Կարմրուկի առաջին վարակակիրները եղել են Անահիտ Ավանեսյանի մոր հետ փոխկապակցված «Ուիգմոր Քլինիք»-ի մայրապետն ու բուժքույրը. ԱՆ-ն չի հերքել Եթե ձեզ հրաշք են խոստանում, ուրեմն պոպուլիստ են. քաղաքականության մեջ հրաշքներ չեն լինում․ Վիկտոր Սողոմոնյան. Տեսանյութ Ինչ են հանձնել Նիկոլին, ինչ է հանձնում Նիկոլը․ միայն փաստերով․ «Կարճ ասած». Տեսանյութ
25
Ինչու են թիրախավորվել Խաչատուրովները. Անդրանիկ Թևանյան Փաշինյանը հերքում է ինքն իրեն. «Նոր էսկալացիա չի լինելու» Ի պաշտպանություն «Գոյ» թատրոնի. Տեսանյութ Փաշինյանն ի վիճակի չէ փոխել իրավիճակը, նրան արդեն դուրս են գրել. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ Լավրովի «լիստը»՝ Նիկոլ Փաշինյանի եփած ճաշի մեջ «Ռուսական հրթիռները կթռնեն դեպի Բունդեսթագ և Գերմանիայի կանցլերի գրասենյակ». Դմիտրի Մեդվեդև. Տեսանյութ Էսկալացիայից էսկալացիա Հայաստան Առաջիկայում հնարավոր է՝ հանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարները. Տեսանյութ Օտարերկրյա ուժերի ներկայությունը տարածաշրջանում այլ նպատակ է հետապնդում. Ալի Բաղերի Երկու ռուս զինծառայող գլխի շրջանում վնասվածքներով դիմել է Գորիսի ԲԿ Պատերազմ Արցախում
Միգուցե Նիկոլ Փաշինյանն ինքն է գլխավորում այդ «հինգերորդ շարասյունը»․ Սերժ Սարգսյան Փաշինյանն ընդդիմությունից հետ է մնում երկու տարով․ Այն, ինչ զգուշացնում էին առաջ, նա հաստատում է հիմա Կա՞ մի հարց, որի շուրջ հաջողվել է հասնել համաձայնության Ադրբեջանի հետ․ Խամոյանը՝ Միրզոյանին. Տեսանյութ Ո՞ր մեկդ է ստում. բանավեճ Ասպրամ Կրպեյանի եւ Արարատ Միրզոյանի միջեւ. Տեսանյութ Թշնամին այսօր առավոտյան Արցախում կրակ է բացել էտման աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ Լուսինե Կիրակոսյանի առողջական վիճակը շարունակվում է մնալ ծանր Էդ լույսը խանգարում ա, ժողովուրդ ջան. Միրզոյանը չպատասխանեց լրագրողների հարցերին. Տեսանյութ Մահացել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրենը Շատ ենք գնահատում Նիկոլ Փաշինյանի մեսիջը. Պետքարտուղարություն Ղրիմը հետ գրավելու Ուկրաինայի փորձը Ռուսաստանին ցանկացած զենքի կիրառման հիմք կտա. Մեդվեդև Արագածոտնի մարզում 2-ամսական երեխան մահացած վիճակում տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն ԵՄ-ն հավատարիմ է Հայաստանի հետ գործընկերությանն ու խաղաղ Հարավային Կովկասի կառուցմանը Ադրբեջանում այսօր երկրորդ երկրաշարժն է գրանցվել Նմանվել ենք դատական խորհրդի, որն անընդհատ հավաքվում և քննարկում է սերիական մարդասպանի վարկը 5000 տղու կյանք են կտրել, Հայաստանից Արցախն են կտրել, հայ տեսակն են կտրել, ասում եք` ծառերը․․․ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՌԴ Մուրմանսկի նահանգապետին Կարմրուկի առաջին վարակակիրները եղել են Անահիտ Ավանեսյանի մոր հետ փոխկապակցված «Ուիգմոր Քլինիք»-ի մայրապետն ու բուժքույրը. ԱՆ-ն չի հերքել Բերման է ենթարկվել «Լեդի Հակոբ»-ի եղբորորդին. Տեսանյութ Երեք միլիոն ցուցարար. Ֆրանսիայում գերլարված վիճակ է Նոր նշանակումեր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ադրբեջանում գրանցվել է 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ. այն զգացվել է նաև Արցախում Հայաստանում դավաճանությունների պաշտոնական մեկնարկը տրվեց 2018թ. նոյեմբերի 26-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամները կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունը Արցախից ծանր հիվանդություններ ունեցող 12 անձ այսօր տեղափոխվել է Հայաստան Էրդողանը կորցրել է անպարտելիության աուրան. Politico Ժամկետանց քծնողի հետքերով․ Ռուբեն Հակոբյան Շուրջ 150 վիրավոր, 172 ձերբակալված. Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցերը վերածվել են բախումների Դատարանը Արտավազդ Մարգարյանի գործով արձանագրել է՝ քննչականի կողմից թույլ տրված բազմաթիվ խախտումներ. Բաբայան Փարիզ-Երևան թռիչքով ՀՀ եկած 61-ամյա տղամարդը «Զվարթնոցում» հանկարծամահ է եղել Սա է «5-րդ շարասյուն» փնտրող թուրքական վեցնոցի իրական պատկերը

Լաչինի միջանցքը պետք է հիմա ապաշրջափակվի. Հայկ Մամիջանյանի ելույթը ԵԽԽՎ լիագումար նիստին

Լաչինի միջանցքը պետք է հիմա ապաշրջափակվի: Այս մասին ԵԽԽՎ լիագումար նիստին ասել է ՀՀ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն իր ելույթում:

«Հարգելի գործընկերներ,

Ձեր դեմքերի արտահայտությունը խոսում է այն մասին, որ կանխատեսում եք, որ հայերն այժմ կխոսեն ադրբեջանական ագրեսիայի, գերիների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, իսկ Ադրբեջանի պատվիրակությունը, ի պատասխան, ծանրաբեռնելու է ձեզ կեղծ հակադարձումներով։ Բայց թույլ տվեք ինձ բացատրել, թե ինչու ենք պարտավոր բարձրաձայնել Լաչինի միջանցքի ադրբեջանական շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետի և վերը նշված այլ թեմաների մասին։ Խնդրում եմ՝ իմ խոսքերն ընկալել ոչ թե որպես քաղաքական ելույթ, այլ որպես խորհելու նյութ։

Օրինակ՝ մեզանից ոմանք այս նիստից հետո կայցելեն Ստրասբուրգի ռեստորաններից մեկը։ Ես խնդրում եմ ձեզ ընթրիքի ընտրության ժամանակ նկատի ունենալ, որ Լեռնային Ղարաբաղում 120.000 մարդ կարող է իր ընտրությունն անել միայն սովորական մակարոնեղենի կամ հնդկաձավարի միջև՝ ո’չ բանջարեղեն, ո’չ միրգ, ոչ ուրիշ այլ բան:

Եվ երբ դուք, հարգելի գործընկերներ, կհասնեք ձեր հարմարավետ ու տաք հյուրանոցային համարները՝ սառը քամուց թաքնվելու և նորություններ դիտելու համար, խնդրում եմ հիշել, որ 120.000 հայ օրական 6-8 ժամ չունի գազ և էլեկտրականություն։

Ձեզանից նրանց, ովքեր երեխաներ ունեն, խնդրում եմ պատկերացնել, թե ինչ կանեիք, եթե աշխարհում ինչ-որ մեկը խոչընդոտեր ձեր երեխային կրթություն ստանալ։ Եթե դասասենյակներում այնքան ցուրտ լիներ, որ դպրոցները ստիպված գրեթե մեկ ամսով փակվեին։

Եվ եթե ձեզանից որևէ մեկը օրվա ավարտին գլխացավ ունենա, խնդրում եմ ցավազրկող դեղահաբը կուլ տալիս հիշել, որ Արցախում 120.000 հայ դեղամիջոցները գրեթե չունի։

Եվ երբ պարոն Սեիդովը կսկսի պատմել, որ ինքնահռչակ ակտիվիստներն օգտվում են իրենց խոսքի ազատության իրավունքից, թեպետ «խոսքի ազատությունն Ադրբեջանում» նախադասությունն ինքնին օքսիմորոն, խնդրում եմ հիշել, որ Ադրբեջանը Յեյլի համալսարանի բնապահպանական արդյունավետության ինդեքսում 104-րդն է, և ես չեմ հիշում, որ Ադրբեջանում երբևէ էկոլոգիական թեմայով բողոքի որևէ զանգվածային ցույց տեղի ունեցած լինի։ Չնայած քիչ առաջ ականատես եղանք, թե ինչպես է ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչը կասկածի տակ դնում ֆրանսիական ժողովրդավարությունը:

Կարող եք պատկերացնել, որ 1989 թվականի նոյեմբերի 9-ից հետո՝ Բեռլինի պատի փլուզումից հետո Եվրոպայում կլինի մի վայր, որտեղ ընտանիքներն ու հարազատները միմյանցից բաժանված կլինեն։ 21-րդ դարում երեխաները մեկուկես ամսից ավել չեն կարողանա հանդիպել իրենց ծնողներին։ Բայց հանկարծ սխալ կարծիք չկազմեք. մենք չենք կարող 30 տարի սպասել. Լաչինի միջանցքը պետք է հիմա ապաշրջափակվի։ Եվ ինչպես մի քանի շաբաթ առաջ հայտարարեց Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը. «Աշխարհը պետք է անհապաղ գործի` կանխելու Հայոց երկրորդ ցեղասպանությունը»:

Շնորհակալություն և կոչ եմ անում կողմ քվեարկել հայկական պատվիրակության առաջարկած փոփոխություններին»,-ասել է նա:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan