Գարիկ Մարտիրոսյանի հումորային ռեփը՝ հայերենով. Տեսանյութ
Դիտել նաև
Կնոջս ու որդուս նկատմամբ այս գործողությունները համարում եմ պարզունակ վրեժխնդրություն
Ավելի քան 16 մլն դրամի գույքի հափշտակության մեջ մեղադրվող ԴԱՀԿ նախկին պաշտոնյան հայտնաբերվել և կալանավորվել է
Ասում է, եթե Հայաստանում ժողովրդավարությունը բրենդ չլիներ, մենք Արցախի բանակցությունների մասին շատ բաներ չէինք իմանա
Այս լուսանկարը տեսա ու ակամայից հիշեցի Թումանյանի հայտնի քառատողը
ԳԵՐՏԱԿԱՆՔԸ
Ռուսական շոուբիզնեսի ամենահայտնի հայ հումորիստը՝ Գարիկ Մարտիրոսյանը, հումորային նոր ստեղծագործություն է ներկայացրել, այն էլ՝ հայերենով։ «Սուսո WTF»` այսպես է կոչվում ռեփ ստեղծագործությունը, որը հանրահայտ մեր հայրենակցի հետ հեղինակել են Վարդան Զադոյանը, Ֆելիքս Խաչատրյանը, Նարեկ Հովսեփյանը, Սարգիս Մնոյանը, իսկ երաժշտությունը Գարիկ Մարտիրոսյանը գրել է Արման Փիլոյանի հետ։
Այն, ինչ իր կատարմամբ պատմում է Մարտիրոսյանը, էկրանին պատկերվում է գրաֆիկական լուծումներով։ Տեսահոլովակի այսպիսի հետաքրքիր մոտեցումը «Շարմ» հոլդինգինն է։
Սա առաջին դեպքը չէ, երբ Գարիկ Մարտիրոսյանը հայերենով ռեփ է կարդում։ Նրա ամենահայտնի կատարումներից մեկը` «VIP Դրախտ»-ը, հնչում է «Մեր բակը 3» ֆիլմում։
Աղբյուր՝ News.am