Կարմրուկի առաջին վարակակիրները եղել են Անահիտ Ավանեսյանի մոր հետ փոխկապակցված «Ուիգմոր Քլինիք»-ի մայրապետն ու բուժքույրը. ԱՆ-ն չի հերքել Եթե ձեզ հրաշք են խոստանում, ուրեմն պոպուլիստ են. քաղաքականության մեջ հրաշքներ չեն լինում․ Վիկտոր Սողոմոնյան. Տեսանյութ Ինչ են հանձնել Նիկոլին, ինչ է հանձնում Նիկոլը․ միայն փաստերով․ «Կարճ ասած». Տեսանյութ
25
Ինչու են թիրախավորվել Խաչատուրովները. Անդրանիկ Թևանյան Փաշինյանը հերքում է ինքն իրեն. «Նոր էսկալացիա չի լինելու» Ի պաշտպանություն «Գոյ» թատրոնի. Տեսանյութ Փաշինյանն ի վիճակի չէ փոխել իրավիճակը, նրան արդեն դուրս են գրել. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ Լավրովի «լիստը»՝ Նիկոլ Փաշինյանի եփած ճաշի մեջ «Ռուսական հրթիռները կթռնեն դեպի Բունդեսթագ և Գերմանիայի կանցլերի գրասենյակ». Դմիտրի Մեդվեդև. Տեսանյութ Էսկալացիայից էսկալացիա Հայաստան Առաջիկայում հնարավոր է՝ հանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարները. Տեսանյութ Օտարերկրյա ուժերի ներկայությունը տարածաշրջանում այլ նպատակ է հետապնդում. Ալի Բաղերի Երկու ռուս զինծառայող գլխի շրջանում վնասվածքներով դիմել է Գորիսի ԲԿ Պատերազմ Արցախում
Միգուցե Նիկոլ Փաշինյանն ինքն է գլխավորում այդ «հինգերորդ շարասյունը»․ Սերժ Սարգսյան Փաշինյանն ընդդիմությունից հետ է մնում երկու տարով․ Այն, ինչ զգուշացնում էին առաջ, նա հաստատում է հիմա Կա՞ մի հարց, որի շուրջ հաջողվել է հասնել համաձայնության Ադրբեջանի հետ․ Խամոյանը՝ Միրզոյանին. Տեսանյութ Ո՞ր մեկդ է ստում. բանավեճ Ասպրամ Կրպեյանի եւ Արարատ Միրզոյանի միջեւ. Տեսանյութ Թշնամին այսօր առավոտյան Արցախում կրակ է բացել էտման աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ Լուսինե Կիրակոսյանի առողջական վիճակը շարունակվում է մնալ ծանր Էդ լույսը խանգարում ա, ժողովուրդ ջան. Միրզոյանը չպատասխանեց լրագրողների հարցերին. Տեսանյութ Մահացել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրենը Շատ ենք գնահատում Նիկոլ Փաշինյանի մեսիջը. Պետքարտուղարություն Ղրիմը հետ գրավելու Ուկրաինայի փորձը Ռուսաստանին ցանկացած զենքի կիրառման հիմք կտա. Մեդվեդև Արագածոտնի մարզում 2-ամսական երեխան մահացած վիճակում տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն ԵՄ-ն հավատարիմ է Հայաստանի հետ գործընկերությանն ու խաղաղ Հարավային Կովկասի կառուցմանը Ադրբեջանում այսօր երկրորդ երկրաշարժն է գրանցվել Նմանվել ենք դատական խորհրդի, որն անընդհատ հավաքվում և քննարկում է սերիական մարդասպանի վարկը 5000 տղու կյանք են կտրել, Հայաստանից Արցախն են կտրել, հայ տեսակն են կտրել, ասում եք` ծառերը․․․ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՌԴ Մուրմանսկի նահանգապետին Կարմրուկի առաջին վարակակիրները եղել են Անահիտ Ավանեսյանի մոր հետ փոխկապակցված «Ուիգմոր Քլինիք»-ի մայրապետն ու բուժքույրը. ԱՆ-ն չի հերքել Բերման է ենթարկվել «Լեդի Հակոբ»-ի եղբորորդին. Տեսանյութ Երեք միլիոն ցուցարար. Ֆրանսիայում գերլարված վիճակ է Նոր նշանակումեր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ադրբեջանում գրանցվել է 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ. այն զգացվել է նաև Արցախում Հայաստանում դավաճանությունների պաշտոնական մեկնարկը տրվեց 2018թ. նոյեմբերի 26-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամները կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունը Արցախից ծանր հիվանդություններ ունեցող 12 անձ այսօր տեղափոխվել է Հայաստան Էրդողանը կորցրել է անպարտելիության աուրան. Politico Ժամկետանց քծնողի հետքերով․ Ռուբեն Հակոբյան Շուրջ 150 վիրավոր, 172 ձերբակալված. Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցերը վերածվել են բախումների Դատարանը Արտավազդ Մարգարյանի գործով արձանագրել է՝ քննչականի կողմից թույլ տրված բազմաթիվ խախտումներ. Բաբայան Փարիզ-Երևան թռիչքով ՀՀ եկած 61-ամյա տղամարդը «Զվարթնոցում» հանկարծամահ է եղել Սա է «5-րդ շարասյուն» փնտրող թուրքական վեցնոցի իրական պատկերը

Ի «պաշտպանություն» Գուրգեն Արսենյանի․ «նախկիններն են մեղավոր» շարքից

Հայաստաանի հետ սահմանին կից տարածքում Թուրքիան ու Ադրբեջանը զորավարժություններ են անցկացնում։ Այն ուղղված է Հայաստանի դեմ։

Թուրքիայի ուժային և այլ կառույցների պաշտոնյաները զորավարժություններին զուգահեռ հայտարարում են, որ Հայաստանը պետք է իրենց տրամադրի «Զանգեզուրի միջանցքը»։ Թուրքիան շարունակում է նախապայմանների ու սպառնալիքների լեզվով խոսել մեզ հետ։

Ու չնայած այս ամենին, ՔՊ–ական օլիգարխ–պատգամավոր Գուրգեն Արսենյանը հայտարարում է, որ Թուրքիան երբեք չի սպառնացել Հայաստանին։ Դատելով Արսենյանի հայտարարություններից՝ դժվար է ասել, թե նա իր թուրքամետ ու հակահայկական հայտարարություններով քծնում է Նիկոլ Փաշինյանի՞ն, թե՞ Էրդողանին։ Միգուցե երկուսին միաժամանա՞կ։

Հանուն ճշմարտության պետք է նշել, որ Գուրգեն Արսենյանը միշտ է այդպիսին եղել։ Նա միշտ է քիրվայական եղել։

Գուրգենը փողատեր դարձավ Լևոն Տեր–Պետրոսյանի նախագահության տարիներին։ Այդ փուլից սկսած նա օրվա իշխանություններին պարբերաբար քստմնելի ծառայություններ մատուցելու պատրաստակամություն է հայտնել։ Օրինակ՝ երբ Տեր–Պետրոսյանի իշխանությունն ուզում էր փակել «Ար» հեռուստաընկերությունը, Արսենյան Գուրգենին էր օգտագործում փողով «Ար»–ը փակելու օպերացիայում։ Օպերացիան այդ չստացվեց։

1998–ի իշխանափոխությունից հետո Արսենյանն անմիջապես գունափոխվեց ու հայտնվեց նոր իշխանությունների ճամբարում։ Նա իր վրա վերցրեց «Ա1+»–ը փակելուց հետո նույն հաճախականության վրա «Կենտրոն» հեռուստաընկերություն ստեղծելու գործը։ Մի պահ դրա սեփականատերն էր, հետո վաճառեց այն Գագիկ Ծառուկյանին։ Այդ ընթացքում Գուրգենը մի պահ որոշեց ընդդիմադիր խաղեր տալ՝ մտածելով որ կարող է իշխանություն փոխվել, բայց հետո այնպիսի քծնանք իրականացրեց առ իշխանություններ, որ էլ դու սուս։ Արսենյանը սկզբում քննադատել էր 2004–ի ապրիլի 12–ին տեղի ունեցած բախումների ժամանակ ոստիկանության պահվածքը, բայց հետո հրապարակավ շնորհակալություն էր հայտնել ոստիկանությանը, թե բա շնորհակալ եմ ոստիկանությունից։

98–ից հետո ձևավորված իշխանության մեծագույն մեղքերից մեկն այն էր, որ Արսենյան Գուրգենին 2003–ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ հնարավորություն տվեցին բառիս բուն իմաստով փողի միջոցով մի ամբողջ խմբակցություն ձևավորել Ազգային ժողովում։ «Միավորված աշխատանքային կուսակցություն» անունը հանրության ճնշող մեծամասնությանն անհայտ էր, սակայն փող բաժանելու միջոցով Արսենյանը բիզնես–պլան իրականացրեց ու մտավ խորհրդարան։ Նա դարձավ փողով խորհրդարան մտնելու օրենսդիրը։ Արսենյանը նույնիսկ կոալիցիոն իշխանության մաս կազմեց 2003–ից հետո։ Սա այն դեպքն է, երբ հաստատ կիրառելի է «Նախկիններն են մեղավոր» ձևակերումը։

Արսենյանն իր քաղաքական դեգերումների ընթացքում հասցրել է խորհրդարան մտնել նաև Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով։ Դա 2012–ին էր։ Նա ԲՀԿ–ի հետ մասնակցել է նաև Երևանի ավագանու ընտրություններին՝ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ։ Այն Օսկանյանի, ում վարած արտաքին քաղաքականությունը հիմա Արսենյանը քննադատում է։

Արսենյանը 2021–ի ԱԺ ընտրությունների արդյունքում դարձել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ։ Կան ողջամիտ կասկածներ, որ նրան Նիկոլ Փաշինյանն իր թիմում ներգրավել է երկու պատճառով՝

  1. Արսենյանն ընտրակեղծիքների մասնագետ է,
  2. Արսենյանը փող է մուծվել նիկոլենց ընտրարշավի ու ցուցակում տեղ գտնելու համար։

Ամփոփելով Արսենյանի «էպոպեան» կարող ենք ասել, որ նրա ներկա պահվածքի համար ինքն այնքան էլ մեղավոր չէ այն առումով, որ քաղաքականապես միշտ է թուրք եղել, բայց նրան 98–ի իշխանափոխությունից հետո ոչ թե իր տեղը ցույց տվեցին, այլ դեռ մի բան էլ աճեցրեցին ու հասցրեցին այս օրվան։ Իրոք, որ նախկինները բազմաթիվ մեղքեր ունեն։

Հայկ Ուսունց

7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan