Ակնհայտ է, որ ՌԴ-ն ծափողջույններով չէր ընդունելու Հռոմի ստատուտը վավերացնելու որոշումը․ քաղաքագետ. Տեսանյութ «Սկանդալային դրվագ». Զատուլինը հայտարարեց, Հռոմի ստատուսի պատճառով, Հայաստանի հետ «դաշինքի» խզման մասին «Հասկացա, որ պարզապես պարտավոր եմ նման մի նախագիծ իրականացնել»
28
Նիկոլ Փաշինյանի 11 հռչակված նպատակները և նրանց ճիշտ հակառակ արդյունքները Վաղը Նիկոլ Փաշինյանը կմիացնի Հայաստանին հերթական հակառուսական միջոցառմանը. Հետևանքները կզգան մեր երկրի մայրերն ու արցախցիները Արցախում կասկածներ ունեն, որ գործում է Բաքու-Երեւան, ավելի ճիշտ՝ Փաշինյան-Ալիեւ պայմանավորվածություն ՌԴ-ն զգուշացրել է Հայաստանին Հռոմի ստատուտին միանալու ծայրահեղ բացասական հետևանքների մասին. ՌԴ ԱԳՆ Թուրքիայի և Ադրբեջանի զորքերը տեղափոխվել են Հայաստանի սահմաններ, Իրանն է այսօր կանխում Հայաստանի վրա հարձակվելու հնարավորությունը. Կարինե Գևորգյանան. Տեսանյութ Քանի Իսրայելում ընթանում են քաղաքական մեծ ցնցումներ, Ադրբեջանի կողմից հարձակումը Հայաստանի վրա կարող է հետաձգվել Անցած տեղական ընտրությունները ցույց տվեցին մեկ բան. Հայաստանում այլևս չկա իրական քաղաքական դաշտ Ադրբեջանցիները կրակել են Սոս եւ Թաղավարդ գյուղերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիների ուղղությամբ Ադրբեջանը ձգտում է էլ ավելի խստացնել Արցախի շրջափակումը` խզելով կապը Ստեփանակերտի և Շուշիի շրջանի մի շարք գյուղերի միջև․ Արցախի ԱԳՆ ՌԴ-ն մարտավարական միջուկային զենք կիրառելու պատրաստ 10 ինքնաթիռ կտեղակայի Բելառուսում․ Պուտին Պատերազմ Արցախում
Ակնհայտ է, որ ՌԴ-ն ծափողջույններով չէր ընդունելու Հռոմի ստատուտը վավերացնելու որոշումը․ քաղաքագետ. Տեսանյութ «Դոգին վռնդել եմ՝ արվամոլության համար». Վլադիմիր Գասպարյան Ի՞նչ ունենք մենք էսօր` ի դեմս 2018 թ. իշխանությունը գրոհած մշակութակիրների․ Լիլիթ Բլեյան Տունը իմն է, պետությանը չեմ տալու. Վլադիմիր Գասպարյան. Տեսանյութ Լուկաշենկոն մարտի 31-ին ուղերձով կդիմի Բելառուսի ժողովրդին Լեռնակերտի պեղումների արդյունքում բացվել են միջին բրոնզից ուշ բրոնզի անցման փուլին վերագրվող թաղումներ Ալիևը Լաչինում հատուկ ներկայացուցիչ է նշանակել Այսօր ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրն է ԵԱՀԿ Մինսկի խումբը, բանակցություններ վարելիս իրականում փորձել է ամրապնդել Լաչինի «օկուպացիան». Ալիև Նիկոլ Փաշինյանի 11 հռչակված նպատակները և նրանց ճիշտ հակառակ արդյունքները «Հայաստան» դաշինքի պարզաբանումը՝ Էդգար Ղազարյանին ՄԻՊ պաշտոնում առաջադրելու մասին «Սկանդալային դրվագ». Զատուլինը հայտարարեց, Հռոմի ստատուսի պատճառով, Հայաստանի հետ «դաշինքի» խզման մասին Սահմանադրական դատարանը հրապարակել է Հռոմի ստատուտի գործով որոշման տեքստը Ինչ չափի վնաս է պատճառվել նշված ծառերը կտրելով. «Զարթոնք»-ը դիմել է դատախազություն Շվեդիա-Ադրբեջան խաղին Ադրբեջանի հավաքականի մարզիչի օգնականը քաշքշել է Արցախի դրոշը, փորձել հարվածել հայերից մեկին. Տեսանյութ Քիմ Քարդաշյանը կիսվել է 2019 թվականին Գառնի կատարած այցի լուսանկարներով «Սուրմալու»-ն փակ կմնա, խախտումներն ամբողջությամբ չեն վերացվել, ստուգումները շարունակվում են Ադրբեջանա-ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցերը պետք է քննարկվեն միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափում.Արցախի ԱԳՆ Վաղը Նիկոլ Փաշինյանը կմիացնի Հայաստանին հերթական հակառուսական միջոցառմանը. Հետևանքները կզգան մեր երկրի մայրերն ու արցախցիները 14 բուժառու Արցախից Հայաստան է տեղափոխվել Դուք ինքներդ գիտեք, թե ում կողմից և ինչ աջակցություն է եղել Թուրքիային. Էդուրադ Քալանթարյանը՝ ՀՖՖ նախագահին. Տեսանյութ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹՅՈՒՐՔԱՑՈՒՄԸ ԲԽՈՒՄ Է ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՇԱՀԵՐԻՑ ՌԴ ՊՆ հատուկջոկատայիններն ընդհանուր վարժանքներ են անցկացրել Հայաստանի լեռնային շրջաններում Սի Ծինփինը հայտարարել է, որ Չինաստանը կաջակցի Սաուդյան Արաբիայի եւ Իրանի միջեւ երկխոսությանը Ադրբեջանում տանկային զորավարժություններ են անցկացվում. Տեսանյութ Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին կոչ է արել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը Նախկին ԱԱԾ-ականները պահանջում են Փաշինյանից ստորագրել ՀԱՊԿ-ի ռազմական օգնության մասին փաստաթուղթը Ալիևին ստիպում են խաղալ կրակի հետ, որի հետևանքները մեծ հաշվով առանձնապես չեն հետաքրքրում նրա տերերին Ինչո՞ւ են ՔՊ-ականներն այսպես «զինվում» ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ հանդիպմանը Պապիկյանը խոսել է տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակի մասին

Լաչինի միջանցքի փակման բուն պատճառների մասին․ 2018–ի մայիսի 9 – 2020–ի սեպտեմբերի 27 – 2020–ի նոյեմբերի 9 – 2022–ի հոկտեմբերի 6 – 2022–ի դեկտեմբերի 12 շղթան

Լաչինի միջանցքը փակվել է ճիշտ այն պատճառով, ինչ պատճառով որ 2020–ի սեպտեմբերի 27–ին սկսեց պատերազմը։

Նիկոլ Փաշինյանն ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ հիմա հնարավորություն է տվել Ալիևին դիմել հանցավոր քայլերի։

2018–ի մայիսի 9–ից մինչև 2020–ի սեպտեմբերի 27–ը Փաշինյանը Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացը խճճեց մինչև վերջ՝ իրարամերժ տեսակետներ հայտնելով, սեփական զրոյական կետից բանակցությունները վարելով, միջնորդներին անհարմար վիճակի մեջ դնելով, հայ–ռուսական հարաբերությունները փչացնելով ու բանակցային գործընթացը փակուղի մտցնելով։ Արդյունքը եղավ պատերազմն ու պարտությունը։

Հիմա նույն բանն է տեղի ունենում։ Նիկոլ Փաշինյանը 2020–ի նոյեմբերի 9–ի հայտարարությունը ստորագրել է Ադրբեջանի հետ՝ Ռուսաստանի միջնորդությամբ, ինչը նշանակում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ձևաչափի փաստացի փլուզման պայմաններում հարցերը պետք է կարգավորվեն Երևան–Բաքու–Մոսկվա եռանկյունում։ Փաշինյանը, սակայն, ուզում է Արևմուտք–Ռուսաստան սուր հակամարտության պայմաններում հայ–ադրբեջանական հարաբերություններն ու Արցախի հարցը կարգավորել Վաշինգտոնյան պլանով, ինչը մեզ վնասից բացի այլ բան չի կարող տալ։ Ինչպե՞ս է հնարավոր 2020–ի նոյեմբերի 9–ին համաձայնեցված կետերը կյանքի կոչել Արևմուտքի միջնորդությամբ։ Դա աբսուրդ է։ Մեր պետությունը կործանման տանող աբսուրդ։

Արևմուտքը գործիքակազմ չունի Արցախի ժողովրդին պաշտպանելու և այնտեղ էթնիկ զտում թույլ չտալու, ուստի գլխացավանքից ազատվելու համար Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում՝ կոչ անելով Բաքվին պաշտպանել մարդու իրավունքները։ Ընդամենը։
 
Արևմուտքի խնդիրը ռուսական ռազմական ներկայությունն Արցախում վերացնելն է, իսկ թե ինչ կլինի դրա արդյունքում, իրենց մեծ խաղում չի հետաքրքրում։

Արևմուտքն ուզում է, որ ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում նույնպես վերանա։ Իսկ թե ինչ կլինի նաև այս դեպքում, Արևմուտքին կրկին չի հետաքրքրում։

Արևմուտքը մեր թշնամին չէ, բայց Ռուսաստանի ու Իրանի դեմ ծրագրեր ունի։ Արևմուտք–Ռուսաստան հակադրության արանքում հայտնվելու դեպքում Հայաստանն ու Արցախը կարող են վերանալ, բայց դա պետք է մեզ մտահոգի, այլ ոչ թե ուրիշներին։

Նիկոլ Փաշինյանը 2022–ի հոկտեմբերի 6–ին Պրահայում համաձայնություն է տվել Վաշինգտոնյան պլանին, այսինքն՝ համաձայնել է Արցախը դիտարկել Ադրբեջանի մաս ու դառնալ հակառուսական կոալիցիայի մաս։ Դա ավտոմատ կերպով բերել է Լաչինի միջանցքը փակելու հնարավորությանը և կապել ռուս խաղաղապահների ձեռքերը, քանզի Ալիևն արդեն եկել է «իր» Ղարաբաղի հետևից։

Ավելին՝ Պրահայում վերացել է «Լաչինի միջանցք» հասկացությունը, քանզի եթե ՀՀ–ն Արցախը համարում է ադրբեջանական, ապա ի՞նչ միջանցքի մասին կարող է խոսք լինել։ Ալիևը հենց Պրահայում ստացածից է օգտվում։

Դե իսկ Արևմուտքը հայտարարություններից այն կողմ չի անցնում, գումարած՝ Ադրբեջանի դեմ որևէ պատժամիջոց չի կիրառում ու դեռ մի բան էլ Ալիևին գովերգում է որպես գազային գործընկեր։

Ի դեպ, Փաշինյանն ավելի հեռուն է գնացել Վաշինգտոնյան պլանի կյանքի կոչման հարցում։ Նա Գյումրիում ՌԴ 102–րդ ռազմաբազան հռչակել է սպառնալիք ՀՀ անվտանգությանը և համաձայնել է ԵՄ դիտորդներ բերել Հայաստան այն դեպքում, երբ ՀՀ գոյության երաշխավորներ ՌԴ–ն ու Իրանը դեմ են դրան։

Այսպիսով՝ Լաչինի միջանցքի փակման բուն պատճառներից մեկը, եթե ոչ հիմնականը՝ Նիկոլ Փաշինյանի աշխարհաքաղաքական ռեվերսն է (2018–ին խոստացվում էր, որ այդպիսի ռեվերսներ չեն լինելու)։ Դա նշանակում է, որ Լաչինի միջանցքը փակ է մնալու կամ ժամանակավորապես բացվելուց հետո կրկին փակվելու է այնքան ժամանակ, որքան Հայաստանում իշխանության ղեկին Նիկոլ Փաշինյանն է։

Հայաստանի գոյությունն է հարցականի տակ հայտնվելու, քանի դեռ իշխանության ղեկին Նիկոլ Փաշինյանն է։

Լաչինի միջանցքի, Ղարաբաղյան հակամարտության և Հայաստանի անվտանգության հարցերը մեր ուզած հարթության մեջ կարող են հայտնվել միայն ՀՀ քաղաքականության փոփոխության՝ իշխանափոխության արդյունքում։ Այսինքն՝ առայժմ հարցերը ՀՀ ներքաղաքական դաշտում են գտնվում։ Հայ ժողովուրդը, Հայաստանն ու Արցախը դեռ ունեն փրկվելու հնարավորություն։
 
ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից
 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan