Ուժեղ հրդեհ է բռնկվել երկրաշարժից տուժած թուրքական Իսկենդերուն նավահանգստում
![Ուժեղ հրդեհ է բռնկվել երկրաշարժից տուժած թուրքական Իսկենդերուն նավահանգստում](/timthumb.php?src=/disc/06-02-23/bb84dd1a8c88ddd9fe97050d0e1bb841.jpg&w=450)
Դիտել նաև
Թուրքիայի Իսկենդերուն նավահանգստում երկրաշարժից հետո ուժեղ հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում է Sabah թերթը։
Հրատարակության տվյալներով՝ կրակն արագորեն տարածվել է բեռնափոխադրումների հարյուրավոր բեռնարկղերի մեջ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ գիշերը տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով վնասվել է երկրի հարավ-արեւելքում գտնվող Իսկենդերուն նավահանգիստը, որը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը։