ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Բագրատ սրբազանի հանդիպումը շարժմանն աջակցած դասախոսների հետ (ուղիղ) Ե՞րբ է Փաշինյանը հայտարարելու «Հայաստանի կարգավիճակի նշաձողն իջեցնելու» անհրաժեշտության մասին (տեսանյութ)
17
Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Օրերի հարց է. մեզ առաջիկայում շատ կարևոր փոփոխություններ են սպասվում. Բագրատ սրբազան Գևորգ Պապոյանը կատաղեց. Պատճառը կինն էր (տեսանյութ) Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան Մեր դիմաց կանգնած է համակարգային հրեշը. առաջիկա մեծ հանրահավաքին կասենք մեր քայլերը. Բագրատ Սրբազան Պատերազմ Արցախում
Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Սոնա Շահգելդյանն անջատեց զանգը՝ Բագրատ սրբազանի շարժման մասին հարցը լսելով «Խեղճ-հարիֆ» դղյակատերերի թիվը բազմապատկվում է. «Կարճ ասած» (տեսանյութ) Բագրատ սրբազանը հեռախոսով խոսում է Կիրանցում գտնվող Գառնիկ Դանիելյանի հետ Փաստաբանները բողոքի ակցիաներ կիրականացնեն Սա սահմանազատում-սահմանագծում չէ, սա մինի կապիտուլյացիա է․ Ռուբեն Մելքոնյան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) Բագրատ սրբազանի հանդիպումը շարժմանն աջակցած դասախոսների հետ (ուղիղ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան Առերեսումից հետո Արթուր Սուքոյանի մեղադրանքը վերջնականապես սննկացավ. փաստաբան Փաշինյանի ՊՆ-ի թույլիկ արձագանքը ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Տավուշի մարզպետը վերահաստատել է, որ գյուղից հողատարածքներ, տներ են անցնելու Ադրբեջանին․ Գառնիկ Դանիելյան Ե՞րբ է Փաշինյանը հայտարարելու «Հայաստանի կարգավիճակի նշաձողն իջեցնելու» անհրաժեշտության մասին (տեսանյութ) Կիրանցի բնակիչները դժգոհ են Տավուշի մարզպետի հետ հանդիպումից Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Այս իշխանությունները հանձնառություններն են իրականացնում արևմտյան և թուրք-ադրբեջանական իրենց տերերի հանդեպ․ Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Ի՞նչ անել, եթե ուժայինները փորձում են հասանելություն ձեռք բերել Ձեր հեռախոսին Գուրգեն Արսենյանը պատրաստ է քննարկել Բագրատ սրբազանի հետ հանդիպման առաջարկը «Կիրանցի դպրոցը ադրբեջանական զինյալներից գտնվելու է 35-50 մետր հեռավորության վրա»․ Ոսկան Սարգսյան Նիկոլ Փաշինյանը նոր կադրային նշանակում է արել Ֆոգի վայրենի ընկերը. Նա ստախոս է. Դանիական պարբերականը՝ Փաշինյանի մասին Օրերի հարց է. մեզ առաջիկայում շատ կարևոր փոփոխություններ են սպասվում. Բագրատ սրբազան Գևորգ Պապոյանը կատաղեց. Պատճառը կինն էր (տեսանյութ) Ինչու՞ եք 1988թ. քարտեզը գաղտնի պահում, հրապարակե՛ք. Արթուր Խաչատրյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչով դիմել է միջազգային հանրությանը Ֆրանսիական համալսարանի ուսանողությունը ևս աջակցում է համաժողովրդական շարժմանը Բագրատ սրբազանը բաց դաս է վարում ԵՊՀ-ի բակում. (ուղիղ)

«Ընդհանրապես վարելահող չունենք. մի մասը մնացել է թշնամու հսկողության տակ, մի մասն էլ միջդիրքային հատվածում է». Ներքին Հանդի վարչական ղեկավար

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղն այն գյուղերից մեկն է, որ հայտնվեց ուղիղ թշնամու նշանառության տակ։ 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան հանրապետության տարածքի վրա տարբեր ուղղություններով հարձակումներից հետո գյուղն ավելի խոցելի է դարձել։ Այդ հարձակման արդյունքում գյուղին նյութական մեծ վնաս է պատճառվել:

Չնայած ստեղծված անվտանգային խնդիրներին, Ներքին Հանդում բնակիչներն արդեն սկսել են գյուղատնտեսական աշխատանքները։

168.am-ի հետ զրույցում Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանն ասաց, որ պատերազմից հետո բնակիչները չունեն վարելահողեր, մշակում են միայն տնամերձերը։

«Ձմեռը, դժվարություններով հանդերձ, անցկացրեցինք, հիմա էլ գյուղատնտեսական աշխատանքներ ենք անում։ Խնդիրն այն է, որ ընդհանրապես վարելահող չունենք, դրանց մի մասը մնացել է թշնամու հսկողության տակ, մի մասն էլ գտնվում է միջդիրքային հատվածում, հիմա բնակիչները մշակում են միայն տնամերձ հողերը։ Այսինքն՝ եթե հիմա մեզ դիզվառելիք ու սերմացու էլ տան, հող չունենք ցանելու։

Նույնիսկ կողքի գյուղերում ազատ հողեր չկան, որ վերցնենք-մշակենք, ստացվում է՝ ապրում ենք գյուղում, բայց գյուղատնտեսական մթերքը գնում ենք, ու արդեն 6 ամիս է՝ այս վիճակում ենք։ Անասուն չունենք, հող չունենք»,- ասաց Խաչատուր Բաղդասարյանը։

Ինչ վերաբերում է թշնամու սադրանքներին, Ներքին Հանդի վարչական ղեկավարն ասաց, որ դեկտեմբեր ամսից մինչև հիմա թշնամին գյուղի վրա չի կրակել։

«Հազվադեպ է կրակում այս ընթացում, կարող է 10 օրը մեկ, մի անգամ կրակի, կամ չկրակի»,- փոխանցեց Խաչատուր Բաղդասարյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը, Խաչատուր Բաղդասարյանն ասաց, որ Ներքին Հանդի ու Արցախի միջև կապը շատ մեծ չի եղել, ո՛չ Արցախից է որևէ բան հասնում Ներքին Հանդ, ո՛չ հակառակ ուղղությամբ, սակայն անվտանգության տեսանկյունից Արցախի ճանապարհը պետք է բաց լինի։

«Մեր գյուղում եղած հարցերը հենց տեղում էլ լուծել ենք, թե՛ վառելափայտի, թե՛ մթերքի, ուղղակի այս պահն է մեզ համար շատ դժվար»,- եզրափակեց Խաչատուր Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Հիշեցնենք, որ 2022 թվականի մարտի սկզբին թշնամին Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ կրկին առաջ էր եկել և դիրքավորվել, այդ ժամանակ թշնամին գյուղից 1,5-2 կմ հեռավորության վրա էր, այս պահին դժվար է ասել, թե գյուղից որքան է հեռու։

Ի դեպ, Արցախի 44-օրյա պատերազմից հետո, Նիկոլ Փաշինյանի հրամանով, երբ հայկական զորքը Սյունիքում հետ քաշվեց զբաղեցրած դիրքերից, 4 տասնյակի հասնող համայնքներ դարձան սահմանամերձ, թշնամու դիրքերն այդ բնակավայրերից գտնվում են՝ 150, լավագույն դեպքում՝ 300 մետր հեռավորության վրա։

Աղբյուր՝ 168.am 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan