Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը Տիգրան Ավինյանի կկուն կանչե՞ց Մեր պարտության գործոնները (տեսանյութ)
27
Օլիմպիական 33-րդ խաղերը մեկնարկեցին, Հայաստանի թիմն էլ «սահեց» Սենայի ալիքների վրայով Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան Լավրովը հանդիպել է Ֆիդանին Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է Աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի Հրանտ Թոխատյանի առողջության համար Կիրանցում մոլեգնում է Փաշինյանի երազած ապագան, զուգահեռդասարանցին էլ մոլորեցնում է «միամիտ խալխին» Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի. «Ժողովուրդ» 515.430 արձանագրություն կես տարում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ» Դավթաշենի այգու վիճակը արտացոլում է ՔՊԿ իշխանության 6 տարիների պատկերը... (տեսանյութ, լուսանկարներ) Սրբազանը վստահեցրեց՝ պայքարը շարունակվելու է Պատերազմ Արցախում
Ավտոները գալիս ընկնում են փոսը, միշտ խցանում ա, ավտոյի տակերը ջարդում ենք. ահազանգ (տեսանյութ) Աջափնյակում կանաչ գոտին թողած՝ անցել են քանդելուն․ «Մայր Հայաստան» ավագանու անդամ (տեսանյութ) Օլիմպիական 33-րդ խաղերը մեկնարկեցին, Հայաստանի թիմն էլ «սահեց» Սենայի ալիքների վրայով Վարչապետն ու ՔՊ-ականները Գյումրիում եւ Հրազդանում միջոցառումների կմասնակցեն Կիրանցի բնակիչներին ԱԱԾ աշխատակիցները վախեցնում են, թույլ չեն տալիս շփվել լրագրողների հետ․ Անի Գևորգյան Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան Վրաստանի վարչապետը հայտնել է Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու՝ արտաքին ուժերի փորձերի մասին Փոքր Վեդիում երեխային ծեծի ենթարկած մանկապարտեզի աշխատակիցը ձերբակալվեց 2019-ից Երևանում աղբահանությունը կազմակերպելու համար ստեղծվում է ՀՈԱԿ, որի միայն պահպանման համար նախատեսվել է 5,6-ից 7,5 մլրդ դրամ Փաշինյանն անում է այն, ինչի մասին գրել է դեռ 2001-ին․ «Կարճ ասած» Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը Այս 3+3-ը մեր համար իրոք հնարավորություն է հակազդելու ադրբեջանական, թուրքական ուժեղ ազդեցությունը՝ տեսնելով ռուս-իրանական հարաբերությունների ստրատեգիական բնույթը․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Լուծարվում է Հայաստանի ամենամեծ գրադարանը Արարատ Միրզոյանին երկրորդ անգամ տրամադրվել է արձակուրդ Արգելվում է միայն կարանտին վնասակար օրգանիզմներով վարակված բեռների արտահանումը․ ՍԱՏՄ ԱՄՆ-ի և ԵՄ-ի նպատակն է խզել Հայաստանի և Ռուսաստանի կապերը. Ալեքսեյ Գրոմիկո (տեսանյութ) Լավրովը հանդիպել է Ֆիդանին Հայաստանի բուհ-երում կրթության ստանալու նկատմամբ հետաքրքրությունն անկում է ապրում Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է Աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի Հրանտ Թոխատյանի առողջության համար Տիգրան Ավինյանի կկուն կանչե՞ց Իրանական կողմն էլ է հերքում Հայաստանի՝ զենք ձեռք բերելու մասին լուրերը «Ռուսաստանը փորձում է փրկօղակ նետել Հայաստանին. կկարողանա՞նք օգտվել՝ կունենանք շանս». Նաիրա Կարապետյան Բերքաբերի վարելահողերը շարունակում են մնալ Ադրբեջանի հսկողության տակ. Ադրբեջանն այդ տարածքներից դուրս կգա, երբ նրա վրա ճնշում լինի. Ռուբեն Գալչյան Հայաստանի պաշտպանական դոկտրինը՝ «Դաչես ու ես» Կառավարությունը վաղաժամկետ դադարեցրել է սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ տների կառուցման ծրագիրը. լրագրող ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ Ակադեմիական քաղաքը կլինի քաղաք՝ առանց ուսանողների Կիրանցում մոլեգնում է Փաշինյանի երազած ապագան, զուգահեռդասարանցին էլ մոլորեցնում է «միամիտ խալխին» Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի. «Ժողովուրդ»

Տրանսպորտային միջոցները կվաճառվեն առանց աճուրդի. նախագիծ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է լրացում կատարել կառավարության 2021 թ. ապրիլի 15-ի թիվ 587-Ն որոշման մեջ։ «Պետական սեփականություն հանդիսացող և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքի վաճառքի, վաճառքի մրցույթի և աճուրդի կազմակերպման ու անցկացման կարգերը սահմանելու և կառավարության 2003 թ.-ի հունիսի 13-ի N 882-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 587-Ն որոշման 1-ին հավելվածով սահմանված է պետական կառավարման համակարգի մարմինների տիրապետմանը և օգտագործմանը հանձնված, ՊՈԱԿ-ներին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող գույքի վաճառքի կարգը:

Նույն հավելվածի 3-րդ կետի համաձայն՝ պետգույքի վաճառքն իրականացվում է աճուրդով (այդ թվում` էլեկտրոնային), մրցույթով կամ ուղղակի վաճառքի եղանակով` պետգույքի վաճառքի մասին ընդունված իրավական ակտի հիման վրա։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությանն ամրացված տրանսպորտային միջոցները մինչ օրս հիմնականում վաճառվել են աճուրդով։

Կառավարության 2022 թ. սեպտեմբերի 1-ի թիվ 1377 որոշման համաձայն՝ շուրջ 168 տրանսպորտային միջոց հետ է վերցվել և ամրացվել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետգույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում օտարելու նպատակով։ Որոշման 1-ին հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ պետգույքը վաճառվում է ուղղակի եղանակով գործարար (ներդրումային) ծրագիր ներկայացրած, նախօրոք հայտնի գնորդին և տվյալ գույքի վարձակալին, եթե գույքի վաճառքի մասին իրավական ակտով այլ բան նախատեսված չէ։

Ներկայում ոստիկանությանն ամրացված տանսպորտային միջոցների շահագործումը, ինչպես նաև հետագա օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել սահմանելու ուղղակի վաճառքի պարզեցված կարգ: Նախագծով նախատեսվում է իրավական հիմք ստեղծել պետական կառավարման համակարգի մարմնին ամրացված տրանսպորտային միջոցներն ուղղակի եղանակով, առանց ներդրումային ծրագիր ներկայացնելու, պահանջի օտարելու համար։

Նախագծով պետական կառավարման համակարգի մարմնին՝ համապատասխան ոլորտը կարգավորող օրենքով սահմանված խնդիրներն իրականացնելու նպատակով ամրացված տրանսպորտային միջոցներն ուղղակի վաճառքի եղանակով ձեռք բերելու հնարավորություն է տրվում տվյալ տրանսպորտային միջոցը շահագործողին։ Տրանսպորտային միջոցը շահագործող անձը մեկ անգամ կարող է լինել տվյալ գույքի գնորդ, իսկ մի քանի գնորդ լինելու դեպքում ընտրությունը կատարվում է նախագծով ներկայացված չափորոշիչների հիման վրա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan