Հենց հիմա տեղի են ունենում փոփոխություններ, որոնք չէին եղել 100 տարի. մենք միասին առաջնորդում ենք այդ փոփոխությունները. Սի Ծինփինը՝ Պուտինին. Տեսանյութ
![Հենց հիմա տեղի են ունենում փոփոխություններ, որոնք չէին եղել 100 տարի. մենք միասին առաջնորդում ենք այդ փոփոխությունները. Սի Ծինփինը՝ Պուտինին. Տեսանյութ](/timthumb.php?src=/disc/22-03-23/734c33850caab760501534f16f06b052.jpg&w=450)
Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը երեք օր տևած պետական այցի ավարտին, հրաժեշտ տալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ուշագրավ հայտարարություն է արել։
Պուտինը դուրս է եկել Կրեմլի մեծ պալատի շքամուտքի մոտ՝ Սի Ծինփինին ճանապարհելու։ Դռան մոտ առաջնորդները կանգ են առել հրաժեշտի խոսքեր փոխանակելու համար։
«Հենց հիմա տեղի են ունենում փոփոխություններ, որոնք չէին եղել հարյուր տարի, և մենք միասին առաջնորդում ենք այդ փոփոխությունները», - ասել է Չինաստանի ղեկավարը երկար ձեռքսեղմման ժամանակ։
«Համաձայն եմ»,- պատասխանել է ՌԴ ղեկավարը։
Մանրամասները՝ տեսանյութում:
Zham.am