Աննան հեռացավ, քանի որ Նիկոլը փորձանք էր․ ՔՊ-ի պարտությունը իշխանական ընտանիքում իրական են համարում (տեսանյութ) Հակիրճ քրոնիկոն՝ «Մայր Հայաստան» խմբակցության ընթացիկ գործունեությունից Ով և ինչպես պղծեց Վազգեն Սարգսյանի հիշատակը
6
ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել և չկան․ ՊՆ Անուղղելի եմ մնացել իմ հայացքների և դիրքորոշումների մեջ. Արշակ Սրբազանն ազատ արձակվեց Իրանը նոր հրթիռային համազարկ է արձակել. IRIB Իրանի արտգործնախարարը Բայրամովին վստահեցրել է, որ Թեհրանն արկեր չի արձակել Ադրբեջանի ուղղությամբ Հրապարակվել է Նախիջևանում անօդաչու թռչող սարքի հարվածի տեսանյութը Նախիջևանում ԱԹՍ-ների անկման հետևանքով չորս ադրբեջանական թուրք է տուժել Քաղբանտարկյալ Արշակ Սրբազանն ազատ արձակվեց կալանքից Արդյոք Հայաստանի տարածքը կարող է դառնալ ռազմական թիրախ մեծ երկրների մրցակցության պատճառով Մենք բարեկամներ ենք, հարևաններ, պետք է լինենք մեկս մյուսի կողքին. Ծառուկյան Փաշինյանը ընտանիքը հանում է, որպեսզի հաջորդ փուլում էլ ինքը հեռանա. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
ԱՄԷ–ում արտակարգ դրություն է հայտարարվել Իրանում մահապատժի է ենթարկվել ԻՀՊԿ գեներալ Իսմայիլ Քաանիին․ նա լրտեսել է «Մոսադի» համար Հակաեկեղեցական արշավը ճաքեր է տալիս` Կոտայքի թեմի առաջնորդը լքո՞ւմ է Փաշինյանին Ադրբեջանի բանակը բերվել է առավելագույն մարտական պատրաստության ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել և չկան․ ՊՆ «Իրանական պատերազմը և «կուկուրուզը» ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել. ՊՆ Իլհամ Ալիևն Անվտանգության խորհրդի նիստում Իրանին սպառնացել է «երկաթե բռունցքով» Անուղղելի եմ մնացել իմ հայացքների և դիրքորոշումների մեջ. Արշակ Սրբազանն ազատ արձակվեց Իրանը նոր հրթիռային համազարկ է արձակել. IRIB Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ Աննան հեռացավ, քանի որ Նիկոլը փորձանք էր․ ՔՊ-ի պարտությունը իշխանական ընտանիքում իրական են համարում (տեսանյութ) Հակիրճ քրոնիկոն՝ «Մայր Հայաստան» խմբակցության ընթացիկ գործունեությունից Իրանը սպառում է ԱՄՆ-ի և դաշնակիցների հրթիռային պաշարները՝ էժանագին ԱԹՍ-ներ օգտագործելով․ The New York Times Իրանի արտգործնախարարը Բայրամովին վստահեցրել է, որ Թեհրանն արկեր չի արձակել Ադրբեջանի ուղղությամբ Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքի տակ Նախիջևանի վրա Իրանի հարվածներն անպատասխան չեն մնա․ Ադրբեջանի ՊՆ Հրապարակվել է Նախիջևանում անօդաչու թռչող սարքի հարվածի տեսանյութը Նախիջևանում ԱԹՍ-ների անկման հետևանքով չորս ադրբեջանական թուրք է տուժել Իրանի հարվածների հետևանքով ԿՀՎ-ի մի քանի բարձրաստիճան աշխատակիցներ են զոհվել․ Mehr Մոտ օրերս կիմանանք նաև, թե «Իրական Հայաստանը» որտեղից է ստանալու իր վառելիքը «Ճկուն» և ճկվող Նիկոլը (տեսանյութ) Ով և ինչպես պղծեց Վազգեն Սարգսյանի հիշատակը Քաղբանտարկյալ Արշակ Սրբազանն ազատ արձակվեց կալանքից Ֆրանսիան ԱՄՆ-ին թույլ կտա իր ռազմաբազաներն օգտագործել Իրանի դեմ պատերազմում Նախիջևանի վրա հարձակման պատասխանատվությունը կրում է Իրանի Իսլամական Հանրապետությունը. Ադրբեջանի ՊՆ Նախիջևանի տարածքում իրանական անօդաչու թռչող սարք է ընկել. ԶԼՄ Բաքվից Հայաստան նավթամթերքի հերթական խմբաքանակը կժամանի Նոր համաձայնագիր. Հայաստանն ու Ղազախստանը կհամագործակցեն ռազմական հետախուզության ոլորտում Երբ որոշումները կայացվում են առանց մտածելու. «Փաստ»

Նոր տարածքային կորուստներ. ռուս փորձագետը գնահատել է հայ-թուրքական մերձեցման հետևանքները

Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանը Մարգարայի կամրջով մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակն է ուղարկել Թուրքիա, որտեղ փետրվարի 6-ին ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել։

Այսօր՝ փետրվարի 15-ին, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը այցելել է Թուրքիա եւ հանդիպել Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուի հետ՝ հայտարարելով, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը, ինչպես նաեւ սահմանի ամբողջական բացման նախաշեմին հոգ տանել համապատասխան ենթակառուցվածքների մասին։

Երեւանի կողմից Թուրքիայի հանդեպ ներկայիս իրավիճակում մարդկային կորուստների եւ ողբերգության կապակցությամբ կարեկցանքի դրսեւորումը նորմալ է։ Այդպես պետք է վարվեն բոլորը ցանկացած երկրի նկատմամբ, բայց աշխարհաքաղաքական դասավորության տեսանկյունից Հայաստանին դա ոչինչ չի տա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԵՏՄ ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Վլադիմիր Լեպեխինը։

Նա կոչ արեց չհուսալ, որ օգնությունն ու շփումներն ինչ-որ կերպ կբարելավեն հայ-թուրքական հարաբերությունները կամ կփոխեն տարածաշրջանի իրադրությունը։

Փորձագետը վստահ է, որ այդ գործընթացներին ոչինչ չի հետեւի, քանի որ Անկարան շատ պրագմատիկ, բավական կոշտ եւ հետեւողականորեն տանում է իր աշխարհաքաղաքական գիծը։

Նա պարզաբանեց, որ Հայաստանի շահերն այդ գծում չկան, իսկ եթե անգամ կան, ապա միայն Թուրքիայի պայմաններով։

«Հայաստանը Թուրքիայի համար հեղինակություն չէ որեւէ հարցում, քանի որ Երեւանի ներկայիս ղեկավարությունը հաճախ է ճկվում Թուրքիայի առջեւ։ Մինչեւ 44-օրյա պատերազմի սկսվելը Հայաստանի իշխանությունները սկզբունքային դիրքորոշում չունեին Անկարայի նկատմամբ՝ չնայած պատերազմ սկսելու վտանգի մասին կանխատեսումներին եւ նախապատրաստվելու խորհուրդներին։ Տարածաշրջանում Թուրքիայի, համապատասխանաբար՝ Ադրբեջանի ազդեցության ուժեղացումը կշարունակվի։ Այդ գործոնի միջոցով կուժեղանա ՆԱՏՕ-ի ազդեցությունը, փորձեր կձեռնարկվեն Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից»,-նշեց Լեպեխինը։

Նա կարծում է, որ այդ վեկտորը, որը նախանշվել էր դեռ 2,5 տարի առաջ եւ հանգեցրել 44-օրյա պատերազմի, կարող է փոխել միայն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության արդյունքը։

«Եթե Ռուսաստանն արժանապատվորեն դուրս գա դրանից եւ հասնի իր նպատակներին, ապա դրանից հետո կփորձի վերադարձնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում, երկարաձգել խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում եւ Գյումրիի ռազմաբազայում։ Բայց եթե ռազմական արշավն անհաջող ավարտվի Ռուսաստանի համար, եւ խաղաղության համաձայնագրի պայմաններում գերիշխեն Արեւմուտքի պայմանները, ապա Մոսկվան դժվար թե վերադարձնի իր ազդեցությունը Հարավային Կովկասում։ Ընդհակառակը, տարածաշրջանում Ռուսաստանի թուլացման քաղաքականությունը կշարունակվի։ Այդ դեպքում հարց կառաջանա՝ ի՞նչ պայմաններում Հայաստանը կդառնա Թուրքիայի եւ նրա դաշնակիցների բացարձակ սատելիտ՝ Լեռնային Ղարաբաղի՞, թե՞ որեւէ այլ տարածքի գնով»,-նշեց Լեպեխինը։

Ադրբեջանի կողմից ձեւակերպված պայմանները հետեւողական գիծ են, որից Բաքուն չի նահանջելու, իսկ դա, քաղաքագետի համոզմամբ, սպառնում է Հայաստանին տարածքային նոր կորուստներով։

«Ուստի ստեղծված իրավիճակում պետք է կարեկցանք հայտնել, բայց Թուրքիայի հետ սիրախաղն անիմաստ է։ Պետք է սկզբունքային դիրքորոշում ցուցաբերել։ Հայաստանի իշխանությունների՝ բազմավեկտոր լինելու ձգտումը կհանգեցնի նրան, որ Արեւմուտքը մշտապես ինչ-որ բան խոստանա, բայց քանի որ ՆԱՏՕ-ում ներդրված է Թուրքիան, ապա տարածաշրջանում նույն Բրիտանիայի շահերի դեմ Արեւմուտքը ոչինչ չի անի»,-եզրափակեց փորձագետը:

Արամ Դանիելյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>