Փաշինյանը ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին
Դիտել նաև
Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Հայաստանի հնարավոր դուրս գալը ՀԱՊԿ-ից չպետք է հենվի Արևմուտքի «խաղերի» վրա․ Զախարովա
Վիրավորական և վերջնագրի ձևով է ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի հռետորաբանությունը. ՌԴ ԱԳՆ (տեսանյութ)
ՀԱՊԿ-ը Երևանից պաշտոնական հայտարարություն չի ստացել անդամակցությունը կասեցնելու վերաբերյալ. Տասմագամբետով
Փաշինյանի զրո լեգիտիմությունն ու ՀԱՊԿ-ը. «Կարճ ասած» (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովին: Վարչապետը շնորհավորել է Ի. Տասմագամբետովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա իրավիճակի, տարածաշրջանային զարգացումների և անվտանգային մարտահրավերների շուրջ: Այս համատեքստում անդրադարձ է եղել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին և ՀԱՊԿ հավաքական պաշտպանության մեխանիզմներին վերաբերող մի շարք հարցերի: