Երկրաշարժի հետևանքով մահացել է Սիրիայի վարչապետի քույրը
![Երկրաշարժի հետևանքով մահացել է Սիրիայի վարչապետի քույրը](/timthumb.php?src=/disc/06-02-23/fb6f8ce941f15b2ea2c1736a70b0d5c1.jpg&w=450)
Համայում շենքի փլուզման հետևանքով մահացել է Սիրիայի վարչապետ Հուսեյն Առնուսի քույրը՝ Նասուբ Առնուսը, այս մասին հայտնում է սիրիական Al-Watan թերթը։ Նշվում է, որ մահացել են նաև Նասուբ Առնուսի երեխաներն ու թոռները։ Հիշեցնենք՝ վերջին տվյալներով Թուրքիայում զոհվել է 912 մարդ, ավելի քան 5300-ը վիրավոր է: Սիրիայում զոհերի թիվը հասնում է 326-ի, վիրավոր է ավելի քան 1000 մարդ:
Zham.am