Հայկ Սարգսյանն արտոնյալի դիրքեր ունի ՀԱՊԿ-ը պատրաստ է իրագործել հայ-ադրբեջանական սահմանին առաքելություն տեղակայելու ծրագրերը․ ՌԴ փոխարտգործնախարար Հայաստանից ՌԴ կաթնամթերքի արտահանումը վտանգված է. Ռոսելխոզնադզորը դժգոհ է ՍԱՏՄ վերահսկողությունից
30
Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին՝ Աղավնո և Տեղ գյուղերի արանքում Փաշինյանը՝ Լաչինի միջանցքի մասին. Կառավարության հերթական նիստը՝ ուղիղ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը «զեղչով» բնակարան է գնել «Բյուրեղ»-ում «Свой среди чужих, чужой среди своих». Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարում Ռուսաստանին և մանրադրամ դարձնում Հայաստանը Իրանը Հայաստանից արդեն նույնիսկ ոչինչ չի հարցնում, ու եթե փորձ արվի ՀՀ տարացքում «կտրել» «Զանգեզուրի միջանցքը»-ն, ապա Թեհրանը կպատասխանի. Կարինե Գևորգյան. Տեսանյութ Հարավային Կովկասում օտարերկրյա միջամտությունը և տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակը փոխելու ջանքերն առավել բարդացնում են իրավիճակը. Իրանի ԱԳ նախարար Զելենսկին անկեղծացել է. «Բախմուտում Ուկրաինայի զինված ուժերի պարտության դեպքում ուկրաինացիները կսկսեն փոխզիջում պահանջել Ռուսաստանի հետ» Ներկայում Ստեփանակերտի հետ կապի միակ միջոցը հեռախոսն է. Մեծ Շենի համայնքապետ Նիկոլ Փաշինյանի 11 հռչակված նպատակները և նրանց ճիշտ հակառակ արդյունքները Վաղը Նիկոլ Փաշինյանը կմիացնի Հայաստանին հերթական հակառուսական միջոցառմանը. Հետևանքները կզգան մեր երկրի մայրերն ու արցախցիները Պատերազմ Արցախում
Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին՝ Աղավնո և Տեղ գյուղերի արանքում Հանուն Ժողովրդավարության գագաթնաժողովի Հռչակագիրը չի անդրադարձել ՀՀ դեմ Ադրբեջանի ագրեսիային և Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշակի հատվածների օկուպացման փաստին․ ՀՀ-ն վերապահումով է միացել Գրիգորի Խաչատուրովի իրավունքների պաշտպանության նախաձեռնությունը կոչով դիմում է ՀՀ քաղաքացիներին Փաշինյանը՝ Լաչինի միջանցքի մասին. Կառավարության հերթական նիստը՝ ուղիղ Իրավիճակը շատ դինամիկ զարգանում է, և Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը խնդիրներ ունի և ունենալու է նաև հենց Ապշերոնյան թերակղզում Արթիկի, Աշոցքի, Սպիտակի տարածաշրջաններում ձյուն է տեղում Թուրքիայում նոր երկրաշարժ է գրանցվել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը «զեղչով» բնակարան է գնել «Բյուրեղ»-ում Քիմ Քարդաշյանը հրապարակել է իր և քրոջ մանկության առաջին սելֆիով Տեղ համայնքի և Շուշիի շրջանի ղեկավարները բացառում են ադրբեջանական հնարավոր առաջխաղացման մասին լուրը Կարմրուկի նոր դեպքեր են հայտնաբերվել Ադրբեջանը խաղաղություն չի ուզում, Ադրբեջանին պետք է Արցախը. Ալեքսանդր Իսկանդարյան. Տեսանյութ Իրանում երկրաշարժ է գրանցվել Այդ ի՞նչ «ունիվերսալ» փաստաթուղթ են թափահարում ու տարփողում Ինչո՞ւ է Արարատ Միրզոյանի հայտարարությունն անակնկալ եղել 36 ժամ ջուր չի լինելու Ստվերային մատակարարման աղմկահարույց բացահայտումներ Արցախում Ինչու է Նարեկ Սարգսյանը տեղափոխվել «Սեւան» ՔԿՀ Ուզում են խլել ստադիոնը Հակառակորդի զինուժն առաջ է եկել մոտ 1 կիլոմետր Հակակոռուպցիոն կոմիտեի որոշումը՝ Վարդազարյանի և Ջհանգիրյանի ձայնագրության գործով. իրավապահների կռիվ Հայկ Սարգսյանն արտոնյալի դիրքեր ունի Պարոնա՛յք, մեզ մոտ «ռևիզոր» է գալու Գնահատել է իր թիմակցի հակավարդանյանական ջանքերն ու ակտիվությունը Ոչ մի ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել Նոր մանրամասներ ավտոբուսների ձեռքբերման գործով. ինչ է կատարվել Մահացել է Մաշտոցյան Մատենադարանի գլխավոր ավանդապահ, անվանի դասախոս Գևորգ Տեր-Վարդանյանը «Свой среди чужих, чужой среди своих». Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարում Ռուսաստանին և մանրադրամ դարձնում Հայաստանը Միրզոյանը կմեկնի Մալթա Ֆրանսիան պետք է մաքսիմալ ճնշում գործադրի Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ. Լորան Վոքիե

Ասում են՝ Արցախը տանք, որ 29,800 քառակուսի կմ պահենք։ Ո՛չ, զիջողից են զիջում պահանջում. Արթուր Խաչատրյան. Տեսանյութ

ԱԺ-ում հայտարարությունների ժամին ելույթով հանդես եկավ նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Նրա ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Ո՞րն է Ղարաբաղի «գինը»

Առաջին հայացքից թվում է, թե նման հարց ընդհանրապես չպետք է առաջանար հայ մարդու մտքում։ Արցախն անգին է, ճիշտ այնպես ինչպես որ անգին են Սյունիքը, Շիրակը, Գեղարքունիքը, Երևանը։ Հողն անգին է, հայրենիքն անգին է․․․

Բայց արի ու տես, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ ու իշխանամերձ «փորձագետներ» սկսել են խոսել Արցախի գնի մասին։ Չէ, խոսքը նրան չի վերաբերվում, թե ինչ գնով է հայ ժողովուրդն ազատագրել Արցախը, քանի երիտասարդ է իր կյանքը զոհել հանուն հայրենիքի, քանի մայր է իր զավակին հողին հանձնել, քանի երեխա է հոր սիրո կարոտով մեծացել։ Իշխանության որոշ ներկայացուցիչներ բացահայտ խոսում են Արցախի համար պայքարելու «գնի» մասին՝ փորձելով մարդկանց ուղեղները թունավորել ազգադ մի ախտով․ «Արժի՞ այդքան վճարել»։

Մի քանի շաբաթ առաջ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը, իբրև թե պատահաբար, խոսեց, թե Հայաստանին առաջարկում կամ պարտադրում են միանալ Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը։ Հայաստանից հնչած պարզաբանման պահանջներին, թե ո՞վ, ե՞րբ և ու՞մ հետ է իշխանությունը Հայաստանի ինքնիշխանությունը սակարկման առարկա դարձրել Արմեն Գրիգորյանը, ով ընդդիմադիր եղած ժամանակ մադրիդյան սկզբունքներին հակազդում էր քարվաճառյան սկզբունքները, գերադասեց չպատասխանել։ ՌԴ-ից եկած պահանջը չմերժեց, ասաց՝ լսել է․․․ Բայց, Հայաստանում որոշ մարդիկ սկսեցին մտածել, կշռել՝ Արցախ թե՞ ինքնիշխանություն։ Հարց, որը երբեք չի քննարկվել, օրակարգային չի եղել։

Մի քանի օր առաջ Հանրային հեռուստաընկերության եթերով իրեն փորագետ համարող փորձեց հակադրել Արցախն ու Մեղրին։ Նպատակը պարզ է․ դարձյալ թունավորել հասարակության միտքը․ Արցախի գինը Մեղրին։

Այս ամենի գլուխգործոցը, կուլմինացիան իհարկե այն իբրև թե «պատասխանատու», բայց, իրականում ազգակործան թեզն է, որ պետք է Արցախը տանք, որ 29,800 քառակուսի կիլոմետրը պահենք։ Ո՛չ։ Զիջողից են զիջում պահանջում, կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ տվողից են ուզում։ Այսօր Արցախից հրաժարվելու կոչ անողները, վաղը՝ նույն փաստարկներով կոչ են անելու հրաժարվել այն սարերիղ, որոնց վրա տարվա կեսը ձյուն է։ Իսկ, ձնապատ են ոչ միայն Սյունիքի լեռները, այլև Արագածը։

Արցախի Հանրապետությունը հայկական պահելու համար, Հայաստանի Հանրապետությունը պահելու համար պետք է կտրականապես մերժել ու դատապարտել բոլոր այն փորձերը, որոնք փորձում են խոսել Արցախի «գնի» մասին։ Չկա Արցախի ու Հայաստանի շահ, քանի որ հայկական շահն ընդհանրական է։ Իսկ Արցախը փոխանակման ենթակա չէ, հայրենիքի ոչ մի հատված սակարկման ենթակա չէ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan