴ ՊՆ ՔՊ-ականներն անհամբեր սպասում են, որ հանդիպեն Միրզոյանի հետ Դիլիջանի քրեականի պետը ձերբակալվել է Արևմուտքն Ադրբեջանի նավթի և գազի դիմաց վաճառեց 120 հազար մարդու․ «Մայր Հայաստան» շարժման անդամ Արթուր Խաչիկյան Դատախազությունը այս քայլով փորձեց արդար ձեւանալ «Մոլդովայում հայ համայնքը հրաժարվել էր հանդիպել…». Արթուր Թովմասյան Անբացատրելի է ցավն ու կսկիծը. Այգեստանի միջնակարգ դպրոցը՝ պատանի ըմբիշի մահվան մասին

Կարևորը՝ «Հռոմի ստատուտի» վերաբերյալ Հայաստանի ՍԴ որոշումից

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը 2023 թվականի մարտի 24-ին, քննելով 1998 թ. հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության/հայտնի է, որպես՝ ստատուտ/ և Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու Սահմանադրությանը համապատասխանության հարցը, ՍԴՈ-1680 որոշմամբ որոշել է, որ դրանցում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

Ե՞րբ է Հայաստանը ստորագրել Հռոմի կանոնադրությունը Հռոմի կանոնադրությունը

Հայաստանի Հանրապետությունը ստորագրել էր 1999 թ. հոկտեմբերի 1-ին։

Ինչո՞ւ մինչ այս Հայաստանը չէր վավերացրել

Հայաստանի Սահմանադրական դատարանի՝ 2004 թ. օգոստոսի 13-ի ՍԴՈ-502 որոշմամբ, Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացը կասեցվեց՝ հաշվի առնելով, որ ըստ Սահմանադրական դատարանի Հռոմի Կանոնադրությունից բխող մի շարք պարտավորությունները չէին համապատասխանում ՀՀ Սահմանադրության պահանջներին:

Ե՞րբ ՀՀ կառավարությունը վերսկսեց վավերացման գործընթացը

ՀՀ կառավարությունը, 2022թ. դեկտեմբերի 29-ի որոշմամբ, հավանություն էր տվել Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն՝ 2021 թ. մայիսի 10-ից ի վեր ճանաչելուն և դրանց Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով 2023թ. հունվարի 3-ին դիմել էր Սահմանադրական դատարան: 2023 թվականի մարտի 27-ին ամբողջությամբ հրապարակվեց ՍԴՈ-1680 որոշումը:

Ո՞ր հոդվածն է առանձնացրել և հնարավոր է՝ առավել կարևորել ՀՀ

Սահմանադրական դատարանը Հայաստանի ՍԴ որոշման մեջ Հռոմի կանոնադրության 128 հոդվածներից առանձնացվել էին ի թիվս այլի հենց 59-րդ հոդվածում ամրագրված անձի կալանավորման վերաբերյալ դրույթները մասնավորապես. «է) անձի նախնական կալանավորման կամ կալանավորման Միջազգային քրեական դատարանին փոխանցման պահանջն ստանալուց հետո անհապաղ միջոցներ ձեռնարկել նշված անձին Հայաստանի Հանրապետության օրենսդրության և Կանոնադրության 9-րդ մասի դրույթներին համապատասխան կալանավորելու համար, նրան անհապաղ ներկայացնել Հայաստանի Հանրապետության իրավասու դատական մարմնին, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ պարզում է, թե արդյոք՝

- կալանավորման մասին որոշումը տրված է այդ անձի վերաբերյալ,

- այդ անձը կալանավորվել է պատշաճ ընթացակարգին համապատասխան,

- պահպանվել են այդ անձի իրավունքները (հոդված 59, մասեր 1 և 2).» :

Այլ կերպ ասած Միջազգային քրեական դատարանի կողմից ցանկացած անձի նախնական կալանավորման կամ կալանավորման որոշումը ստանալուն պես Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է պարտավորություն այն կատարելու, պարզապես ապահովելով անձի իրավունքները և ընթացակարգային դրույթները:

Սահմանադրական դատարանի որոշման մեջ Հռոմի կանոնադրության մեկ այլ դրույթ ևս հիշատակվել է, մասնավորապես. «անձին Միջազգային քրեական դատարանին փոխանցելու մասին իր որոշումը կայացնելուց հետո անհապաղ նրան տեղափոխել Միջազգային քրեական դատարան (հոդված 59, մաս 7)»:

Արդյո՞ք հոդվածը վերաբերելի է Ադրբեջանի նախագահին

Տպավորություն կարող է առաջանալ, որ Հռոմի կանոնադրությունը վավերացնելով՝ Հայաստանի Հանրապետությունը կարող է նախաձեռնել, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից 44-օրյա պատերազմի ընթացքում կատարված հանցանքների համար պատասխանատվության մեխանիզմ, սակայն դա հնարավոր չէ, քանի որ հետադարձությունը տրվում է 2021 թվականի մայիսի 10-ից:

Ադրբեջանը վավերացրե՞լ է Հռոմի կանոնադրությունը

Իրականում Ադրբեջանը չի վավերացրել Հռոմի կանոնադրությունը, իսկ Միջազգային քրեական դատարանը ունենալով բոլոր հիմքերը, փաստերը և իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցները, այդ թվում 2021 թվականի մայիսից Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամաբողջականության խախտման, ագրեսիայի վերաբերյալ որևէ իրավական գործընթաց չի նախաձեռնել, իսկ նախաձեռնելու համար անհրաժեշտ չէր որպեսզի Հայաստանը վավերացներ Հռոմի կանոնադրությունը: Վավերացնելով իրավմամբ հավելյալ իրավական գործիք է տրամադրվում այդ հարցի վերաբերյալ դիմում-գանդատ ներկայացնելու մասով։ Սակայն կրկին պետք է նշել, որ հենց ստեղծված իրավիճակում առանց այդ գործիքի իրացման, Միջազգային քրեական դատարանի համապատասխան պալատի կողմից այն կարող էր նախաձեռնվել սակայն այն տեղի չի ունեցել: Նշվածի հավաստումն այն է, որ Ռուսաստանի Դաշնությունը և Ուկրաինան չեն հանդիսանում Հռոմի կանոնադրությունը վավերացրած պետություններ, սակայն Ռուսաստանի Դաշնության նախագահի նկատմամբ Միջազգային քրեական դատարանը կալանավորման որոշում է կայացվել 2023 թվականի մարտի 17-ին:

Հայաստանը պարտավո՞ր է կատարել միջազգային քրեական դատարանի պահանջները

Միջազգային քրեական դատարանը ոչ անդամ պետությունների պահանջ-խնդրանք ներկայացնելու իրավազորությամբ օժտված չէ: Հայաստանը վավերացնելով Հռոմի կանոնադրությունը, ի թիվս այլի, պարտավորվում է որպես Կանոնադրության անդամ պետություն պահանջի դեպքում կատարել համապատասխան պարտավորություններն, այդ թվում՝ կալանավորման որոշումների մասով:

Ինչո՞ւ է Սահմանադրական դատարանը վավերացրած կանոնդարությունից առանձնացրած հրապարակել կալանք վերաբերյալ հոդվածը

Սա, կարծում ենք, այն հարցն է, որ պետք է ուղղել հենց ՀՀ Բարձր դատարանին։ Հարցը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ միջազգային դատարանի կայացրած որոշումից հետո ավելի շատ քաղաքական է, և, ըստ էության, Հայաստանի Սահմանադրական դատարանի իրավական որոշումը այժմ քաղաքական հստակ մեսիջ է պարունակում ՀՀ իշխանությունների կողմից։

Աղբյուր` Yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan