Հայկ Սարգսյանն արտոնյալի դիրքեր ունի ՀԱՊԿ-ը պատրաստ է իրագործել հայ-ադրբեջանական սահմանին առաքելություն տեղակայելու ծրագրերը․ ՌԴ փոխարտգործնախարար Հայաստանից ՌԴ կաթնամթերքի արտահանումը վտանգված է. Ռոսելխոզնադզորը դժգոհ է ՍԱՏՄ վերահսկողությունից
30
Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին՝ Աղավնո և Տեղ գյուղերի արանքում Փաշինյանը՝ Լաչինի միջանցքի մասին. Կառավարության հերթական նիստը՝ ուղիղ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը «զեղչով» բնակարան է գնել «Բյուրեղ»-ում «Свой среди чужих, чужой среди своих». Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարում Ռուսաստանին և մանրադրամ դարձնում Հայաստանը Իրանը Հայաստանից արդեն նույնիսկ ոչինչ չի հարցնում, ու եթե փորձ արվի ՀՀ տարացքում «կտրել» «Զանգեզուրի միջանցքը»-ն, ապա Թեհրանը կպատասխանի. Կարինե Գևորգյան. Տեսանյութ Հարավային Կովկասում օտարերկրյա միջամտությունը և տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակը փոխելու ջանքերն առավել բարդացնում են իրավիճակը. Իրանի ԱԳ նախարար Զելենսկին անկեղծացել է. «Բախմուտում Ուկրաինայի զինված ուժերի պարտության դեպքում ուկրաինացիները կսկսեն փոխզիջում պահանջել Ռուսաստանի հետ» Ներկայում Ստեփանակերտի հետ կապի միակ միջոցը հեռախոսն է. Մեծ Շենի համայնքապետ Նիկոլ Փաշինյանի 11 հռչակված նպատակները և նրանց ճիշտ հակառակ արդյունքները Վաղը Նիկոլ Փաշինյանը կմիացնի Հայաստանին հերթական հակառուսական միջոցառմանը. Հետևանքները կզգան մեր երկրի մայրերն ու արցախցիները Պատերազմ Արցախում
Սպասվում է ցրտահարություն․ խորհուրդ՝ ծաղկած ծիրանենիներ ունեցողներին ԱԺ աշխատակազմը իր 56 միավոր շարժական գույքը նվիրու՞մ է Գեղարքունիքի Կութ համայնքին Դեպի ԼՂ ռազմական փոխադրումները պրոպագանդիստական սուտ են. Բաքուն նոր էսկալացիա է պատրաստում. Տեսանյութ Գեղամ Մանուկյանը դիմել է ԱԱԾ-ի նկուղում պահվող ՊԲ նախկին հրամանատար Մ. Արզումանյանին այցելելու թույլտվություն ստանալու համար ու մերժում է ստացել Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին՝ Աղավնո և Տեղ գյուղերի արանքում Հանուն Ժողովրդավարության գագաթնաժողովի Հռչակագիրը չի անդրադարձել ՀՀ դեմ Ադրբեջանի ագրեսիային և Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշակի հատվածների օկուպացման փաստին․ ՀՀ-ն վերապահումով է միացել Գրիգորի Խաչատուրովի իրավունքների պաշտպանության նախաձեռնությունը կոչով դիմում է ՀՀ քաղաքացիներին Փաշինյանը՝ Լաչինի միջանցքի մասին. Կառավարության հերթական նիստը՝ ուղիղ Իրավիճակը շատ դինամիկ զարգանում է, և Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը խնդիրներ ունի և ունենալու է նաև հենց Ապշերոնյան թերակղզում Արթիկի, Աշոցքի, Սպիտակի տարածաշրջաններում ձյուն է տեղում Թուրքիայում նոր երկրաշարժ է գրանցվել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը «զեղչով» բնակարան է գնել «Բյուրեղ»-ում Քիմ Քարդաշյանը հրապարակել է իր և քրոջ մանկության առաջին սելֆիով Տեղ համայնքի և Շուշիի շրջանի ղեկավարները բացառում են ադրբեջանական հնարավոր առաջխաղացման մասին լուրը Կարմրուկի նոր դեպքեր են հայտնաբերվել Ադրբեջանը խաղաղություն չի ուզում, Ադրբեջանին պետք է Արցախը. Ալեքսանդր Իսկանդարյան. Տեսանյութ Իրանում երկրաշարժ է գրանցվել Այդ ի՞նչ «ունիվերսալ» փաստաթուղթ են թափահարում ու տարփողում Ինչո՞ւ է Արարատ Միրզոյանի հայտարարությունն անակնկալ եղել 36 ժամ ջուր չի լինելու Ստվերային մատակարարման աղմկահարույց բացահայտումներ Արցախում Ինչու է Նարեկ Սարգսյանը տեղափոխվել «Սեւան» ՔԿՀ Ուզում են խլել ստադիոնը Հակառակորդի զինուժն առաջ է եկել մոտ 1 կիլոմետր Հակակոռուպցիոն կոմիտեի որոշումը՝ Վարդազարյանի և Ջհանգիրյանի ձայնագրության գործով. իրավապահների կռիվ Հայկ Սարգսյանն արտոնյալի դիրքեր ունի Պարոնա՛յք, մեզ մոտ «ռևիզոր» է գալու Գնահատել է իր թիմակցի հակավարդանյանական ջանքերն ու ակտիվությունը Ոչ մի ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել Նոր մանրամասներ ավտոբուսների ձեռքբերման գործով. ինչ է կատարվել

Պաշտոնական Բաքուն չի հրաժարվել Արցախի ժողովրդին պատմական բնակության տարածքում բնաջնջելու իր բազմամյա քաղաքականությունից

Արցախի Հանրապետության ԱԳ նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ․

2023 թ․ փետրվարի 6-ին Ադրբեջանը՝ Արցախի շրջափակումից ի վեր արդեն վեցերորդ անգամ, փակել է Հայաստան-Արցախ միակ գազատարը։ Անցած 57 օրերի ընթացքում Ադրբեջանը Արցախի գազամատակարարումը խափանել է 2022 թ․ դեկտեմբերի 13-ին՝ 3 օրով, 2023 թ․ հունվարի 17-ին՝ մեկ օրով, հունվարի 18-ին՝ մեկ օրով, հունվարի 21-ին՝ 4 օրով և հունվարի 28-ին՝ մեկ օրով՝ այդպիսով խաթարելով Արցախի բնակչության նորմալ կենսագործունեությունը և հոգեբանական ճնշում գործադրելով նրա վրա։ Ադրբեջանի գործողությունների պատճառով հանրապետության 120 հազար բնակիչ, այդ թվում՝ 30 հազար երեխա, տրանսպորտային խիստ շրջափակման և ձմեռային ցուրտ պայմաններում շարունակում են մեծ դժվարություններ կրել ջեռուցման և տաք ջրի ապահովման հարցում։

Իրավիճակն էլ ավելի է վատթարանում հունվարի 9-ին Հայաստանից եկող միակ բարձրավոլտ գծի վթարի հետևանքով առաջացած էլեկտրաէներգիայի սուր պակասի պատճառով, իսկ ադրբեջանական կողմը համառորեն խոչընդոտում է վերականգնողական աշխատանքները։ Ադրբեջանի նման գործողությունները հստակ կերպով հաստատում են, որ նույնիսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո պաշտոնական Բաքուն չի հրաժարվել Արցախի ժողովրդին պատմական բնակության տարածքում բնաջնջելու իր բազմամյա քաղաքականությունից։

Իր նպատակներին հասնելու համար Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը դիմում է Արցախի շրջափակմանը, խաթարում է կենսական նշանակություն ունեցող էներգետիկ ենթակառուցվածքների աշխատանքը՝ այսպիսով ստեղծելով անտանելի կենսապայմաններ և խաղաղ բնակչությանը մատնելով անհավանական դժվարությունների։

Ադրբեջանի անմարդկային գործողությունները վկայում են, որ այս երկրի բարձրագույն ղեկավարությունն իրեն վեր է դասում միջազգային իրավունքից և մարդկային բարոյականության նորմերից։ Անտեսելով բազմաթիվ երկրների և միջազգային կազմակերպությունների՝ Արցախի շրջափակման անհապաղ վերացման կոչերը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների ազատ տեղաշարժն ապահովելու մասին որոշումը, պաշտոնական Բաքուն փաստացի ինքն իրեն հակադրում է քաղաքակիրթ հանրությանը։ Նման վարքագիծը հնարավոր է դարձել Բաքվի ռեժիմի անպատժելիության պայմաններում, ինչը արձակել/ում է նրա ձեռքերը՝ ավելի խստացնելու իր հանցավոր քաղաքականությունն Արցախի բնիկ հայ բնակչության նկատմամբ։

Այս պայմաններում Արցախի ժողովրդի ոչնչացումը կանխելու համար անհրաժեշտ ենք համարում, որ միջազգային հանրությունն իր ջանքերն ուղղի ոչ միայն Արցախի շրջափակումը դադարեցնելուն, այլ նաև՝ ձեռնարկի հրատապ միջոցներ, որոնք կներառեն նաև Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության վաղ նախազգուշացման, գնահատման և արձագանքման մեխանիզմների կիրառում»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan