Կարմրուկի առաջին վարակակիրները եղել են Անահիտ Ավանեսյանի մոր հետ փոխկապակցված «Ուիգմոր Քլինիք»-ի մայրապետն ու բուժքույրը. ԱՆ-ն չի հերքել Եթե ձեզ հրաշք են խոստանում, ուրեմն պոպուլիստ են. քաղաքականության մեջ հրաշքներ չեն լինում․ Վիկտոր Սողոմոնյան. Տեսանյութ Ինչ են հանձնել Նիկոլին, ինչ է հանձնում Նիկոլը․ միայն փաստերով․ «Կարճ ասած». Տեսանյութ
25
Ինչու են թիրախավորվել Խաչատուրովները. Անդրանիկ Թևանյան Փաշինյանը հերքում է ինքն իրեն. «Նոր էսկալացիա չի լինելու» Ի պաշտպանություն «Գոյ» թատրոնի. Տեսանյութ Փաշինյանն ի վիճակի չէ փոխել իրավիճակը, նրան արդեն դուրս են գրել. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ Լավրովի «լիստը»՝ Նիկոլ Փաշինյանի եփած ճաշի մեջ «Ռուսական հրթիռները կթռնեն դեպի Բունդեսթագ և Գերմանիայի կանցլերի գրասենյակ». Դմիտրի Մեդվեդև. Տեսանյութ Էսկալացիայից էսկալացիա Հայաստան Առաջիկայում հնարավոր է՝ հանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարները. Տեսանյութ Օտարերկրյա ուժերի ներկայությունը տարածաշրջանում այլ նպատակ է հետապնդում. Ալի Բաղերի Երկու ռուս զինծառայող գլխի շրջանում վնասվածքներով դիմել է Գորիսի ԲԿ Պատերազմ Արցախում
Միգուցե Նիկոլ Փաշինյանն ինքն է գլխավորում այդ «հինգերորդ շարասյունը»․ Սերժ Սարգսյան Փաշինյանն ընդդիմությունից հետ է մնում երկու տարով․ Այն, ինչ զգուշացնում էին առաջ, նա հաստատում է հիմա Կա՞ մի հարց, որի շուրջ հաջողվել է հասնել համաձայնության Ադրբեջանի հետ․ Խամոյանը՝ Միրզոյանին. Տեսանյութ Ո՞ր մեկդ է ստում. բանավեճ Ասպրամ Կրպեյանի եւ Արարատ Միրզոյանի միջեւ. Տեսանյութ Թշնամին այսօր առավոտյան Արցախում կրակ է բացել էտման աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ Լուսինե Կիրակոսյանի առողջական վիճակը շարունակվում է մնալ ծանր Էդ լույսը խանգարում ա, ժողովուրդ ջան. Միրզոյանը չպատասխանեց լրագրողների հարցերին. Տեսանյութ Մահացել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրենը Շատ ենք գնահատում Նիկոլ Փաշինյանի մեսիջը. Պետքարտուղարություն Ղրիմը հետ գրավելու Ուկրաինայի փորձը Ռուսաստանին ցանկացած զենքի կիրառման հիմք կտա. Մեդվեդև Արագածոտնի մարզում 2-ամսական երեխան մահացած վիճակում տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն ԵՄ-ն հավատարիմ է Հայաստանի հետ գործընկերությանն ու խաղաղ Հարավային Կովկասի կառուցմանը Ադրբեջանում այսօր երկրորդ երկրաշարժն է գրանցվել Նմանվել ենք դատական խորհրդի, որն անընդհատ հավաքվում և քննարկում է սերիական մարդասպանի վարկը 5000 տղու կյանք են կտրել, Հայաստանից Արցախն են կտրել, հայ տեսակն են կտրել, ասում եք` ծառերը․․․ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՌԴ Մուրմանսկի նահանգապետին Կարմրուկի առաջին վարակակիրները եղել են Անահիտ Ավանեսյանի մոր հետ փոխկապակցված «Ուիգմոր Քլինիք»-ի մայրապետն ու բուժքույրը. ԱՆ-ն չի հերքել Բերման է ենթարկվել «Լեդի Հակոբ»-ի եղբորորդին. Տեսանյութ Երեք միլիոն ցուցարար. Ֆրանսիայում գերլարված վիճակ է Նոր նշանակումեր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ադրբեջանում գրանցվել է 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ. այն զգացվել է նաև Արցախում Հայաստանում դավաճանությունների պաշտոնական մեկնարկը տրվեց 2018թ. նոյեմբերի 26-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամները կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունը Արցախից ծանր հիվանդություններ ունեցող 12 անձ այսօր տեղափոխվել է Հայաստան Էրդողանը կորցրել է անպարտելիության աուրան. Politico Ժամկետանց քծնողի հետքերով․ Ռուբեն Հակոբյան Շուրջ 150 վիրավոր, 172 ձերբակալված. Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցերը վերածվել են բախումների Դատարանը Արտավազդ Մարգարյանի գործով արձանագրել է՝ քննչականի կողմից թույլ տրված բազմաթիվ խախտումներ. Բաբայան Փարիզ-Երևան թռիչքով ՀՀ եկած 61-ամյա տղամարդը «Զվարթնոցում» հանկարծամահ է եղել Սա է «5-րդ շարասյուն» փնտրող թուրքական վեցնոցի իրական պատկերը

Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը հաստատվեց. Յուրաքանչյուրը կվճարի ֆիքսված գումար

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 2-ի նիստում հաստատեց Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը:

Նախագծի մշակումը պայմանավորված է քաղաքացիների առողջապահական ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովման համար բժշկական ապահովագրության այնպիսի համակարգի հետևողականորեն ներդրման անհրաժեշտությամբ, որը կապահովի բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտություն ունեցող յուրաքանչյուր քաղաքացու պատշաճ և ժամանակին ծառայությունների տրամադրումը՝ անկախ վճարունակությունից, սեռից, տարիքից, բնակության վայրից և սոցիալական կարգավիճակից:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի առողջապահության ֆինանսավորման համակարգի գնահատման միջազգային համեմատականները և ծախսարդյունավետ ծրագրերի մասով դիտարկումները ցույց են տալիս, որ համապատասխան ֆինանսական միջոցների պայմաններում առողջապահության համակարգը գործում է արդյունավետ և հնարավորություն է տալիս գրանցել բարելավվող ոչ ֆինանսական ցուցանիշներ՝ կյանքի միջին տևողության աճի, մայրական մահացության, երեխաների մահացության նվազման տեսքով:

Սակայն երբ դիտարկում ենք այն միջոցները, որոնց հաշվին ապահովվում են այդ ցուցանիշները, ապա նկատելի է, որ Հայաստանը ունի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի շատ երկրների համեմատ ցածր պետական ֆինանսավորում՝ վերջին 25 տարիների ընթացքում ապահովելով առողջապահության բնագավառի մասով համախմբված բյուջեի ծախսերի 5.4%-ը կամ ՀՆԱ-ում շուրջ 1,4%-ը, որն առնվազն 4 անգամ պակաս է Հայաստանի հետ միևնույն եկամտային խմբում գտնվող երկրների միջին ցուցանիշներից:

Ֆինանսական մատչելիության ցածր մակարդակը բերել է բժշկական կազմակերպությունների թերի ծանրաբեռնվածությանը և ֆինանսական պատճառներով ոչ աղքատ բնակչության 12,6%-ը, աղքատների 24,5%-ը և ծայրահեղ աղքատների 49%-ը չի հաճախում ԱԱՊ բժշկի:

Տնային տնտեսությունների եկամուտներից առողջապահական ծախսերին 10%-ից ավելին ուղղելու ցուցանիշով (16.1%), Հայաստանը գերազանցում է համաշխարհային (12.7%) և տարածաշրջանային (7.4%) միջին ցուցանիշները: Բնակչության շուրջ 9%-ի մոտ սպառողական ծախսերի ավելի քան 25%-ը կազմում են առողջապահական ծախսերը, որի հետևանքով վերջիններիս շուրջ 6%-ը աղքատանում է՝ ինչն ամենաբարձր ցուցանիշներից մեկն է տարածաշրջանում:

Միջազգային փորձի տեսանկյունից բազմաթիվ երկրներ վաղուց ներդրել են առողջապահական ծախսերի խառը ֆինանսավորման համակարգ՝ բժշկական պարտադիր ապահովագրություն, և ներկայումս նրանց հիմնական ռազմավարական խնդիրն է համընդհանուր ծածկույթի ապահովումը բնակչության բոլոր խմբերի համար։

ԱՀԱ ներդրման հիմնական նպատակը բնակչության բոլոր խմբերի համար առողջապահական հիմնական ծառայությունների ֆինանսական հասանելիության ապահովումն է: Հայեցակարգը պետք է հիմք հանդիսանա առողջապահության նախարարության կողմից իրականացվող համալիր միջոցառումների հայեցակարգային մոտեցումները ամրագրելու, առողջության համապարփակ ապահովագրության մասին օրենքը, այլ հարակից օրենսդրական փոփոխությունները մշակելու և 2024թվականից առողջության համապարփակ ապահովագրության փուլային ներդրումն ապահովելու համար:

Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հիմնական արդյունքը հիվանդացության և մահացության ցուցանիշների բարելավումն է, կյանքի միջին տևողության ավելացումը, առողջական խնդիրների հետևանքով հաշմանդամություն ունեցող անձանց թվաքանակի նվազումը, ինչը կնպաստի մարդկային կապիտալի կայուն զարգացմանը և տնտեսության աճին:

Առողջապահական ծախսերի փոխհատուցմն ներկա անարդյունավետ մեխանիզմը պատճառ է, որ մենք ոչ թե կանխարգելու, վաղ հայտնաբերում եւ ժամանակին ենք անդրադառնում մեր առողջական խնդիրներին, այլ հետաձգում ենք դրանք մինչեւ «Դանակը ոսկորին հասնի»: Այդ դեպքում ստիպված ենք լինում օգտվել շատ ավելի ծախսատար ծառայություններից եւ միշտ չէ, որ հնարավոր է լինում ապահովել բուժման բարենպաստ ելքը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց. «Աշխատանքները կսկսվեն 2023 թվականից, որը կլինի նախապատրաստական փուլը: Առաջին փուլում կունենանք ծառայությունների փաթեթը, կհաստատվեն փաթեթի գները, դրանք չեն հաշվարկվի մարդկանց եկամուտներից որոշակի տոկոսով, այլ կունենան հաստատուն ծառայությունների արժեք եւ կորոշվի պետության կողմից համաֆինանսավորման չափերը:

2024-ից պետպատվերի շրջանակներում բոլոր շահառուների խմբերը կհավասարեցվեն եւ նրանց տրամադրվող բոլոր ծառայությունները կլինեն նույնական, ինչը կնպաստի, որ չունենանք խառը մասնատված համակարգ, որ մի խմբի հասնում է մի փաթեթ, մեկ այլ խմբի մեկ այլ բաթեթ: Երբեմն խառնաշփոթ է առաջանում, որ օրինակ, երկրորդ կարգի հաշմանդամ զինվորականն ինչպիսի ծառայություններից պետք է օգտվի: 

2024-ին կունենանք համապարփակ ապհովագրական փաթեթով ապահովագրված քաղաքացիների խումբ եւ կսկսենք արդեն կամավոր ապահովագրության շրջանակներում ներառել այլ ցանկացողներին:

2025թ.-ին պետության կողմից կներառվեն թոշակառուները, որոնք ևս կօգտվեն փաթեթի ողջ ծառայություններից։

2027թ.-ին արդեն կլինի պարտադիր ապահովագրական ողջ ծածկույթ ՀՀ ողջ բնակչության համար»:

Աղբյուր՝ News.am 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan