Իսրայելի Հայֆա քաղաքում որոշվել է տեղադրել Հայոց ցեղասպանության հուշարձանը. Թուրքիան հակազդում է
![Իսրայելի Հայֆա քաղաքում որոշվել է տեղադրել Հայոց ցեղասպանության հուշարձանը. Թուրքիան հակազդում է](/timthumb.php?src=/disc/15-03-23/9a05cca8d3779c61f6180ab256f6fe64.jpg&w=450)
Իսրայելի Հայֆա քաղաքի իշխանությունները որոշել են քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում Հայոց ցեղասպանության հուշարձան տեղադրել: Այս մասին հայտնում է թուրքական «OdaTV» ընդդիմադիր լրատվամիջոցը՝ հղում անելով իսրայելական «Ynet» կայքում հրապարակված Ռաֆայել Սադիի հոդվածին, փոխանցում է Ermenihaber.am-ը։
Հոդվածի հեղինակն անհանգստություն է հայտնել այդ կապակցությամբ՝ նշելով, որ քաղաքային իշխանությունների այդօրինակ որոշումը կարող է դիվանագիտական սկանդալի պատճառ դառնալ նոր-նոր կարգավորված թուրք-իսրայելական հարաբերություններում։
Ռաֆայել Սադին տեղեկացրել է նաև, որ Իսրայելում Թուրքիայի դեսպան Շաքիր Օզքան Թորունլերը պաշտոնական նամակ է գրել Իսրայելի մշակույթի և սպորտի նախարար Միկի Զոհարին՝ խնդրելով օգնել հուշարձանի տեղադրման նախաձեռնությունը կանխելու հարցում: Զոհարը նամակը փոխանցել է Իսրայելի արտաքին գործերի նախարարություն, որտեղ էլ խորհրդակցություններ են անցկացվել այդ թեմայով։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։