Այս նկարի էությունը Հայաստանում դեռ չեն հասկանում Ինչ նվեր է Փաշինյանը տարել Էրդողանին Անդրանիկ Թևանյանը հանդիպել է Չինաստանի դեսպանին
6
Ճիշտը չգնալն էր․ Փաշինյանը չի հասկացել Թուրքիայում երկրաշարժից հետո օգնություն ցուցաբերելով ու Էրդողանի երդման արարողությանը մասնակցելով՝ չի կարող Թուրքիային սիրաշահել․ Վարդան Օսկանյան Ճիշտ է՝ Ալիևը հրապարակավ չի ասել՝ ճանաչում է ՀՀ 29 800 քկմ տարածքը, բայց չի առարկել. Միրզոյան. Տեսանյութ Հանուն ոչնչի պատերազմներ չեն լինում. ՍԻՆԹԵԶ «Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանի հետ. Տեսանյութ Ուր են տանում Հայաստանը․ քննարկում. Տեսանյութ Ինքնանվաստացման ակտ, բայց արդյոք հանուն ոչնչի՞ ․․․ Լուսանկարներ, տեսանյութ Առաջընթաց կա Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում․ ՌԴ փոխվարչապետ Արևմուտքն Ադրբեջանի նավթի և գազի դիմաց վաճառեց 120 հազար մարդու․ «Մայր Հայաստան» շարժման անդամ Արթուր Խաչիկյան Փաշինյանը մեկնում է Թուրքիա Կրեմլն ի գիտություն է ընդունում Փաշինյանի խոսքերն այն մասին, որ Հայաստանն ուկրաինական հակամարտության հարցում Ռուսաստանի դաշնակիցը չէ. սա կարևոր հայտարարություն է. Պեսկով Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում Ղարաբաղի հայերի տեղահանության կամ ցեղասպանության համար պատասխանատվությունից խուսափելու համար Պատերազմ Արցախում
Ազգային շահեր եւ պետական շահեր իրարու հակադրելը ազգային, քաղաքական հերետիկոսութիւն է․ Արամ Ա. Տեսանյութ Կեղծ կայքերը փորձում են ձեզանից կորզել բանկային քարտի տվյալները․ փորձագետ Փաշինյանը կմեկնի Սոչի Բոլոր միջոցներով պետք է փորձել գոնե Արցախում պահել հայկական բնակչություն Ես մայր եմ, որն ունի աշխարհի ամենամեծ ցավը.այն ոչ ոքի չեմ ցանկանա, անգամ Աշոտի մորը. Գայանե Հակոբյան. Տեսանյութ Իրանի քաղաքացին թմրամիջոցի ապօրինի շրջանառության և մաքսանենգության համար Հայաստանում դատապարտվել է 9 տարվա ազատազրկման Ադրբեջանը ցույց է տվել հայ գերիներին. Տեսանյութ Արդարության զգացողություններ ունեմ, մնացածը` հետո. Գայանե Հակոբյան. Տեսանյութ Աշոտ Փաշինյանի ցինիկ դիմախաղը, գրառումները և ջանասեր առարկությունները գալիս են ապացուցելու, որ ոչ միայն հոր արժանի զավակն է, այլ ավելին` գերազանցելու է հորը` պետական դավաճանին Գոհունակությամբ զեկուցում է հայերի աղետի հովանավորներին՝ գերազանց կատարման մասին Արշակ Հակոբյանի խափանման միջոցը փոխվել է Թմրամոլ սերունդը հայրենիք չի ունենում, եղածը չի պահում, սերունդ չի տալիս.ինչո՞ւ է թմրամոլությունը ՀՀ֊ում բարձր հովանավորության տակ և ում է դա ձեռնտու.Ղևոնդյան Նույնիսկ տնային կալանքը կարող է մեղմ համարվել, ծանր հանցագործություն է եղել. Աշոտ Փաշինյան. Տեսանյութ Հաստատում եմ՝ ինձ զանգել է Վիգեն Ազատյանը. Աշոտ Փաշինյան. Տեսանյութ «Ու սա վարում է ՀՀ արտաքին քաղաքականությունը». Սևակ Հակոբյան Այս նկարի էությունը Հայաստանում դեռ չեն հասկանում 31-ամյա տղամարդը ծեծել է 11-ամյա տղային ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին ԵՄ-ն ջանքեր է ներդնում. Միրզոյան. Տեսանյութ Ճիշտը չգնալն էր․ Փաշինյանը չի հասկացել Թուրքիայում երկրաշարժից հետո օգնություն ցուցաբերելով ու Էրդողանի երդման արարողությանը մասնակցելով՝ չի կարող Թուրքիային սիրաշահել․ Վարդան Օսկանյան Շանը խոշտանգողը պատժվել է Եթե անգամ Գայանեն ու Աշոտը հաշտվեն, իրավական առումով գործը շարունակվելու է. պաշտպան. Տեսանյութ Գեներալ Կառլոս Պետրոսյանը սեփականաշնորհել է «Հաղթանակ» զբոսայգու 6900 քմ տարածքը Մարդկային ուղեղում չի տեղավորվում, երբ Անկարայում քծնում ես Ալիևին ու Էրդողանին. Գեղամ Մանուկյան. Տեսանյութ Ու՞ր էր Թուրքիայում գլխավոր սատանայապետը․ Նաիրա Մելիքյան. Տեսանյութ Ինձ չեն համոզել, ես իմ կամքով եմ նստել մեքենան. Աշոտ Փաշինյան. Տեսանյութ Ադրբեջանցին կկանգնի ՀՀ դատարանի առաջ՝ ՀՀ տարածքում ՀՀ քաղաքացու՝ ԶՄՊԿ պահնորդի սպանության համար Ո՞ր անուղեղն է Նիկոլին խորհուրդ տվել բարեւել Իմամին․ ընդդիմադիրը՝ Արարատ Միրզոյանին. Տեսանյութ Իրական մանդատը Խաղաղության պայմանագրի մեջ կա՞ հստակ թիվ քանի անկլավ է հանձնվելու. Խամոյանը՝ ԱԳ նախարարին. Տեսանյութ Կարմրուկով պայմանավորված իրավիճակը՝ ՀՀ-ում

Ինչո՞ւ են ուզում «Գոյ» թատրոնը մատնել չգոյության

«Փաստը» գրում է. «Առանց հեգնանքի պետք է ասել, որ ինչ-ինչ, բայց քանդելու, փչացնելու, կոտրելու, ավիրելու, առնվազն տհաճ նստվածքներ թողնելու հարցերում Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունն անմրցակցելի է: Թվարկված բոլոր ուղղություններով Փաշինյանի իշխանությունը կարող է առնվազն տարածաշրջանային չեմպիոն հռչակվել: Որ մի քիչ էլ այս տեմպով շարունակեն՝ նաև աշխարհի...

Հիմա էլ, ահա, «Գոյ» թատրոնի ետևից են ընկել: Թատրոնի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Արթուր Սահակյանը տարակույսներ չունի, թե ինչու է Փաշինյանի կառավարությունը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալ յանի հետևողական ջանքերով, ցանկանում փակել, չգոյության մատնել արդեն երեքուկես տասնամյակ գործող, բնավորություն ու ասելիք ունեցող թատրոնը: Դրա մասին Արթուր Սահակյանը բացեիբաց հայտարարեց. թատրոնը փակելուն ուղղված կառավարական (ԿԳՄՍՆ-ական) քայլերը գրաքննություն են, հետապնդում՝ այլակարծության համար, և կապված են ինչպես իր՝ ոչ իշխանական հայացքների, այնպես էլ թատրոնի խաղացանկի, մասնավորապես Գարեգին Նժդեհին նվիրված բեմականացման հետ:

Ի՞նչ են ուզում անել: Հայտնի է, որ ցանկանում են «Գոյ» թատրոնը գործնականում լուծարել, վարչական մասը կրճատել, իսկ թատերախումբը տարրալուծել Գ.Սունդուկյանի անվան «մայր թատրոնի» կազմում, որտեղ «Գոյի» դերասանների համար, իբր, ավելի լավ պայմաններ կապահովեն: Եթե իրերը կոչենք իրենց անուններով, ապա կարելի է ենթադրել, որ «Գոյի» դերասաններին պարզապես ուզում են «չորով գնել»՝ քաղցր խոստումներով: Սակայն «Գոյը» չի հանձնվում: Նախօրեին էլ թատերախմբի անդամները ասուլիսով բարձրաձայնեցին իրենց անհամաձայնությունը «վերից եկող» կամայականությանը: Հիմնականում, ի դեպ, որպես «Գոյը»-ը փակելու շահագրիռ պաշտոնյա ու հնարավոր շահառու հիշատակվում է ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը:

Ավելին, կան տեղեկություններ, որ այդ ամենը կապ ունի ինչպես ոլորտին պետբյուջեից հատկացվող ոչ փոքր միջոցների բաշխման, այնպես էլ ինչ-ինչ գրանտային միջոցների տնօրինման, ինչպես նաև դիրքերի ամրապնդման փորձերի հետ: Այսինքն, այս ամենի տակ, բացի քաղաքական ենթատեքստից, նաև անձնական որոշակի հետաքրքրություն կա կամ կարող է լինել: Մյուս կողմից՝ մեր աղբյուրները չեն բացառում, որ այս ամենը կարող է միանգամայն հարմար առիթ լինել ԿԳՄՍ նոր նախարար Ժաննա Անդրեասյանի համար, որպեսզի ազատվի Խզմալ յանից: Վերջինս, ասում են, նախորդ նախարարի օրոք լիովին ազատ է եղել իր փոխնախարարական գործունեության մեջ և անսահմանափակ լիազորություններ է ունեցել:

Բայց հիմա նախարար է դարձել մեկ ուրիշը, որը ցանկանում է բոլոր ուղղությունները պահել իր խիստ վերահսկողության ներքո: Իսկ հիշյալ փոխնախարարն այդ «սխեմայի» տրամաբանության մեջ չի տեղավորվում: Ինչևէ, կարճ ասած՝ «Գոյի» գլխին սարքվող այս ամբողջ պատմության մեջ, կարծես, իշխանությունների, իշխանավորների քաղաքական ու նեղ շահերը, կարծես, համընկել են: Ցանկալի տարբերակն, իհարկե, այն կլինի, որ իշխանափոխությունից հետո «Գոյ» թատրոնը վերաբացելու կարիք չլինի, այսինքն՝ հիմիկվա պաշտոնյաներն իրենց ներքին հարցերը լուծեն՝ առանց «Գոյ» թատրոնի հետ հաշվեհարդար տեսնելու: Իսկ քաղաքական «նեղվածության» դեպքում սառը ջուր խմեն, այլ ոչ թե հերթական ավերը գործեն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan