Սյունիքում հրդեհավտանգ իրավիճակ է ստեղծվել

Դիտել նաև
Հրդեհ՝ «ՍԱՍ ֆուդ կորտ»-ում
Խոշոր հրդեհ Լոռու մարզում․ հրդեհ է բռնկվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող 110 հազար վատտ հզորությամբ ենթակայանում
Արտակարգ իրավիճակ «ՍԱՍ» ֆուդ-կորտում․ ժամանել են մեծ թվով հրշեջներ ու պարեկներ
Հրդեհ Փարաքարի կահույքի սրահներից մեկում. բարդության «1 ԲԻՍ» կանչ է հայտարարվել
Հրդեհ Սեբաստիայի փողոցում. «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
Սյունիքի մարզային փրկարարական վարչությունը տեղեկացնում է, որ չոր եղանակով, բարձր ջերմաստիճանով և ուժեղ քամիներով պայմանավորված՝ Սյունիքի մարզում հրդեհավտանգ իրավիճակ է ստեղծվել․ օրական 15-20 հրդեհի դեպք է արձանագրվում մարզում։
Հաշվի առնելով, որ այսօր ու վաղը Սյունիքի որոշ հատվածներում սպասվում են 25-30 մ/վրկ արագությամբ քամիներ, որոնք ավելի են նպաստում հրդեհների տարածմանը՝ մարզի փրկարարները խնդրում ու կոչ են անում բնակչությանը՝ այս օրերին այգիներում և այլ բաց տարածքներում կրակ չվառել, խուսափել հրդեհային վիճակներ ստեղծելուց, պահպանել զգուշավորություն։