Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ բախվել են BMW X5-ը, Volkswagen-ն ու Opel-ը
![Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ բախվել են BMW X5-ը, Volkswagen-ն ու Opel-ը](/timthumb.php?src=/disc/30-01-23/a88429632502870e419c42d904bf21de.jpg&w=450)
Դիտել նաև
«Ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված Արմեն Խաչատրյանը 19 տարեկան էր»․ Արամ Գևորգյան
Մեկ օրում երկրորդ վթարը՝ զինծառայողներ տեղափոխող մեքենայի մասնակցությամբ
Կրկին վթար․ Արդանիշում դիրքը փոխելու ժամանակ զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել. կա 2 վիրավոր
Կրկին վթար․ Արդանիշում դիրքը փոխելու ժամանակ զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել. կա 2 վիրավոր
Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»
Երեկ` հունվարի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։Ժանը 19։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա Ն1 մայրուղու 107 կմ հատվածում բախվել են Արմեն Նազարեթյանի վարած BMW X5 մակնիշի, Նարեկ Ներսիսյանի վարած Volkswagen մակնիշի և Հովհաննես Մանուկյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով, բարեբախտաբար տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՀՀ Ներքին գործերի նախարարության Պարեկային Ծառայության Շիրակի մարզի Պարեկային ծառայության 2-րդ վաշտի 3-րդ դասակի ավագ պարեկ Դավիթ Եսոյանն ու կրտսեր պարեկ Տիգրան Շմավոնյանը։ Վթարի փաստով Պարեկային Ծառայության Շիրակի մարզի պարեկային գումարտակում նյութեր են նախապատրատվում։