«Որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքում, կա մեկ պայման». Ալիև
![«Որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքում, կա մեկ պայման». Ալիև](/timthumb.php?src=/disc/18-03-23/a49be6fab22a11b8d68efca498fee16d.jpg&w=450)
«Որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա, կա մեկ պայման՝ նրանք պետք է ընդունեն մեր պայմանները. պաշտոնապես ճանաչեն Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք և մեր պայմաններով սահմանազատման աշխատանքներ իրականացնեն»,- այս մասին Թալիշում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նա նաև հավելել է, որ այսօր, այն Հայաստանը, որը հայտարարել էր, որ «Արցախը (Խմբ.) Հայաստան է և վերջ», որը սպառնում էր նոր պատերազմով, հիմա ««նոր տիրոջ» փնտրտուքների մեջ է»։
«Սրանից ոչ մի օգուտ չի լինի», - հայտարարել է Ալիևը։
Zham.am