Հայաստանը երբեք չի հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից, Հայաստանում էլ նպատակաուղղված հակառուսական արշավ չկա. Միրզոյան. Տեսանյութ
Դիտել նաև
Ճիշտ է՝ Ալիևը հրապարակավ չի ասել՝ ճանաչում է ՀՀ 29 800 քկմ տարածքը, բայց չի առարկել. Միրզոյան. Տեսանյութ
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հերթական հանդիպումը կկայանա հուլիսին Վաշինգտոնում
«Դուք Արցախի ժողովրդից, իշխանություններից լիազորվե՞լ եք իրենց անունից բանակցել». Խաչատրյանը՝ Միրզոյանին. Տեսանյութ
ՔՊ-ականներն անհամբեր սպասում են, որ հանդիպեն Միրզոյանի հետ
Պատրիարք Կիրիլը պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի կրոնական առաջնորդների միջև միջնորդ լինել
Հայաստանում նպատակաուղղված հակառուսական արշավ չկա: Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում: Այսպես նա պատասխանել է Երևանում տարբեր քաղաքական շրջանակների կողմից ժամանակ առ ժամանակ անցկացվող հակառուսական գործողությունների մասին հարցին:
Միրզոյանն ընդգծել է, որ տասնյակ հազարավոր ռուսաստանցիներ բավականին խաղաղ ու հարմարավետ ապրում են Հայաստանի տարածքում, վարում են իրենց բիզնեսը, աշխատանքն ու այս համատեքստում ոչ մի բողոք չի ստացվել։ Այս փաստը ակնհայտորեն վկայում է հակառուսական տրամադրությունների բացակայության մասին, նշել է նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում:
Zham.am