Վիլսոն-2 Հայկ Սարգսյանն արտոնյալի դիրքեր ունի ՀԱՊԿ-ը պատրաստ է իրագործել հայ-ադրբեջանական սահմանին առաքելություն տեղակայելու ծրագրերը․ ՌԴ փոխարտգործնախարար
30
Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին՝ Աղավնո և Տեղ գյուղերի արանքում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը «զեղչով» բնակարան է գնել «Բյուրեղ»-ում «Свой среди чужих, чужой среди своих». Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարում Ռուսաստանին և մանրադրամ դարձնում Հայաստանը Իրանը Հայաստանից արդեն նույնիսկ ոչինչ չի հարցնում, ու եթե փորձ արվի ՀՀ տարացքում «կտրել» «Զանգեզուրի միջանցքը»-ն, ապա Թեհրանը կպատասխանի. Կարինե Գևորգյան. Տեսանյութ Հարավային Կովկասում օտարերկրյա միջամտությունը և տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակը փոխելու ջանքերն առավել բարդացնում են իրավիճակը. Իրանի ԱԳ նախարար Զելենսկին անկեղծացել է. «Բախմուտում Ուկրաինայի զինված ուժերի պարտության դեպքում ուկրաինացիները կսկսեն փոխզիջում պահանջել Ռուսաստանի հետ» Ներկայում Ստեփանակերտի հետ կապի միակ միջոցը հեռախոսն է. Մեծ Շենի համայնքապետ Նիկոլ Փաշինյանի 11 հռչակված նպատակները և նրանց ճիշտ հակառակ արդյունքները Վաղը Նիկոլ Փաշինյանը կմիացնի Հայաստանին հերթական հակառուսական միջոցառմանը. Հետևանքները կզգան մեր երկրի մայրերն ու արցախցիները Արցախում կասկածներ ունեն, որ գործում է Բաքու-Երեւան, ավելի ճիշտ՝ Փաշինյան-Ալիեւ պայմանավորվածություն Պատերազմ Արցախում
Բա այդ «դեմոկրատական ընտանիքի» կողմից Ադրբեջանի ագրեսիայի դատապարտումն ու՞ր մնաց. Screenshot ՊՆ-ի կարիքների համար առաջնահերթության կարգով հատկացվեց լրացուցիչ 618,4 մլն դրամ ԱԱԾ-ին 576 մլն դրամ հատկացվեց՝ շենքերի կառուցման և օբյեկտների վերանորոգման համար «Սուրմալու» տոնավաճառը կշարունակի աշխատել Վիլսոն-2 Սպասվում է ցրտահարություն․ խորհուրդ՝ ծաղկած ծիրանենիներ ունեցողներին Սպասվում է ցրտահարություն․ խորհուրդ՝ ծաղկած ծիրանենիներ ունեցողներին ԱԺ աշխատակազմը իր 56 միավոր շարժական գույքը նվիրու՞մ է Գեղարքունիքի Կութ համայնքին Դեպի ԼՂ ռազմական փոխադրումները պրոպագանդիստական սուտ են. Բաքուն նոր էսկալացիա է պատրաստում. Տեսանյութ Գեղամ Մանուկյանը դիմել է ԱԱԾ-ի նկուղում պահվող ՊԲ նախկին հրամանատար Մ. Արզումանյանին այցելելու թույլտվություն ստանալու համար ու մերժում է ստացել Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին՝ Աղավնո և Տեղ գյուղերի արանքում Հանուն Ժողովրդավարության գագաթնաժողովի Հռչակագիրը չի անդրադարձել ՀՀ դեմ Ադրբեջանի ագրեսիային և Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշակի հատվածների օկուպացման փաստին․ ՀՀ-ն վերապահումով է միացել Գրիգորի Խաչատուրովի իրավունքների պաշտպանության նախաձեռնությունը կոչով դիմում է ՀՀ քաղաքացիներին Փաշինյանը՝ Լաչինի միջանցքի մասին. Կառավարության հերթական նիստը. Տեսանյութ Իրավիճակը շատ դինամիկ զարգանում է, և Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը խնդիրներ ունի և ունենալու է նաև հենց Ապշերոնյան թերակղզում Արթիկի, Աշոցքի, Սպիտակի տարածաշրջաններում ձյուն է տեղում Թուրքիայում նոր երկրաշարժ է գրանցվել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը «զեղչով» բնակարան է գնել «Բյուրեղ»-ում Քիմ Քարդաշյանը հրապարակել է իր և քրոջ մանկության առաջին սելֆիով Տեղ համայնքի և Շուշիի շրջանի ղեկավարները բացառում են ադրբեջանական հնարավոր առաջխաղացման մասին լուրը Կարմրուկի նոր դեպքեր են հայտնաբերվել Ադրբեջանը խաղաղություն չի ուզում, Ադրբեջանին պետք է Արցախը. Ալեքսանդր Իսկանդարյան. Տեսանյութ Իրանում երկրաշարժ է գրանցվել Այդ ի՞նչ «ունիվերսալ» փաստաթուղթ են թափահարում ու տարփողում Ինչո՞ւ է Արարատ Միրզոյանի հայտարարությունն անակնկալ եղել 36 ժամ ջուր չի լինելու Ստվերային մատակարարման աղմկահարույց բացահայտումներ Արցախում Ինչու է Նարեկ Սարգսյանը տեղափոխվել «Սեւան» ՔԿՀ Ուզում են խլել ստադիոնը Հակառակորդի զինուժն առաջ է եկել մոտ 1 կիլոմետր

«Առանց լույսի, գազի եւ դեղերի, բայց սեփական տանը». ինչպես է ապրում Լեռնային Ղարաբաղը շրջափակման մեջ․ BBC

Գրեթե երկու ամիս Լեռնային Ղարաբաղի հայերը մեկուսացված են ապրում արտաքին աշխարհից։ Ադրբեջանը, որը չի թաքցնում վիճահարույց տարածաշրջանի տարածքների նկատմամբ իր վերահսկողությունը վերականգնելու ցանկությունը, փաստացի աջակցում է այն Հայաստանի հետ կապող միակ ճանապարհի շրջափակմանը։ Մարդիկ սննդի եւ դեղորայքի կարիք ունեն, նրանք սովորում են ապրել ջեռուցման եւ էլեկտրաէներգիայի անջատումների պայմաններում եւ առանց իրավիճակից դուրս գալու հստակ ելքերի, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետության մայրաքաղաքի՝ Ստեփանակերտի (ադրբեջանցիներն այն անվանում են Խանկենդի) նեղլիկ փողոցների փոքրիկ կրպակներում մարդկանց կուտակումներ են․ հավկիթի հերթեր են, որոնք այժմ վաճառվում են մի քանի օրը մեկ եւ տաս հատից ոչ ավել մեկ անձին։ Հարեւան խանութների ցուցափեղկերին ցուցանակներ են՝ «ձու չկա» կամ «եկեք ձեր տոպրակներով»: Սուպերմարկետների դարակներում փոշի է կուտակվում․ մնացել են միայն ամենաթանկ կամ ամենից քիչ անհրաժեշտ ապրանքները։ Հերթերում մարդիկ միմյանց խորհուրդներ են տալիս, թե քաղաքում որտեղ եւ ինչ սննդամթերք կարելի է գտնել։ Անցյալ տարվա դեկտեմբերի 12-ին մի խումբ մարդիկ, որոնք իրենց անվանում էին ադրբեջանցի էկոակտիվիստներ, փակել էին Լաչինի միջանցքը՝ ԼՂՀ-ն Հայաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհը։ Պաշտոնական Բաքուն աջակցում է ցուցարարներին, բայց միաժամանակ պնդում, որ չի ձգտում տարածաշրջանը կտրել աշխարհից։ Սակայն միջազգային կազմակերպություններն ու եվրոպացի քաղաքական գործիչները զգուշացնում են, որ Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը գնալով ավելի է խորանում: Շրջափակման սկզբից միայն Կարմիր խաչն ու ռուս խաղաղապահները մուտքի իրավունք ունեն տարածաշրջան։ 2020 թվականի պատերազմից հետո, որի արդյունքում ԼՂՀ տարածքի մոտ երեք քառորդը հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ, Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է գրեթե 2000 զինվոր։

Մնացած տարածքներում, ըստ Հայաստանի իշխանությունների, ապրում է մինչեւ 120 հազար մարդ։ Մինչեւ ճանապարհը փակելը Հայաստանից Լեռնային Ղարաբաղ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով ամսական շուրջ 12 հազար տոննա պարեն էր մատակարարվում, այժմ պարենի կանոնավոր մատակարարումները դադարեցվել են։ Սննդամթերքը ԼՂՀ է հասնում միայն Կարմիր Խաչի եւ խաղաղապահների շնորհիվ։ Գազի մատակարարման խափանումներ են սկսվել. միակ գազատարն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներով։ Դրանցով է անցնում նաեւ էլեկտրահաղորդման միակ գիծը։ Դրա վթարման հետեւանքով էլեկտրականության հովհարային անջատումներ են սկսվել։ Այժմ ԼՂՀ բնակիչները օրական առնվազն վեց ժամ (երեք անգամ երկու ժամ) անցկացնում են առանց էլեկտրականության, իսկ երբեմն՝ առանց տաք ջրի եւ ջեռուցման։ Հունվարին մալուխի վնասման պատճառով տարածքշրջանը մի ամբողջ օր մնաց առանց համացանցի։ Ճանապարհի փակման հետեւանքով տուժել է նաեւ բժշկական ոլորտը․ դադարել է դեղերի եւ բժշկական սարքավորումների ներկրումը։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) օգնում է տեղափոխել ամենածանր վիճակում գտնվող հիվանդներին. կազմակերպության տվյալներով՝ նրա կամավորները երկու ամսում տեղափոխել են ավելի քան 70 հիվանդի։

ԿԽՄԿ-ն նաեւ օգնում է մարդկանց վերամիավորվել իրենց ընտանիքների հետ եւ որպես միջնորդ մատակարարում է տակդիրներ, մանկական սնունդ եւ դեղորայք: Բայց բերված դեղերը բավարար չեն, դրանք տրվում են միայն ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մարդկանց։ Հայաստանում հավաքված ավելի քան 100 տոննա մարդասիրական բեռն այժմ գտնվում է Գորիս քաղաքում՝ Ղարաբաղի հետ սահմանին, սակայն դեռեւս չի հաջողվում այն ԼՂՀ հասցնել։ Գորիսում ճանապարհների փակման պատճառով ժամանակավորապես ապրում են Հայաստանում մնացած մարդիկ։ Հունվարի 18-ից ԼՂՀ իշխանությունները ներդրեցին կտրոններով սննդի տրամադրման համակարգը․ դրանով մեկ անձին ամսական տրվում է մեկ լիտր բուսական յուղ, մեկ կիլոգրամ հնդկաձավար, մակարոնեղեն, բրինձ եւ շաքարավազ։ Ստեփանակերտի սեփական տների բնակիչները սկսել են ավելի ակտիվ այգիներ ու ջերմոցներ հիմնել, որպեսզի ձեռքի տակ գոնե որոշակի պաշար ունենան։

Ղարաբաղի հայերն ունեն մսի եւ կաթնամթերքի սեփական արտադրությունը, սակայն, ըստ տեղական իշխանությունների, դրա ծավալը նվազագույնի է հասել անասնակերի եւ այլ գյուղատնտեսական արտադրանքի մատակարարման բացակայության պատճառով։ Ղարաբաղի հայերը շրջափակումը ընկալում են որպես Ադրբեջանի կողմից իրենց կամքը կոտրելու եւ ի վերջո իրենց տարածաշրջանից դուրս մղելու փորձ։ «Այսօր, ես թեեւ կարող եմ դիմակայել այս ամենին եւ ուտել հնդկաձավար ու մակարոնեղեն, բայց նրանք մեզ ստիպում են հոգեբանորեն ճնշված զգալ։ Երկարաժամկետ հեռանկարում ամեն ինչ շատ ավելի դժվար է լինելու, քան պարզապես սահմանափակ կենսապայմանները, որն այժմ ունենք»,- ասում է Ալյոնա Մելքումյանը։ Երկրորդ պատերազմի ավարտին մայոր Առուշանյանը սպասել է Ստեփանակերտի իր տանը եւ մտադիր չէ լքել այն նույնիսկ շրջափակման պայմաններում։

«Պատերազմի օրերին ես մեր այգում խնձոր ու տանձ էի հավաքում ու ուղարկում Երեւան՝ թոռնուհուս համար»,- պատմում է նա։ «Այժմ սպասում եմ, թե երբ ճանապարհը կբացվի, որ նա ինձ մոտ գա՝ մեր գինին խմելու»: Ղարաբաղի հայերից քչերն են հավատում, որ կկարողանան խաղաղ ու անվտանգ ապրել Ադրբեջանի կազմում։ Վերջին 30 տարիների ընթացքում եւ՛ հայերը, եւ՛ ադրբեջանցիները դարձել են փոխադարձ էթնիկ զտումների, ջարդերի եւ ռազմական հանցագործությունների զոհեր։ Բայց Ղարաբաղի շրջափակումը եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի եւ ԼՂՀ-ի դիրքերի պարբերական գնդակոծությունները համոզում են, որ խաղաղությունը դեռ հեռու է։ «Անհնար է պատկերացնել հայկական ընտանիք, որը կարող է ապրել, իր երեխաներին դպրոց ուղարկել, աշխատել, ինչ-որ բիզնես ստեղծել, եթե ապրում ես Ադրբեջանում՝ նրանց ղեկավարության տակ»,- ասում է Ստեփանակերտի բնակչուհի Նոնա Պողոսյանը։

Անգամ հիմա, երբ 2020 թվականից հետո կարծես թե պայմանագիր կնքվեց, մենք տեսնում ենք, թե ինչպես է Ադրբեջանը խախտում դրա բոլոր կետերը։ Անցած հարյուրամյակի ընթացքում պատմությունը մեկ անգամ չէ, որ ապացուցել է՝ այս երկու ժողովուրդները ոչ մի կերպ չեն կարող միասին գոյակցել»։ Չնայած Ղարաբաղի ճակատագրի վերաբերյալ Հայաստանի իշխանությունների հակասական հայտարարություններին, բնակիչները հույս ունեն պահպանել իրենց անկախությունը եւ դա համարում են իրենց տներում մնալու միակ միջոցը:

News.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan