Կանայք՝ հանուն Արցախի․ բողոքի ակցիայի մասնակիցները նամակ հանձնեցին Հայաստանում ԵՄ պատվիրակությանը

Դիտել նաև
Արցախում ներքաղաքական զարգացումներ չեն լինի
ԵԱՀԿ Մինսկի խումբը, բանակցություններ վարելիս իրականում փորձել է ամրապնդել Լաչինի «օկուպացիան». Ալիև
Բաքվում «ռազմական ավարի այգի» ստեղծելով՝ Ադրբեջանը ձգտում է Արցախում «սաֆարի պարկ» ստեղծել՝ հայերին վտարելով
Ադրբեջանական զինուժը փորձել է առաջխաղացում կատարել Լիսագորի ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ
Ադրբեջանը կրկին առաջարկում է Արցախի ներկայացուցիչներին հանդիպել
«Կանայք՝ հանուն Արցախի» բողոքի ակցիայի մասնակիցները նամակ են հանձնել Հայաստանում ԵՄ պատվիրակությանը։ Այս մասին հայտնում է «Sputnik Արմենիա»-ն։
«Մենք այստեղ հավաքվել ենք մի խումբ կանանցով, որպեսզի միանանք Արցախի կանանց ու մայրերի կոչին և այս նամակը հանձնենք ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին, որպեսզի քայլեր ձեռնարկեն Արցախն ապաշրջափակելու և Ադրբեջանի տեռորիստական գործողությունը դադարեցնելու համար»,-ակցիայի ժամանակ ասել է ակցիայի նախաձեռնող Արաքսյա Գրիգորյանը։
Արցախի կանայք, մայրերը օրեր առաջ բաց նամակ էին հղել Եվրամիության հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և պահանջել, որ նա իր գործողություններով նպաստի Արցախի ապաշրջափակմանը։