Սույն «անպիտան» գործով որևէ ցուցմունք իմ կողմից չի տրվել․ Դավիթ Տոնոյան

Դիտել նաև
Լրագրող Դավիթ Սարգսյանի գույքի և դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքը կհանվի․ Ավինյանի փաստաբանի հայտարարությունը
«Մեկ ստորակետ է մնացել, որ պաշտոնական Երևանը հստակ ու վերջնականապես ասի իր տեսակետը՝ Շառլ Միշելը ծուղակ գցեց». Դավիթ Բաբայան
Երևի Փաշինյանը խնդրել է, որ մի բան էլ իր սրտով լինի, իր ծննդյան օրը պայմանագիր ստորագրի. Դավիթ Սահակյանց. Տեսանյութ
Նիկոլի «հայրենասաիրության» նոր մոդելից առաջ պետք է պարզել՝ ո՞րն է իրենց հայրենիքը․ Դավիթ Սահակյանց. Տեսանյութ
Բացառում եմ մասնակցությունս ԱԺ Քննիչ հանձնաժողովի աշխատանքներին․ Դավիթ Տոնոյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.
«Ինձ վերաբերող քրեական գործով՝ վերապատրաստման դասնթացներին նախագահող դատավորի մասնակցելու պատճառաբանությամբ, երկշաբաթյա ընդմիջումից հետո այս անգամ էլ՝ դատավորի արձակուրդի մեկնելու հիմնավորմամբ, դատական նիստ է նշանակվել 2023 թվականի մարտի 28-ին:
ՀԿ դատարանի դատավորի սույն որոշումը գնահատում եմ որպես իշխանության կողմից ինձ «պատժելու» նպատակով նիստերի արhեստական ձգձգման դրսևորում՝ հնարավորինս երկարատև անազատության մեջ պահելու միջոցով:
Ն.Գ. կրկին տեղեկացնում եմ նաև, որ սույն «անպիտան» գործով որևէ ցուցմունք իմ կողմից չի տրվել և չի էլ տրվելու և իմ ազատազրկումը ապօրինի է»: