Կաչաչատ Բունդին ՀՀ նախագահի դեմ հայց է ներկայացրել
![Կաչաչատ Բունդին ՀՀ նախագահի դեմ հայց է ներկայացրել](/timthumb.php?src=/disc/03-02-23/9b4d703fe66eb1be64af09cb207986f9.jpg&w=450)
Դիտել նաև
«Հրապարակ» թերթը գրում է. «Թաիլանդի քաղաքացի Կաչաչատ Բունդին ՀՀ Վարչական դատարան հայց է ներկայացրել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի դեմ` խնդրելով պարտավորեցնել, որ նա իրեն ՀՀ քաղաքացիություն շնորհի: Վարչական դատարանը հայցը վարույթ է ընդունել։
Պարզվում է՝ Կաչաչատ Բունդին Հայաստանում է արդեն 5 տարի, հիմնադրել է Thai take away ռեստորանը, աշխատատեղեր է ստեղծել, անգամ բարեգործություն արել: Նա նաեւ «Գլաձոր» համալսարանում ասպիրանտ է: Սակայն ՀՀ ԱԱԾ-ն բացասական կարծիք է տվել, վարչապետը Վահագն Խաչատուրյանին առաջարկել է նրան քաղաքացիություն չշնորհել, ինչն էլ թաիլանդցին վիճարկում է դատարանում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում