Կարմրուկի առաջին վարակակիրները եղել են Անահիտ Ավանեսյանի մոր հետ փոխկապակցված «Ուիգմոր Քլինիք»-ի մայրապետն ու բուժքույրը. ԱՆ-ն չի հերքել Եթե ձեզ հրաշք են խոստանում, ուրեմն պոպուլիստ են. քաղաքականության մեջ հրաշքներ չեն լինում․ Վիկտոր Սողոմոնյան. Տեսանյութ Ինչ են հանձնել Նիկոլին, ինչ է հանձնում Նիկոլը․ միայն փաստերով․ «Կարճ ասած». Տեսանյութ
25
Ինչու են թիրախավորվել Խաչատուրովները. Անդրանիկ Թևանյան Փաշինյանը հերքում է ինքն իրեն. «Նոր էսկալացիա չի լինելու» Ի պաշտպանություն «Գոյ» թատրոնի. Տեսանյութ Փաշինյանն ի վիճակի չէ փոխել իրավիճակը, նրան արդեն դուրս են գրել. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ Լավրովի «լիստը»՝ Նիկոլ Փաշինյանի եփած ճաշի մեջ «Ռուսական հրթիռները կթռնեն դեպի Բունդեսթագ և Գերմանիայի կանցլերի գրասենյակ». Դմիտրի Մեդվեդև. Տեսանյութ Էսկալացիայից էսկալացիա Հայաստան Առաջիկայում հնարավոր է՝ հանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարները. Տեսանյութ Օտարերկրյա ուժերի ներկայությունը տարածաշրջանում այլ նպատակ է հետապնդում. Ալի Բաղերի Երկու ռուս զինծառայող գլխի շրջանում վնասվածքներով դիմել է Գորիսի ԲԿ Պատերազմ Արցախում
Միգուցե Նիկոլ Փաշինյանն ինքն է գլխավորում այդ «հինգերորդ շարասյունը»․ Սերժ Սարգսյան Փաշինյանն ընդդիմությունից հետ է մնում երկու տարով․ Այն, ինչ զգուշացնում էին առաջ, նա հաստատում է հիմա Կա՞ մի հարց, որի շուրջ հաջողվել է հասնել համաձայնության Ադրբեջանի հետ․ Խամոյանը՝ Միրզոյանին. Տեսանյութ Ո՞ր մեկդ է ստում. բանավեճ Ասպրամ Կրպեյանի եւ Արարատ Միրզոյանի միջեւ. Տեսանյութ Թշնամին այսօր առավոտյան Արցախում կրակ է բացել էտման աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ Լուսինե Կիրակոսյանի առողջական վիճակը շարունակվում է մնալ ծանր Էդ լույսը խանգարում ա, ժողովուրդ ջան. Միրզոյանը չպատասխանեց լրագրողների հարցերին. Տեսանյութ Մահացել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրենը Շատ ենք գնահատում Նիկոլ Փաշինյանի մեսիջը. Պետքարտուղարություն Ղրիմը հետ գրավելու Ուկրաինայի փորձը Ռուսաստանին ցանկացած զենքի կիրառման հիմք կտա. Մեդվեդև Արագածոտնի մարզում 2-ամսական երեխան մահացած վիճակում տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն ԵՄ-ն հավատարիմ է Հայաստանի հետ գործընկերությանն ու խաղաղ Հարավային Կովկասի կառուցմանը Ադրբեջանում այսօր երկրորդ երկրաշարժն է գրանցվել Նմանվել ենք դատական խորհրդի, որն անընդհատ հավաքվում և քննարկում է սերիական մարդասպանի վարկը 5000 տղու կյանք են կտրել, Հայաստանից Արցախն են կտրել, հայ տեսակն են կտրել, ասում եք` ծառերը․․․ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՌԴ Մուրմանսկի նահանգապետին Կարմրուկի առաջին վարակակիրները եղել են Անահիտ Ավանեսյանի մոր հետ փոխկապակցված «Ուիգմոր Քլինիք»-ի մայրապետն ու բուժքույրը. ԱՆ-ն չի հերքել Բերման է ենթարկվել «Լեդի Հակոբ»-ի եղբորորդին. Տեսանյութ Երեք միլիոն ցուցարար. Ֆրանսիայում գերլարված վիճակ է Նոր նշանակումեր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ադրբեջանում գրանցվել է 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ. այն զգացվել է նաև Արցախում Հայաստանում դավաճանությունների պաշտոնական մեկնարկը տրվեց 2018թ. նոյեմբերի 26-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամները կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունը Արցախից ծանր հիվանդություններ ունեցող 12 անձ այսօր տեղափոխվել է Հայաստան Էրդողանը կորցրել է անպարտելիության աուրան. Politico Ժամկետանց քծնողի հետքերով․ Ռուբեն Հակոբյան Շուրջ 150 վիրավոր, 172 ձերբակալված. Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցերը վերածվել են բախումների Դատարանը Արտավազդ Մարգարյանի գործով արձանագրել է՝ քննչականի կողմից թույլ տրված բազմաթիվ խախտումներ. Բաբայան Փարիզ-Երևան թռիչքով ՀՀ եկած 61-ամյա տղամարդը «Զվարթնոցում» հանկարծամահ է եղել Սա է «5-րդ շարասյուն» փնտրող թուրքական վեցնոցի իրական պատկերը

Ֆեդերացիան ղեկավարում ա մի հատ նիկոլական կոմերսանտ գյադա

«Հրապարակ»-ը գրում է․

«Նիկոլին չեմ ընդունում, դրա համար էլ որոշում են կայացրել նման պայքար տանել որդուս դեմ։ Այո, ես Նիկոլին չեմ ընդունում որպես գերագույն գլխավոր հրամանատար։ Ակցիաս որոշել եմ ռինգում անել՝ այն պարզ պատճառով, որ իմ ողջ կյանքը հենց ռինգում էլ անցկացրել եմ»,- երեկ բռնցքամարտի Հայաստանի առաջնության մեկնարկի ժամանակ հայտարարել է բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը, մտնելով ռինգ եւ առաջնությունը վերածելով սկանդալի: Նա նշել է, որ իր որդու հանդեպ անարդար են վարվում: «Որդուցս նախորդ տարի խլեցին հաղթանակը, երբ նա հաղթում էր Հայաստանի առաջնության եզրափակչում։ Որդիս դրանից հետո ստիպված զբաղեցրեց երկրորդ տեղը, հետեւաբար՝ հավաքականում իր տեղը չունեցավ։ Դրանից հետո ֆեդերացիան նամակ էր ուղարկել միջազգային կազմակերպություններին, որպեսզի հասկանար, թե որդուս հետ կապված ինչ է կատարվում։ Միջազգային ֆեդերացիան պատասխանել է, որ դա Հայաստանի ֆեդերացիայի խնդիրն է, իսկ նրանք, փաստորեն, որոշում են ընդունել, որ որդիս չպիտի մասնակցի Հայաստանի առաջնությանը»: Մենք զրուցել ենք բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի հետ:

- Ասում եք, որ Ձեր որդու հանդեպ անարդար վերաբերմունք է ցուցաբերվում: Ինչի՞ց սկսվեց այդ ամենը:

- Նիկոլականները, որ ադրբեջանցիների ձեռքը գերի են ընկել, հիմա էլ ուզում են ինձ գերի վերցնեն իրենց ձեռքը: Փորձում են իմ երեխուն զրկել ամեն ինչից, ոչ մի մրցումի չեն կանչում:

- Պատճառը Ձեր քաղաքական հայացքներն ու իշխանություններին քննադատե՞լն է:

- Պարզ չի՞. ես Քոչարյան եմ գովել: Ոչ մեկի օրոք ոչ մի լավ բան չեմ տեսել, բայց էսօր որ Պուտինը տղամարդ տղա ա, Պուտինի ընկերն էլ Քոչարյանն ա, ես գովաբանել եմ Քոչարյանին, սրանք ինձանից աբիժնիկ են մնացել, հիմա մտածում են` ոնց իմ դեմ պայքարել, որոշել են երեխուս դեմ ինչ-որ բաներ անել: - Իսկ Ձեր որդու դեմ արվող քայլերը որտեղի՞ց են գալիս: Ո՞վ է կարգադրել Ձեր որդուն զրկել բռնցքամարտի առաջնությանը մասնակցելուց:

- Ֆեդերացիան ղեկավարում ա մի հատ նիկոլական կոմերսանտ գյադա: Մտածում ա` մի մանեթ դնի, հարյուր մանեթ առնի: Էն ժամանակ սպեկուլյանտներ են եղել, հիմա դրանք բիզնեսմեններ են կոչվում, մտածում ա` բռնցքամարտն էլ ա բիզնես:

- Ֆեդերացիայի նախագահի նիկոլական լինելն ինչո՞վ է արտահայտվում:

- Իրա արած քայլերով:

- Ձեզ հետ անձամբ զրույց ունեցե՞լ է, փորձե՞լ է Ձեզ ուղղորդել, որ չքննադատեք այս իշխանություններին:

- Չէ, նրանք ո՞նց կարան իմ հետ նման բաներ խոսան: Միայն Աստված կարա իմ հետ տենց խոսա: Կյանքում երբեք չեմ հիշում, որ մեկն ինձ ինչ-որ բան կարա արգելի խոսել….

ես դրա համար շատ եմ տուժել, բայց իմ արած քայլերի համար միշտ էլ ես եմ պատասխան տվել, կարեւորը՝ ուրիշները չեն տուժել իմ փոխարեն: - Դուք կամ Ձեր որդին չե՞ք փորձել զրուցել ֆեդերացիայի նախագահի հետ, հասկանալ, թե ինչու է կողմնակալ վերաբերմունք ցուցաբերում:

- Ես գնացել խոսացել եմ, առաջարկել եմ, ասել եմ՝ լավ, անցած տարի իմ տղեն Հայաստանի առաջնությունում հաղթեց, բայց էլի խանգարեցին: Ո՞նց ա ստացվում, որ ուրիշներին ստեղ-ընդեղ եք ուղարկում, իմ երեխուն ոչ մի տեղ չեք ուղարկում, ո՞նց ա լինում, որ ոչ մի տեղ իմ տղուն չեն կանչում: Եթե սպորտսմենը չպարապի, իրա վրա չաշխատի, աճ չի ունենա: Իմ երեխուն ո՛չ հավաքների են կանչում, ո՛չ էլ մրցումների: Անգամ առաջարկել եմ, ասել եմ` ես տոմսը կառնեմ սամալյոտի, մենակ թե իմ երեխուն էլ տարեք հետներդ մրցումների, ասել են` ոչ, չենք կարա, մենք նախապես ենք ցուցակները կազմում:

- Ո՞ւր էին գնում, ո՞ր երկիր:

- Հունաստան էին գնում, բայց տղայիս չտարան: 2022 թվականին:

- Ի՞նչ են պատճառաբանում, ինչո՞ւ չեն տանում Ձեր որդուն:

- Ի՞նչ պիտի պատճառաբանեն, ստեր են ասում. մենք չգիտեինք, որ ինքը ստեղ ա, մենք չգիտեինք, որ ինքը պարապած ա, ստեր, ստեր, ստեր: Հիմա էլ բռնցքամարտի առաջնությունն ա, երեւի բողոք են գրել, եսիմինչեր են գրել, հազարումի շառ կարան հնարեն, գրեն, երեխուս չեն թողել մասնակցել:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan