Թուրքիայում փողոցներն ամբողջությամբ անցել են ջրի տակ

Դիտել նաև
Ինքնանվաստացման ակտ, բայց արդյոք հանուն ոչնչի՞ ․․․ Լուսանկարներ, տեսանյութ
Փաշինյանն Անկարայում է. Տեսանյութ
Դավաճանական այց․ սա այց է մեր զինվորների դիակների և գերիների տառապանքների վրայով
Փաշինյանը մեկնում է Թուրքիա
Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում Ղարաբաղի հայերի տեղահանության կամ ցեղասպանության համար պատասխանատվությունից խուսափելու համար
Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ մարտի 26-ին Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Շանլըուրֆա քաղաքում վերսկսվել են հորդառատ անձրևները, ինչի հետևանքով քաղաքի բնականոն կյանքը կրկին խաթարվել է:
Թուրքական աղբյուրի համաձայն՝ փողոցներն ամբողջությամբ ջրի տակ են անցել, իսկ դեպի գյուղեր տանող ճանապարհները փակվել են ջրհեղեղի պատճառով:
Մասնվորապես, Քարաքյորփու շրջանի գյուղական Թյուլմեն թաղամասը ամբողջությամբ ջրի տակ է, իսկ Յարըմթեփե, Աքփընար և Աքչահիսար գյուղական թաղամասերը կապող մի խումբ ճանապարհներ փակվել են:
Հիշեցնենք, որ մարտի 14-ից Թուրքիայի Շանլըուրֆա և Ադիյաման նահանգներում տեղացող հորդառատ անձրևները մասշտաբային հեղեղումների պատճառ էին դարձել: