Մեր ժամանակների «հերոսները». Տեսանյութ
Դիտել նաև
Իրավապահ համակարգն օգտագործում են արդեն յուրայիների դեմ․ Գեղամ Մանուկյան. Տեսանյութ
Դատարանը չի երկարացրել ՀՅԴ-ական Գառնիկ Մանուկյանի կալանքը
«Հարիֆ» հույն նախարարն ու Հայաստանի «շուստրի» իշխանությունը
«ՔՊ-ն գենետիկորեն ատում է բանակը». Գեղամ Մանուկյան
Թուրքիայում գտնվող հայ փրկարարներին պահել են Արարատ Միրզոյանի հետ լուսանկարվելու համար
Ճակատագրի հեգնանքն այն է, որ անցած տարի այս օրը կրկին երկու «հերոս» կար լրահոսում՝ բանակի հետ կապ չունեցող պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և նոր ՄԻՊ-ացուն՝ Քրիստինե Գրիգորյանը։ Առաջինն աչքի էր ընկել կորոնավարակային սահմանափակումների պայմաններում մարդաշատ և օլիգարխիկ հարսանիք կազմակերպելով, մյուսը՝ աչքի չէր ընկնում, քանզի հանրությանն անհայտ էր, բայց նշանակում էին Մարդու իրավունքների պաշտպան։
Հիմա էլ այս երկուսի անունները լրահոսում են հայտնվել։ Մեր 15 զինվորականների ողբերգական մահվան ֆոնին Սուրեն Պապիկյանը դեռ ՊՆ է աշխատում։ ՄԻՊ-ն էլ ինչպես գորշ ձևով եկավ, այնպես էլ հեռանում է, բայց հեռանում է ոչ թե որ դժգոհ է այս հանցավոր իշխանության վարքագծից, այլ՝ ուրիշ աշխատանքի է տեղափոխվում, որ այնտեղից ծառայություններ մատուցի մահաբեր Նիկոլ Փաշինյանին։
Մեկ տարի առաջ այս օրն ԱԺ-ում անդրադարձել էի այս երկուսին:
Գնահատականներս չեն փոխվել։ Ավելի ճիշտ՝ կոշտացել են։
Գնահատականներս չեն փոխվել։ Ավելի ճիշտ՝ կոշտացել են։
Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից